ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ նպատակ է հետապնդում Ալիեւն արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելով

09.02.2018 15:04 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչ նպատակ է հետապնդում Ալիեւն արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելով

Ալիեւի օգնականը, նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովն Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը բացատրել է Բաքվում առկա այն մտավախություններով, թե` Հարավային Կովկասի եւ հարակից տարածաշրջանների իրավիճակը կարող է սրվել, որին պետք է պատրաստ լինել: Ի՞նչ է ենթադրում նման հայտարարությունը: Թեմայի վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց

Ադրբեջանի`Ինտերպոլին իմ դեմ ներկայացրած դիմումը անհեթեթ է. Գասպար Կարապետյան

«Նորավանք» գիտակրթական կենտրոնի Քաղաքական հետազոտությունների ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆԻ հետ: Մեր զրուցակցի կարծիքով` Ադրբեջանի ընտրությունների տեղափոխման հանգամանքը պայմանավորված է հարավկովկասյան տարածաշրջանային զարգացումներով.«Ակնհայտ է, որ ընտրությունների ժամկետային տեղափոխման հարցը մեծամասամբ ունի ներքաղաքական շարժառիթներ, որոնք քողարկելու համար հարեւան երկրի ղեկավարությունը փորձում է դրան տալ արտաքին տարածաշրջանային հետք կամ շեղել հանրության ուշադրությունը ներքին խնդիրների օրակարգից: Այս քայլով Ալիեւի նպատակը մեկն է` փորձել տապալել երկրի ընդդիմության կոնսոլիդացման եւ ամրապնդման հնարավորությունները` կոնսոլիդացման առաջին իսկ նշույլների փուլում: Այլապես երկրի իշխանությունները կարող են կանգնել լուրջ ներքաղաքական սրացումների առջեւ, եթե ընդդիմությունը մինչ աշուն հնարավորություն ունենար ընդլայնելու իր հասարակական ռեսուրսները: Սա իր հերթին հնարավորություն կարող էր ստեղծել` նախընտրական փուլը զարգացնելու հերթական «գունավոր հեղափոխության» սցենարով, որի ուղղությամբ կան հստակ հիմքեր հատկապես արեւմտյան բեւեռում»,-փաստեց Կարեն Վերանյանը եւ ընդգծեց, որ վերջին ամիսների ընթացքում Ալիեւի ներքին քաղաքականությունը հասցրել է արժանանալ բավական սուր քննադատությունների ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ԵՄ-ում, ընդունվել են այն դատապարտող բանաձեւեր եւ զեկույցներ. «Այս առումով հատկանշական է այն հանգամանքը, որ արտահերթ ընտրությունների նշանակման իրողությունը չի հակասում ՌԴ շահերին եւս: Ուստի Ադրբեջանում ընտրությունների տեղափոխման պատճառը պայմանավորված է արտաքին հետքով»,-եզրափակեց փորձագետը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА