ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ն ընդունեց Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը

09.02.2018 15:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱԺ-ն ընդունեց Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը

ԱԺ-ն  երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և կից ներկայացված օրենքների փաթեթը՝ 59 կողմ, 25 դեմ և 10 ձեռնպահ ձայներով։

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը  հայտարարեց, թե փաստաբաններին տուգանքի ենթարկելու ինստիտուտը հակասում է արդար դատաքննության իրավունքին։
«Պատրաստ եմ օգնել փաստաբաններին Սահմանադրական գանգատ պատրաստել ՄԻԵԴ ներկայացնելու համար»,-ասաց նա:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ այս օրենքը լրացուցիչ մկրատ է լինելու փաստաբաններին պատժի ենթարկելու համար: «ՀՀ դատական համակարգի, մեղմ ասած, խայտառակ վիճակը փաստաբանների մեղքով չէ, և դատավորին, որ վարում է դատական վեճը, տալիս ենք հավելյալ մկրատ, որ փաստաբաններին պատժի և հավասարակշռությունը փոխի: Այնուամենայնիվ, դաշինքը կքվեարկի ազատ ռեժիմով»,-ասաց նա:

Փաշինյանն իրեն պոտենցիալ թեկնածու է զգում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА