ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՅԴ պատճառ չունի բացարկ հայտնելու ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուին

06.02.2018 15:34 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀՅԴ պատճառ չունի բացարկ հայտնելու ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուին

ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ անդրադառնալով  ՀՀԿ-ի առաջադրած  նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի թեկնածությանը եւ ամփոփելով նրա հանդիպման արդյունքները  կոալիցիայի հետ, փաստեց. «Մենք վերլուծել ենք այն հանդիպման արդյունքները, որն ունեցել ենք նախագահի թեկնածուի հետ: Քննարկել ենք ավելի բաց: Քանի պարոն Սարգսյանը վերջնական որոշում չի կայացրել, իսկ մենք սպասում ենք նրա որոշմանը, մենք ինքներս էլ վերջնական որոշում չունենք: Ամեն դեպքում,  չեմ տեսնում պատճառ, որ բացարկ հայտնենք այս անձին: Այն խնդիրները, որոնք մենք ենք կարեւորում նոր Հայաստանի համար, համահունչ են իր մոտեցումների հետ: Նա լիարժեք պատկերացնում է իր առաքելությունը»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ա. Ռուստամյանը: Նրա բնորոշմամբ, նախագահի պաշտոնն առանցքային է, եւ բոլորվին էլ «Անգլիայի ձեւական թագուհին չէ», ունի աշխատանքի հստակ դաշտ. «Մեզ օդ ու ջրի պես պետք է մի անաչառ անձնավորություն, մի անկողմնակալ անձ, որը կլինի Սահմանադրության երաշխավորը, կհետեւի, որ Սահմանադրությանը չհակասեն օրենքները, որոշումները: Կարծում եմ, որ պարոն Սարգսյանը լավ է պատկերացնում այս խնդիրները»,- եզրափակեց ՀՅԴ ղեկավարը:

«Զեյնալյանը հրաշալի մարդ է, բայց ինձ համար նախընտրելի թեկնածուն Արմեն Սարգսյանն է».Գ. Իսագուլյան


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА