Երևանը դարձրել են շինարարական պոլիգոն, օդի  աղտոտվածությունը հատել է կարմիր գծի տագնապային մակարդակը․ Բնապահպան Ամուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար «Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ) «Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնուն Որդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքով Ամենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ Մինասյան Գազ չի լինի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարից ՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստը

Թող 2025-ին իմ հայ ազգը արթնանա խոր քնից. Պապ Իսպիրյան

Մշակութային

Շուտով Ամանոր է, եւ մեր հայ երգիչներն ու երգչուհիներն ակտիվորեն փորձում են տարին ամփոփել նոր կատարումներով եւ տեսահոլովակներով, այդ թվում եւ ՊԱՊ ԻՍՊԻՐՅԱՆԸ: Հայ ունկնդիրը հաշված օրեր անց կվայելի երգչի եւս մեկ գեղեցիկ կատարում՝ այս անգամ նվիրված մայրերին: Այս առթիվ «Իրավունք»-ը զրուցել է նրա հետ:

«ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԼԻՆԵԼՈՒ ԵՆ ՇԱՏ ԻՆՏՐԻԳԱՅԻՆ ԵՎ ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ…»

— Պապ, կբացե՞ք փակագծերը, թե ի՞նչ նոր երգ ու տեսահոլովակ եք պատրաստվում ներկայացնել հայ հանդիսատեսին:

Իմ նոր տեսահոլովակն իր հետաքրքիր սյուժետաին գծով վերաբերվելու է մեր մայրերին, քանի որ նոր երգս կոչվում է «Մամ ջան»։ Աշխարհի ամենաթանկ, հոգատար եւ անկրկնելի մարդիկ, որոնք իրենց անբողջ կյանքը նվիրում են մեզ, մայրերն են: Տեսահոլովակն ունի շատ հետաքրքիր սյուժե, որտեղ երեւալու է մոր հոգատարությունը, հպարտությունը, անմնացորդ նվիրվածությունը եւ անսհաման սերը դեպի իր զավակը: Զարգացումները լինելու են շատ ինտրիգային, զգացմունքային ու որ ամենակարեւորն է՝ ուսուցողական։ Ի դեպ, ուզում եմ նշել, որ երբ մենք մեր թիմի եւ GNT Production-ի հետ համատեղ քննարկում էինք, թե ինչպես պետք է լինի տեսահոլովակը, հանգեցինք այն եզրահանգամանը, որ պետք է առաջին հերթին լինի ուսուցողական, եւ GNT Production-ի հիմնադիր տնօրեն Գարիկ Կիրակոսյանի հետ միասին որոշեցինք, որ այդ շեշտադրումները պիտի անենք ավելի արտահայտված եւ դիպուկ։ Ինձ թվում է, որ մեր հայ հանդիսատեսն արդեն տեսնելով եւ լսելով երգը՝ կտա իր գնահատականը, թե որքանով է մեզ հաջողվել փոխանցել այն, ինչ պատկերացրել ենք մեր ստեղծագործական կազմով: Վստահ եմ, որ նրանք ընկնելու են հիշողության գիրկը, տեսահոլովակի դրվագները հիշեցնելու են իրենց մանկության սիմվոլիկան, եւ երգը վերջանալուն պես՝ գրկելու են իրենց մայրերին: Ասեմ, որ այս նոր աշխատանքի մեջ մեծ ներդրում ունեն մի քանի տաղանդաշատ մարդիկ, որոնց մասին չեմ կարող չխոսել։ Նախ ասեմ, որ տեքստը գրել է Սյուզի Ավդալյանը, ումից շնորհակալ եմ այսքան հուզական, անկեղծ եւ պատմություն կրող խոսքերի համար։ Երաժշտությունը գրել եմ ես։ Գործիքավորումն արել է իմ շատ տաղանդավոր ընկերը՝ Գոռ Խաչատրյանը, ում մասին կարելի է անվերջ խոսել, թե նրա մարդ տեսակի, որակի եւ այլ դրական հատկանիշների մասին: Ես միշտ իրեն ասում եմ՝ այ կտեսնես, Գո՛ռ, գալու է մի ժամանակ, երբ քո անունը հնչելու է աշխարհի տարբեր անկյուններում՝ որպես հայ, ով ապրում եւ ստեղծագործում է հենց այդ տեսակ՝ հայեցի։ Չեմ կարող չառանձնացնել այս ամենը հավաքագրող, մաքրագրող այն մարդուն, ով, իսկապես, այսպես ասած, համ ու հոտ է տալիս երգին, եւ դա իմ շատ լավ ընկեր, բարեկամ, հրաշալի մարդ Արարատ Զաքարյանն է, որին խորապես շնորհակալ եմ իր արած աշխատանքի համար։

Սկզբում երբ Ձեր սոցցանցում տեղադրեցիք նկարահանումից դրվագներ, շատերին թվաց, թե նկարահանվում եք գեղարվեստական ֆիլմում…

Այո, հասկանում եմ այդ զգացողությունները, Դուք իրավացի էք, քանի որ երբ մենք առաջին հրապարակումն արեցինք, իմ սոցիալական հարթակներում արձագանքները եղան հենց այդպիսին՝ բոլորը կարծեցին, թե նոր ֆիլմ է նկարահանվում, եւ անգամ մարդիկ գրում էին, հարցնում, թե՝ ի՞նչ ֆիլմ է, ե՞րբ պետք տեսնենք, ի՞նչի մասին է եւ այլն: Ինչպես ասացի, մենք քննարկումների արդյունքում եկանք այն համոզմունքին, որ տեսահոլովակը նկարենք գեղարվեստական տարբերակով՝ ավելի ֆիլմային, սյուժետային գծով ու, կարծես թե, չսխալվեցինք՝ տեսնելով արձագանքները։ Ասեմ նաեւ, որ շատ մեծ աշխատանք է կատարվել հրաշալի ու տաղանդավոր մարդկանց հետ՝ մի հոյակապ թիմի, որոնց հետ երբեք չես ունենա որեւէ դժվարություն։ Ուզում եմ բոլորին մեկ առ մեկ ասել շնորհակալություն՝ իրենց արած աշխատանքի եւ իմ կողքին լինելու համար՝ թե՛ դերասանական անձնակազմին, թե՛ տեխնիկական, թե՛ այն բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին, որտեղ մենք նկարել էինք տեսահոլովակի կարեւոր տեսարանները: Իհարկե, չեմ կարող չառանձնացնել գլխավոր դերասանուհուն՝ Աննա Գեւորգյանին՝ մարդ, որը իր գործի մեջ հմուտ եւ անթերի աշխատանք կատարող դերասանուհի է, ինչպես նաեւ դերասանական ողջ անձնակազմին՝ մեկ առ մեկ։ Նշեմ նաեւ, որ իմ մանկության ժամանակահատվածը մարմնավորում է քրոջս որդին՝ Մհեր Բարեղամյանը: Ասեմ, որ շատ լավ է խաղացել ու հրաշալի կատարել է իրեն վստահված գործը։

Ինչ վերաբերում է գեղարվեստական ֆիլմում նկարահանվելուն, եթե լինեն առաջարկներ, միանշանակ կհամաձայնվեմ, քանի որ դա այն աշխատանքն է, որը ես սիրում եմ եւ մեծ սիրով կնկարահանվեմ: Ասեմ, որ մենք GNT Praductyon-ի հետ միասին ունեք բավականին հետաքրքիր գաղափարներ` նաեւ ֆիլմերի հետ կապված: Եվ 2025 թվականին եթե ամեն ինչ բարեհաջող լինի, կկարողանանք նաեւ իրագործել այդ գաղափարները։

«2024 ԹՎԱԿԱՆԸ, ԿԱՐԾԵՍ ԹԵ, ՄԵԿ ՇՆՉՈՎ ԵՄ ԱՆՑԿԱՑՐԵԼ»

Որպես ամփոփում` ինչպե՞ս կգնահատեք 2024 թվականը: Այն հաջո՞ղ էր Ձեզ համար:

Ասեմ, որ բավականին հետաքրքիր եւ լավ տարի է եղել 2024 թվականը: Այս տարին ես, կարծես թե, մեկ շնչով եմ անցկացրել: Բազմաթիվ հետաքրքիր նախագծեր են կյանքի կոչվել, ունեցել եմ բազում համերգային ու թատերական ելույթներ, նոր երգեր՝ իմ երգացանկում: Ունեցել եմ շատ ձեռքբերումներ, որոշակի նպատակների իրագործում, եւ ուրախ եմ, որ այս տարի հասցրի անել այդքան բան արվեստի բնագավառում, քանի որ ես սիրում եմ աշխատել, արարել, ստեղծել ու առանց այդ ամենի, ինձ չեմ պատկերացնում: Պիտի շարունակեմ նույն տեմպով նաեւ գալիք տարի:

Մյուս՝ 2025 թվականին ի՞նչ նոր ծրագրեր ունեք իրականացնելու:

Բավականին աշխատանք ունեմ անելու՝ թե´ երգարվեստում, թե՛ թատերական աշխարհում: Եթե, այսպես ասած, երկու բառով ներկայացնեմ, ապա կլինեն նոր հետաքրքիր երգեր եւ տեսահոլովակներ, նաեւ հետաքրքիր զուգերգեր, նոր ներկայացումներ, նոր հեղինակային հաղորդաշար, որը լինելու է իմ պատկերացմամբ՝ բավականին հետաքրքիր եւ մեր արմատներին մոտ: Ինչպես նշեցի, նաեւ փորձելու ենք իրագործել GNT Production-ի հետ միասին նոր մի գեղեցիկ գեղարվեստական ֆիլմ, բայց չեմ ցանկանա բացել շատ փակագծեր` կապված այս ամենի հետ, քանի որ դեռ ժամանակը չէ խոսել այդ մասին։ Մի խոսքով` բավականին անելիք ունենք եկող տարում եւ, Աստծո կամոք, կկարողանանք իրագործել։

Ի՞նչ կմաղթեք Ձեր հանդիսատեսին գալիք տարում:         

Գալիք տարում իմ հանդիսատեսին կցանկանամ ամենակարեւորը՝ առողջություն, տոկունություն, սեր: Թող որ 2025 թվականն իր հետ բերի այն ժամանակահատվածը, որ իմ հայ ազգն արթնանա խոր քնից, մի քիչ մտորի իսկապես ապագա կերտելու, հայի տեսակը չկորցնելու մասին եւ տեր կանգնի սեփական արմատներին, պատմությանը, մշակույթին եւ մեր աստվածային երկրին: Իսկապես ես ի սրտե կցանկանամ, որ 2025 թվականն արթնացնի ազգիս ոգին, բուժի միտքը, որ մենք կարողանանք տեսնել իրականությունը եւ անարդարությունները։ Նաեւ կուզեմ, որ ամուր կապված մնան իրենց հայոց պատմության մեծ ժառանգությանը՝ արվեստին, մշակույթին եւ շարունակեն արարել, ստեղծել ու շենացնել մեր երկիր Հայաստանը։ Թող որ ժպիտն անպակաս լինի նրանց դեմքերից, փորձեն վերացնել իրենց միջից ատելությունը եւ ոչ մի վայրկյան չմոռանան, որ հայ ազգը դարերի ընթացքում իր զավակների շնորհիվ պահել ու պահպանել է հայ լինելու եւ հպարտանալու տեսակը։ Ուզում եմ շնորհավորել իմ Հայոց բանակի, հայ զինվորի գալիք տարին: Թող Տիրոջ օրհնությամբ եւ հայ զինվորի արիությամբ խաղաղ լինեն մեր սահմանները եւ անառիկ: Մեր զինվորը շատ թանկ եւ կարեւոր է մեզ համար ու, իհարկե, շնորհավորում եմ այն հզոր տղաների Ամանորն ու Սուրբ ծնունդը, ովքեր տվեցին իրենց կյանքերը՝ թերեւս ամենաթանկը, որ մենք կարողանանք շարունակել ապրել այս չնաշխարհիկ հողի վրա: Խոնհարումս ձեզ, տղե´րք: Շնորհավորում եմ ձեր գալիք 2025թ.-ը: Խոսում եմ ներկայով, քանի որ դուք կաք, ապրում եք եւ իմացեք, որ ձեր գործը դեռ շարունակվելու է, ու այն ամենն, ինչ կորսվել է, վերադառնալու է իր իսկական տերերին։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Երևանը դարձրել են շինարարական պոլիգոն, օդի  աղտոտվածությունը հատել է կարմիր գծի տագնապային մակարդակը․ ԲնապահպանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top