Մոլդովայում տնտեսական զարգացման նոր նախարար կդառնա USAID-ի ծրագրերի տնօրենը
Միջազգային
Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը ներկայացրել է տնտեսական զարգացման և թվայնացման նոր նախարար Դոյնա Նիստորի թեկնածությունը՝ USAID-ի կողմից ֆինանսավորվող «ապագայի տեխնոլոգիաներ» նախագծի տնօրենին: Այս մասին փոխանցում է EADaily-ն։
«Ես նախագահ Մայա Սանդային առաջարկ եմ ուղարկել տիկին Դոյնա Նիստորին նշանակել տնտեսական զարգացման և թվայնացման նախարարի պաշտոնում։ Դոյնա Նիստորն ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ Մոլդովայում տնտեսական զարգացման և թվային փոխակերպման ոլորտում: Նա ղեկավարել է խոշոր նախագծեր առանցքային ոլորտներում՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, գինեգործություն, թեթև արդյունաբերություն, մեքենաշինություն, կիբերանվտանգություն», - գրել է Ռեչանը սոցիալական ցանցերի իր էջում։
Սանդուի վարչակազմում հաստատել են նոր նշանակումը։