ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՆՑՈՒՄԻ ՊԱՀԻՆ ԹՇՆԱՄԻՆ ԿՄՆԱ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ

06.02.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՄԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՆՑՈՒՄԻ ՊԱՀԻՆ ԹՇՆԱՄԻՆ ԿՄՆԱ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ

Շաբաթը բացվեց հետաքրքրաշարժ լուրով` հարեւան մազութային սուլթանատի բռնապետ Իլհամ Ալիեւը սեփական ընտրությունները հոկտեմբերից տեղափոխեց ապրիլի 11-ի վրա: Ընդ որում, սոցցանցերի ադրբեջանական հատվածում արձանագրվեց, որ փետրվարի 5-ին, առավոտից դադարեցվել էր հեռուստաընկերությունների հաղորդումների հեռարձակումը:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԲՈՎԱՆԴԱԿ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ, ԵՎ ՆՐԱ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՐՏՔՆ Է

 

ԻՆՉՈՎ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱԼԻԵՎՅԱՆ «ԿԻՆԴԵՐՍՅՈՒՐՊՐԻԶԸ»

Բնականաբար, այդ իրադարձությունները ունեն ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին դրդապատճառներ: Ըստ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի` դրդապատճառներից մեկը կարող է լինել այն, որ այսպիսով Ալիեւը փորձում է այլ պոտենցիալ թեկնածուներին կամ քաղաքացիական, քաղաքական ընդվզման շարժումներին խանգարել լավագույնս պատրաստվել այդ ընտրություններին: Թեպետ ակնհայտ ավտորիտար համակարգի պարագայում քաղաքական այլակարծությունը վաղուց ճնշված է Ադրբեջանում, հարյուրավոր մարդիկ բանտերում են կամ արտաքսված, այդուհանդերձ, ընդգծեց Աշոտյանը, նախագահ Ալիեւը նման մտավախություններ անշուշտ ունեցել է: Դրան գումարած` որ Ադրբեջանական Հանրապետության հռչակման 100-ամյակին ընդառաջ սպասվում էր քաղբանտարկյալների համաներում, եւ բռնապետը, բնականաբար, ձգտում է այդ զանգվածին մեկուսացնել նախագահական ընտրություններից: Աշոտյանը նաեւ նշեց. «Չմոռանանք Ադրբեջանում խորացող սոցիալ-տնտեսական խնդիրները եւ դրանից բխող ադրբեջանական հասարակության աճող դժգոհությունը իշխանություններից, ինչը նվազեցնելու կամ մեղմելու համար Ադրբեջանի նախագահը որոշել է օր առաջ անցկացնել իր վերընտրության գործընթացը»:

Ինչ վերաբերում է արտաքին դրդապատճառներին, ապա. «Ակնհայտ է, որ միջազգային հանրության դժգոհության մի զգալի մասն Ադրբեջանի հանդեպ պայմանավորված է հենց քաղաքական ազատությունների եւ քաղաքացիական իրավունքների կոպիտ ոտնահարման դեպքերով: Եվ ընտրություններն առաջ գցելով` Ալիեւը, կարծես թե, ցանկություն ունի նվազեցնի Եվրամիության հետ պայմանագրի բանակցային գործընթացի վրա ավտորիտարիզմի բացասական ազդեցությունը»: Արմեն Աշոտյանը նաեւ շեշտեց արցախյան գործոնի ազդեցության պահը:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՆՑՈՒՄ` ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՖՈՆԻ ՎՐԱ

Իսկ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, փորձագետ Թեւան Պողոսյանը շեշտում է հետեւյալ պահը. «Նույնիսկ եթե պատկերացնեինք, որ այլ երկրներ կցանկանային սեփական ռեսուրսներով Ադրբեջանում ինչ-որ միջամտություն կատարել, ընդդիմադիր բեւեռ ձեւավորել, դրա համար եւս ժամանակ էր պետք»: Եվ միաժամանակ. «Ալիեւը հասկանում է, որ ապրիլն «իր ամիսն է», յուրահատուկ ամիս է: Նա փորձելու է ժամանակ շահել եւ իր մեսիջները ներկայացնել: Նա մտածում է, որ թե անգամ ընդդիմադիր ուժերը խոսեն ապրիլյան պատերազմի մասին, ինքը կասի, որ այդ պատերազմում հաղթանակ է տարել: Ամեն դեպքում, որեւէ մեկը չի կասկածում, որ Ադրբեջանում ընտրություններ տեղի չեն ունենում»:

Այսինքն` խոշոր հաշվով, եթե մազութային սուլթանատում ընտրություններ նշանակվեին ըստ ժամանակացույցի` հոկտեմբերին, ապա կար հավանականություն, որ ալիեւյան կլանը չկարողանար ինքնավերարտադրվել: Ի վերջո, այդ ընտրությունների վրա ներազդելու ցանկություն հաստատ կունենային, ինչպես համաշխարհային գերտերությունները, այնպես էլ` տարածաշրջանային խաղացողները: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես Ադրբեջանի արտահերթ ընտրությունների հանգամանքը կներազդի մեր երկրի սահմանադրական անցման փուլի վրա, ապա կարող ենք արձանագրել օբյեկտիվ այն իրողությունը, որ դրա արդյունքում մենք ամբողջ 2018-ին ունենալու ենք կանխատեսելի թշնամի: Ալիեւյան կլանի վարքագիծը շատ լավ հայտնի է մեր երկրի իշխանություններին, ու սկզբունքորեն Սերժ Սարգսյանի համար կանխատեսելի է, թե այս կամ այն իրավիճակում ինչպես իրեն կդրսեւորի թշնամի պետությունը ալիեւների բացարձակ գերիշխանության ներքո: Իսկ Ադրբեջանում իշխանափոխության դեպքում դժվար կլիներ կանխատեսել, թե ինչ վարքագիծ կդրսեւորի այդ մազութային պետությունը: Իհարկե, ներքին ցնցումները օբյեկտիվորեն կթուլացնեին այդ երկրին, սակայն դրանցից հետո ինչ վարչակարգ կհայտնվեր եւ գերտերություններից որ մեկի շահերը առավելագույնս կարտահայտեր, դա, համենայնդեպս, այս պահին դժվար կլիներ ճշգրիտ ասել: Այսինքն` կարելի է ասել, որ հարեւան բռնապետության այդ իրադարձությունը, համենայնդեպս, գոնե մեկով նվազեցրել է մեր առջեւ ծառացած անկանխատեսելի մարտահրավերների քանակը: Իսկ դա նշանակում է, որ փոքր-ինչ էլ ավելի վստահ հստակությամբ պլանային ռեժիմով մեր երկրում կանցնեն բոլոր այն քայլերը, որ անհրաժեշտ են սահմանադրական անցման վերջնափուլի համար:

2018-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ՈՒՄ ԼԵԶՈՒՆ ՈՒՄ ԹՇՆԱՄԻՆ Է

 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԽԱՂԵՐԸ ԵՎ ՆՈՐ ԿՈՆՍՊԻՐՈԼՈԳԻԱՆ

Ինչքան մոտենում են նոր նախագահի եւ վարչապետի ընտրության գործընթացները, այնքան ակտիվանում են ընդդիմադիրները: Խորհրդարանական ընդդիմության պարագայում «Ելք» եւ Ծառուկյան դաշինքների վարքագծերը տարբեր են: Ծառուկյանականները, կարծես թե, հակված են օգնելու ՀՀԿ-ին` ՀՀ նախագահի ընտրություններն անցկացնելու մեկ փուլով, բայց սակարկությամբ դրա դիմաց առավելագույնը ստանալու: Նրանց պարագայում կարեւորը կարմիր գիծը չանցնելն է, քանզի 2015-ի փետրվարի հուշերը բավականին թարմ են: Իսկ «ելքիստները» դրսեւորում են հարաճուն ագրեսիվություն` դեմ հանդես գալով, բառիս բուն իմաստով, ամեն ինչին: Այսպես, նրանք անգամ պոզուպոչ կպցրին ներում շնորհելու կարգի մասին նոր օրենքի նախագծին, թեեւ դա ընդամենը բխում է նոր Սահմանադրությունից: Նրանց քարոզչական ռեսուրսների վարքագիծն էլ, գնալով ագրեսիվանում է, ագրեսիվանում է նաեւ հռետորաբանությունը, եւ այս երկուշաբթվա` գնաճի դեմ հերթական երթի վերջում «Ելքը» ստացավ առաջին դեղին քարտը: Ոստիկանները Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենան տեղափոխեցին ՃՈ հրապարակ` պատճառաբանելով, որ ավտոմեքենան կայանված է եղել անթույլատրելի վայրում...

Սակայն նրանք, ովքեր խորհրդարանական դաշտից դուրս են, ծավալել են իսկական վարկաբեկման արշավ` ընդդեմ չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի: Գլխանց «քեռի» Սորոսից սնվողները թշնամաբար էին տրամադրված նրա նկատմամբ, բայց եթե մինչ վերջերս վարկաբեկման արշավը հիմնականում կենտրոնացված էր Ֆեյսբուքում, ապա այժմ դուրս է եկել սորոսական ԶԼՄ-ների տարածք: Եվ այդտեղ ամեն կերպ ձգտում են Արմեն Սարգսյանին ներկայացնել արտաքին ուժերի գաղտնի գործակալ, Հայաստանի օլիգարխիայի հետ թաքուն սերտաճած, ինչպես նաեւ աշխարհիս գրեթե բոլոր հատուկ ծառայությունների հետ կապված` խորհրդային ԿԳԲ-ով սկսված, իսրայելական «Մոսսադով» վերջացրած:  Դե, իսկ կոնսպիրոլոգիայի մեծն սիրահար Աշոտ Մանուչարյանը այս անգամ ինքն իրեն գերազանցեց, մոգոնելով տեսություն, իբր Արմեն Սարգսյանն է իր ձեռքերում կենտրոնացնելու ամբողջ իրական իշխանությունը, իսկ Սերժ Սարգսյանը իբր լավագույն դեպքում կլինի երկրորդական դերերում: Մանուչարյանական կոնսպիրոլոգիային հավասար մինչ օրս եղել է միայն հավերժական ճամբարափոխ անհաջողակ Հմայակ Հովհաննիսյանը, որն էլ ամբողջ աշխարհին հեքիաթներ էր պատմում, իբր Արմեն Սարգսյանը, դառնալով ՀՀ նախագահ, Ռուսաստանի ամբողջ օլիգարխիային կհամոզի մեկուսացնել Վլադիմիր Պուտինին: Կարճ ասած`  ճոխ-ճոխ հեքիաթներ, որոնք մատնում են արտաքին որոշ խաղացողների բուռն դժգոհությունը Սերժ Սարգսյանի կողմից կատարված այդ ճշգրիտ քայլով: Բայց ասել, որ ՀՀԿ-ի ներսում կատարյալ միաձայն կարծիք է, նույնպես այնքան էլ ճիշտ չի լինի: Այսպես, կուսակցության հին սերնդի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Վազգեն Կարախանյանը հրապարակավ կասկածներ է հայտնել, թե Լոնդոնում ապրող հարուստ մարդը չէր կարող զերծ մնալ այս կամ այն ստվերային կառույցի հետ առնչություններից: Ինչեւէ, զարմանալի կլիներ, որ իշխող կուսակցությունում կատարյալ միակարծություն լիներ, քանզի ՀՀԿ-ն` ինքը, բավականին բազմաշերտ կուսակցություն է եւ կենդանի քաղաքական օրգանիզմ, եւ մյուս կողմից էլ` ՀՀԿ առաջնորդը երբեւէ չի ձգտել վերացնել ներկուսակցական բազմակարծությունը:

ՔԱՌՈՐԴ ԴԱՐ ԱՌԱՋ ԱՄՆ-Ի ՆԵՏԱԾ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ ՀԵՏ ԵԿԱՎ

Ինչեւէ, ըստ նախանշված ծրագրի եւ ժամանակացույցի` տեղի կունենա ինչպես երկրի նախագահի, այնպես էլ վարչապետի ընտրությունը: Այդտեղ անակնկալներ լինել չեն կարող: Բայց այլ հարց է, որ նոր կառավարության կազմի շուրջ մրցակցությունն անշուշտ կա: Եվ «դեղնոտ» լրատվամիջոցներում բացվել է ոչ անհատույց «արտահոսքերի» սեզոնը, թե ով կլինի այս կամ այն նախարարի պաշտոնում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА