Մինսկում կրկին սկսել են ձերբակալել ցուցարարներին ու լրագրողներին
Արխիվ 16-20
Մինսկում կրկին սկսել են ձերբակալել բողոքի ակցիայի մասնակիցներին եւ լրագրողներին, հաղորդում Է Tut.by-ն:
Լրատվամիջոցների մի քանի աշխատակիցների ձերբակալել են «Մինսկ» հյուրանոցի մոտ։ «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի տվյալներով՝ այս պահին մայրաքաղաքում ընդամենը երեք մարդ է ձերբակալվել։
Ցուցարարները քաղաքի տարբեր շրջաններում համերաշխության շղթաներ են կազմում։ Անկախության հրապարակում ՕՄՕՆ-ը շրջապատել է հավաքվածներին։
Նախօրեին ՆԳՆ-ն ձերբակալել է ավելի քան 100 ցուցարարների և 50 լրագրողների։
Բելառուսում երրորդ շաբաթն անցկացվում են զանգվածային բողոքներ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների պատճառով, որոնց համաձայն պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, որն առաջադրվել է վեցերորդ ժամկետով, հավաքել է ձայների 80 տոկոսը: Առաջին հանրահավաքները կոշտ ցրվեցին հատուկ միջոցների օգնությամբ։