Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ինձագին ու Չալհանօղլուն որակազրկվել են

Առաջին ելույթի ժամանակ նույնիսկ բեմից ընկել եմ. Հրաչ Մուրադյանը փակագծեր է բացում

Մշակութային

Տարեմուտին ամփոփվեց միջազգային «The Masked Singer» շոուի հայկական տարբերակը՝ «Դիմակահանդես» երաժշտական-ժամանցային նախագիծը։ Հայտնի եւ արդեն սիրված կերպարներից Զեբրի դիմակազերծումն ամենահատկանշականներից էր ու անսպասելին: Հաղորդավար, պրոդյուսեր, դերասան եւ բազում նախագծերի հեղինակ ՀՐԱՉ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ հաջողվեց ամիսներ շարունակ հեռուստադիտողից ու հետախույզներից թաքցնել` ով է նա: Իսկ թե ինչ էր կատարվում այս ողջ ընթացքում կուլիսներում, «Իրավունք»-ը բացահայտել է նրա հետ բացառիկ զրույցում:

«ԵԹԵ ՉԼԻՆԵՐ ԴԻՄԱԿԸ, ԴԺՎԱՐ ԹԵ ԱՅԴՔԱՆ ԱԶԱՏ ԹՈՒՅԼ ԿՏԱՅԻ ԻՆՁ ԼԻՆԵԼ»

Ինչպե՞ս որոշեցիք Զեբրի կերպարը վերցնել «Դիմակահանդես» նախագծում, եւ ի՞նչը գրավեց Ձեզ հենց այս կերպարի ընտրության մեջ:

Այս նախագծին մասնակցելու` Հանրային հեռուստատեսության առաջարկի հետ մեկտեղ եղել է նաեւ կերպարի առաջարկը, որին ես սկզբում չեմ համաձայնել՝ հասկանալով, որ կերպարը չի լինելու առաջնային, այլ առաջնային լինելու է այն, ինչ անելու եմ ես: Զեբրին ժամանակի ընթացքում փորձել եմ հասկանալ, թե ով է, ինչ է ուզում անել, ինչու է ինքը այնտեղ, ու ինձ շատ բան եմ թույլ տվել՝ անձնապես գիտակցելով, որ դա ռիսկային է, քանի որ դիմակով եմ եղել: Եթե չլիներ դիմակը, դժվար թե ես այդքան ազատ թույլ կտայի ինձ լինել բեմում, բայց ինձ Զեբրան շատ օգնեց, եւ մենք ընկերացանք ու կարողացանք միասին անել այն, ինչ-որ բոլորը տեսան:

— «Կիսաբաց լուսամուտներ»-ին ու «Բաց թեմա»-ներին սովոր Հրաչ Մուրադյանը հեշտությա՞մբ հաղթահարեց փակ դիմակի ներքո հանդես գալը, թե՞ դժվարությամբ դա Ձեզ տրվեց:

Այն տեսակը, որը հանրությունը տեսել է այդ նախագծերի շրջանակներում, իմ միակ տեսակը չէ՝ մարդկային որակներով: Ես ունեմ իմ ցանկությունները, իմ անձնականը, եւ հեռուստադիտողը կամ ինձ հետեւողներից շատերը չգիտեն դրա մասին, որովհետեւ ես իմ կյանքը այդպես բաց ի ցույց չեմ դնում: Ես ունեմ երաժշտական ճաշակ, ունեմ հետաքրքրություններ, որոնցով պայմանավորված որոշումներ եմ կայացրել այս կերպարի հետ կապված: Ձեր հարցին` արդյոք դժվար էր, պիտի ասեմ՝ ոչ, հակառակը՝ հեշտ էր, որովհետեւ կերպարն ինձ թույլ տվեց ավելի ազատ լինել, քանի որ Զեբրը կարող է խենթ լինել, իսկ ես՝ դժվար, քանի որ մեր հասարակությունը քեզ նաեւ ընկալում է այն կերպ, ինչպես դու տարիներ շարունակ հանդես ես եկել, կամ առիթ ես ունեցել ընդամենը լինելու նախագծի շրջանակներում՝ հենց այդ ոճի մեջ: Ինձ համար շատ մեծ փորձ էր սա՝ ուրիշ լինելու, նոր որակներ բացահայտելու համար:

«ԱՉՔԵՐԻՍ ԴԵՄԸ ՍԵՎԱՑԱՎ, ՕԴ ԳՐԵԹԵ ՉԿԱՐ, ԵՎ ԹԹՎԱԾՆԱՅԻՆ ՔԱՂՑ ՈՒՆԵՑԱ»

Իսկ ո՞ւմ հետ էիք կիսվել գաղտնիքով, թե ով է Զեբրի դիմակում թաքնված: Հաջողվե՞ց թաքցնել բոլորից:

— Սա իրականում ամենից դժվար պահն էր, որովհետեւ որեւէ մեկը չէր կարող իմանալ քո ով լինելը: Իմ ընտանիքի անդամները նույնիսկ չեն իմացել, որովհետեւ գաղտնիությունը պետք է ամբողջովին պահել, եւ դա ոչ միայն քեզնից է գալիս, այլ նաեւ ողջ ստեղծագործական թիմից: Ասեմ, որ Հանրայինի ողջ ստեղծագործական թիմը շատ լուրջ էր մոտենում այդ հարցին, եւ նախագծի շրջանակներում որեւէ մեկը տեղյակ չի եղել, որ ես Զեբրն եմ: Նույնիսկ երաժշտական պրոդյուսերների հետ աշխատելուց, երբ իմ մտքերն էի փոխանակում տղաների հետ, օրինակ, այս երգը մյուս երգի հետ լինի եւ այլն, նույնիսկ այդ ժամանակ չեն իմացել նրանք, քանի որ հեռավար ենք շփվել: Միակ շփումն ու բաց ինֆորմացիան եղել է նախագծի, ստեղծագործական թիմի անդամների հետ: Դրանից դուրս որեւէ մեկը տեղյակ չի եղել: Նաեւ ասեմ, որ Հանրայինի ողջ ստեղծագործական թիմը գերպրոֆեսիոնալ է աշխատել ողջ ընթացքում եւ ոչ միայն կարողացել է պահել գաղտնիության խիստ կանոնները, այլ նաեւ շատ կարեւոր մի հանգամանք՝ հաշվի է առել մարդկային բնավորությունները, որոնց հետ մշտապես հաշվի է նստել: Ու ես պատկերացնում եմ մոտավորապես, թե ինչեր են եղել, եւ ինչերի միջով են անցել այս նախագծի ստեղծողները, ինչի համար իրենց ծափահարում եմ: Թույն աշխատանք են արել բոլորը, որի արդյունքը հիմա ակնհայտորեն երեւում է: Ցավոք, ինչպես միշտ, մնալով կադրից դուրս:

Երբեւէ կմտածեի՞ք, որ Ձեզ մի օր կարող են շփոթել երգիչներ Նիգ Եգիբյանի կամ Սոֆի Մխեյանի հետ:

— Չեմ մտածել, թե ում հետ կհամեմատեն, բայց երբ սկսեցին անուններ հնչեցնել, ես դրան հաջորդող բոլոր ելույթներին, իհարկե, հետախույզներին շեղելու համար, անում էի ամեն ինչ, ինչ կաներ տվյալ արտիստը: Ես փորձում էի դա խաղարկել, քանի որ նախագծի ողջ իմաստը չբացահայտվելն է՝ անել ամենը, որպեսզի հետախույզները շեղվեն եւ քո անունը չտան: Երբ ասում էին Սոֆի Մխեյանն է, ես փորձում էի որքան հնարավոր է դա անել կանացի: Հավանաբար, չեք պատկերացնում, թե որքան դժվար է դա անել մի տղամարդու համար, ով երբեւէ չի կրել կանացի բարձրակրունկ կոշիկներ եւ ժամերով մնալ շատ շոգ հանդերձանքի մեջ: Սկզբում ինքս չէի հասկանում` ինչ եմ անում, մինչեւ կարողացա լիարժեք մտնել այդ կերպարի մեջ: Հետո սկսեցի հաճույք ստանալ, խաղարկել: Կերպարը ինքն իրեն ծնվեց՝ երգերի, պարային շարժումների, բեմադրությունների եւ մնացածի միջոցով: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ իմ դիմակի մեջ ես գրեթե ոչինչ չէի տեսնում եւ առաջին օրը՝ ելույթի ժամանակ, նույնիսկ բեմից ընկել եմ: Հենց ելույթի ընթացքում՝ ո՛չ փորձի, ո՛չ այլ դեպքում: Բարեբախտաբար, դա եղավ երգի ավարտին: Աչքերիս դեմը սեւացավ, քանի որ շատ դժվար է շնչել հագուստի մեջ: Օդ գրեթե չկար, եւ թթվածնային քաղց ունեցա: Հիշում եմ, մի վայրկյան առաջ բեմում էի, հետո հաջորդ կադրում՝ պառկած վիճակում տեսնում եմ դիմացս նստած հանդիսատեսի ոտքերը ու արագ որոշում եմ կայացնում, որ չորեքթաթ պետք է հետ բարձրանալ՝ կերպարից դուրս չգալով, որովհետեւ դու երբեք չգիտես, թե ինչպես է ավարտվելու այդ համարը, ու երկրորդ դուբլ նկարելու հնարավորություն չի լինելու: Մեկ անգամ երգում ես, մեկ անգամ նկարահանվում:

«ՈՎՔԵՐ ԵՆ ՄՅՈՒՍ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ, ԻՄԱՑԵԼ ԵՄ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՀԱՆԵԼ ԵՆ ԴԻՄԱԿՆԵՐԸ»

Չունենալով վոկալային կրթություն՝ ի վերջո, ինչպե՞ս կարողացաք այդպիսի գեղեցիկ կատարումներ նվիրել հեռուստադիտողին: Թե՞ այդ հարցում Ձեզ օգնեց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական արվեստի բաժնում ձեռքբերած Ձեր գիտելիքները:

Գիտեք, իրականում շատ բան է օգնում: Այո, չունես վոկալային տվյալներ, որովհետեւ չունես փորձ, երբեք երգիչ չես եղել: Ու ողջ հետաքրքրությունն ու գեղեցկությունը հենց այդտեղ է, համենայնդեպս, ինձ համար, քանի որ չլինելով երգիչ՝ փորձում ես նաեւ մրցել երգիչների հետ: Օրինակ, Սոնա Ռուբենյանի հետ մրցելը դժվար է այն առումով, քանի որ մենք երկուսով նույն գծի վոկալիստներ չենք, նույնը չենք կարող անել երբեք: Այստեղ լավագույն դեպքում կկարողանաս օգտագործել քո խարիզման ու կերպարը ներկայացնես: Իսկ վոկալի առումով, այնտեղ շատ հստակ եւ մեծ թիմ է աշխատում, որ դու կարողանաս երգես, եւ այդ երգը լինի այն որակի, ինչը բոլորը տեսել են: Առանձնահատուկ շնորհակալություն հնչյունային ռեժիսոր Կարենին, քանի որ օր ու գիշեր է դրա վրա աշխատել եւ ստեղծել է Զեբրի ձայնը:

Շփվո՞ւմ էիք մյուս մասնակիցների հետ եւ գիտեի՞ք, թե ով` ով է:

— Դուք չեք պատկերացնում, թե ինչ գաղտնիության մեջ է եղել այս ամենը: Մասնակիցներից եւ ոչ մեկը չգիտեր, թե մյուս կերպարի տակ ով է: Միայն գիտես կերպարների մասին, իսկ ովքեր են ներսում, ոչ ոք, իսկապես, չգիտեր: Նկարահանման ողջ ընթացքը կազմակերպված էր այնպես, որ մասնակիցները չէին շփվում, չէին հանդիպում: Իսկ եթե օգնակաները ուղեկցում էին բեմ, ու պատահաբար միջանցքում հանդիպում էին կերպարները, ապա նույնիսկ չէին խոսում, քանի որ դա արգելված էր: Նույնիսկ պարողների հետ չէինք շփվում: Շփումը լինում էր միայն քեզ կցված ադմինիստրատորի շնորհիվ, ով նախագծի շրջանակներում պատասխանատու է դրա համար: Քո ձայնը նույնիսկ չպիտի լսեն քո հետ աշխատող շատ -շատերը: Այնպես որ, շփում բոլորովին չի եղել մասնակիցների միջեւ: Ես հեռուստադիտողների հետ հավասար եմ իմացել, թե ովքեր են մասնակիցները՝ միայն այն ժամանակ, երբ հանել են դիմակները:

«ԱՌԱՋԻՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՉԷՐ ՀԱՎԱՏՈՒՄ, ՈՐ ԿԿԱՐՈՂԱՆԱՄ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ, ԵՍ ԻՆՔՍ ԵՄ ԵՂԵԼ»

Ամբողջ նախագծի ընթացքում ի՞նչն էր ամենաշատը զարմացնում կամ ոգեւորում:

— Երբ դու քեզ համար նշաձող ես դնում, եւ այդ նշաձողը պարզվում է՝ կարող է շատ լուրջ հորիզոններ բացել: Ես ինքս չէի պատկերացնում, որ ես դա կանեմ, չէի պատկերացնում, որ առաջին եւ չորրորդ երգի մեջ կարող է լինել նման տարբերություն: Նույնն էլ շոուների առումով կասեմ, եւ դա շատ կարճ ժամանակի ընթացքում, քանի որ դու չունես, այսպես ասած, երկար մարսելու, եփելու, մտածելու ժամանակ: Ամեն բան շատ արագ է արվում: Այդ հարցում էլ է նախագիծը շատ հետաքրքիր, որ կարողանաս հասցնել նաեւ այդ ռիթմին: Ինքս զարմացած եմ իմ վրա, որ կարողացել եմ այդքանն անել, որովհետեւ առաջին մարդը, ով չէր հավատում այս ամենին, որ կկարողանամ հաղթահարել, ես ինքս եմ եղել:

Ի դեպ, նախագծի ողջ ընթացքում ժյուրիի անդամներից Իվետա Մուկուչյանն անընդհատ հիացած էր Ձեր կատարումների միքսերով, գործիքավորմամբ: Ո՞ւմ գաղափարն էր այդ ամենը:

— Միքսեր անելու գաղափարը առաջին ժողովի ընթացքում ես առաջարկեցի պրոդյուսերներին: Մեկ երգ վերցնել եւ կատարել, այո՛, թույն է, բայց ուզում էի մի քիչ տարբերվող լինել, ընտրում էի երգեր, որոնք ես լսում եմ եւ կլսեմ ու ինձ համար հետաքրքիր է: Հիմնականում ընտրում էի արեւմտյան եւ հայկական հիթեր, որոնք իրար հետ կարելի էր միքսել եւ հետաքրքիր բան ստանալ: Ուրախացա, երբ մարդիկ ուշադրություն դարձրին այդ միքսերին: Շատ ուրախ եմ, որ մարդիկ ուզում են լսել այդ միքսերը: Ինձ շատ են գրում եւ հարցնում՝ այդ երգերը թողարկվելո՞ւ է, ունե՞նք հնարավորություն դրանք կրկին լսելու: Անկեղծ, ես դրանից տեղյակ չեմ: Հանրային հեռուստատեսությանը պետք ուղղել այդ հարցերը, բայց շատ ուրախ կլինեմ, եթե մարդիկ իրենց մեքենաներում կամ առիթներին լսեն եւ տրամադրություն ապահովեն այդ երգերով: Դա նշանակում է, որ երգին կյանք ես տվել, եւ նա գնում է ապրելու իր առանձին կյանքը: Միքսերը թույն էին, բայց դրանք էլ ենք մենք արել հեռավար: Տղաները՝ Վահեն (Արնի ռոք), Հայկը (Ապտիկոտա խումբ), նույնիսկ ինձնից չեն լսել, թե ես ինչպես եմ ուզում այն լինի: Ես միայն երաժշտական խմբագրի հետ եմ դա քննարկել, եւ թե ինչպես է դա հասել տղաներին, չգիտեմ: Սակայն արդյունքը թողնում եմ ձեր գնահատականին:

Երբ դիմակը հանվեց, ինչպիսի՞ զգացողություններ ունեցաք:

— Դիմակը հանելուց՝ առաջին միտքը, որ գալիս է, «հազիվ կշնչեմ»-ն է: Եվ վերջապես, հնարավորություն ես ունենում այդ ծանրությունից ազատվել եւ կարեւորը՝ պտտվել ու մարդկանց ասել, որ դա դու ես, որովհետեւ հետախույզներից շատերը չէին հավատում, որ ես կարող եմ այդքանն անել: Տեսեք, երգչին ճանաչել, երգչին ձայնով հասկանալ` ով է, շատ ավելի հեշտ է, ու ինձ շատերն են նախագծից հետո դրա մասին ասել, քան մեկ այլ մարդու, ով երբեք երգով հայտնի չի եղել, ու նրա վոկալային տվյալներին ծանոթ չեն, առավել եւս` նրա պարային տվյալներին: Մի խոսքով, շատ խորը շունչ քաշեցի դիմակը հանելուց:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top