ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԲԱ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵՑ ՁԱՅՆԵՐԻ 97%-ՈՎ»

20.03.2018 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԲԱ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵՑ ՁԱՅՆԵՐԻ 97%-ՈՎ»

Ըստ ՀՀԿ խմբակցության անդամ, քաղաքագետ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ.

– Ընդհանրապես, արդեն զզվելի է պսեւդոլիբերալ շրջանակների դատարկաբանությունը: Ինչ որ չեմ հիշում, որ Նազարբաեւի մասով ծպտուն հանած լինեն, որովհետեւ տալիք-առնելիք ունեն, շահեր ունեն: Ավելին, Իլհամ Ալիեւին էլ ոչ մի բան չեն կարող ասել, երբ մի 80% ձայն ստանա: Որովհետեւ իրենց շահած-պահած-գուրգուրած, ողջ աշխարհի համար օրինակելի տարբերակ ներկայացված Սահակաշվիլին Վրաստանի նախագահ ընտրվեց ձայների 97%-ով: Հիմա կասեն` բա Ամերիկա՞ն... Այո, ԱՄՆ-ում միայն Ռուզվելտն է 2 անգամից ավել նախագահ ընտրվել: Բայց եւ պետք չէ մոռանալ, որ ԱՄՆ-ում հեր ու տղա նախագահ են եղել, ամուսինն էր նախագահ, հետո կինը պետք է դառնար, բայց ինչ-որ կեղծիք եղավ (կամ չեղավ), ու չդարձավ: Բրիտանիայի օրինակը չբերեք, իրենց ԱԳ նախարարը Բորիս Ջոնսոնն է, ռուսի ասած` զանավես:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА