ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ծառուկայն» խմբակցությունը կհանդիպի  նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ

07.02.2018 14:32 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ծառուկայն» խմբակցությունը կհանդիպի  նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԸ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում «Ծառուկյան» խմբակցությունը կհանդիպի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ. «Ինչ վերաբերում է հարցին, արդյո՞ք Ծառուկյանը կմասնակցի այդ հանդիպմանը, ապա բոլորին հորդորում եմ թույլ տալ, որպեսզի ինքներս որոշենք, թե ովքեր են մասնակցելու այդ հանդիպմանը եւ ընդհանրապես, թե այն ինչ ձեւաչափով է անցկացվելու»,-ընդգծեց Իվետա  Տոնոյանը եւ հավելեց, որ հանդիպմանը մասնակցելու են խորհրդարանական խմբակցության պատգամավորները, քանի որ կան բազմաթիվ հարցեր, որոնք հուզում են պատգամավորներին`կապված սահմանադրությամբ ամրագրված նախագահի թեկնածուի գործունեության ոլորտների յհետ. «Պարոն Ծառուկյանի գլխավորությամբ օրեր առաջ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, մի շարք հարցերի հետ մեկտեղ քննարկվել է նաեւ Արմեն Սարգսյանի թեկնածության հարցը, պատգամավորները հանդես են եկել դիրքորոշումներով, հնչեցրել են կարծիքներ, սակայն ավելի առարկայական  դիրքորոշում կներկայացնենք թենածուի հետ հանդիպելուց հետո»,-շեշտեց Ի. Տոնոյանը:

Արամ Ա Վեհափառ Հայրապետը ողջունում է ՀՀ Նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА