Օգոստոսի 30-ին Ռոբերտ Սահակյանցը կդառնար 70 տարեկան
Արխիվ 16-20
<<Բանն այն է, որ իշխանությունը ոչ մի նշանակություն չունի իմ գործում։ Նախ և առաջ, ես տղամարդ եմ։ Իսկ տղամարդը միշտ, երբ գալիս էր մի նոր վայր, կառուցում էր իր տունը և գոյատևում։ Եթե կայսրը շիզոֆրենիկ էր, տղամարդու գործը ավելի բարդ էր, եթե նորմալ՝ ապա ավելի հեշտ։ Սակայն նա միշտ կերակրում էր իր ընտանիքը և տնկում իր ծառը։ Իսկ մեր մոտ ընդունված է նստել և սպասել Ժողովրդական արտիստի կամ այլ կոչումներ, անհավանական անվանաթոշակներ որպես երախտագիտության նշան։ Ես դեռ կարող եմ ընդունել այն փաստարկը, որ կառավարությունը խանգարում է աշխատել։ Բայց, որ իշխանությունը չի օգնում, դա դեռ պատճառ չի, որ աղքատության և անգործության մատնվել>>:
ՌՈԲԵՐՏ ՍԱՀԱԿՅԱՆՑ
Օգոստոսի 30-ին անիմացիոնֆիլմերիռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատորՌՈԲԵՐՏՍԱՀԱԿՅԱՆՑԸ կդառնար 70 տարեկան: Իսկթեինչպիսի՞նէր նա, որպեստանհայր և ի՞նչը չէր հանդուրժում կյանքում պատմումէնրաորդին՝ռեժիսոր, մուլտիպլիկատոր ԴԱՎԻԹՍԱՀԱԿՅԱՆՑԸ:
-Ինձ շատ դժվար է խոսել հայրիկիս մասին, որովհետև նրա գնալուց հետո, ամեն Աստծո օր ես անընդհատ մտածում եմ նրա մասին: Անընդհատ մտքիս է հայրս: Նա չէր սիրում կեղծիքը և միշտ պայքարում էր դրա դեմ: Հենց այդ կեղծիքի դեմ պայքարը բնութագրում է նրան:
-Բացի կեղծիքից ի՞նչը չէր հանդուրժում կյանքում:
-Տգիտությունն ու սուտը: Այդ երկու երևույթը, որն իրեն միշտ հունից հանում էին:
-Ովքե՞ր չէին կարող լինել նրա ընկերները:
-Տգետ և սուտասան մարդիկ: Կեղծ մարդը չէր կարող լինել նրա ընկերը: Նա երբեք չէր թողնում այդպիսի մարդկանց, որպեսզի իր շուրջը հավաքվեն:
-Ընտանիքում խի՞ստ հայրիկ էր:
-Այո, շատ պահանջկոտ և շատ խիստ էր: Եվ միևնույն ժամանակ ինչ որ ազատություն էր տալիս: Մանավանդ ստեղծագործական կյանքում: Նա և օգնում էր, և աջակցում,և խրախուսում մեզ, որ ավելին անենք: Պահանջում էր ավելին և ստիպում էր մեզ անել միշտ ավելին: Կանգ չառնել և գնալ միայն առաջ: Չբավարարվել երբեք արվածով:
-Կպատմե՞քնրահետկապվածորևէհետաքրքիրդեպք:
-Դեպքերը շատ շատ են: Ֆեյսբուքյան ստատուսը, որը երեկ գրեցի, կարծում եմ, որ դա ամենավառ դեպքերից մեկն էր կապված նրա հետ: 1922թվականին նա վերադարձավ Հայաստան: Վերադառնալով մեծ գումար ուներ իր մոտ, քանի որ ավարտել էր BBC-իի պատվերով ֆիլմը: Երբ իրեն առաջարկեցին, թե Ռոբ այդքան գումար ունես տներ գնիր: Նա պատասխանեց՝ ես մարոդեր չեմ:
Նունե Զաքարյան
Հ.Գ- Հանգչիր խաղաղությամբ և թող Աստծո լույսը միշտ լուսավորի քո հոգին: