Ազգային զարդանախշերով հագուստների մոդելավորող-դերձակ Գոհար Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խնդրեմ` Սոֆի Դևոյանի` Հայաստանը ներկայացնող պարախումբն է։
Վերանայեք ձեր հագուստները, խորհրդակցեք մասնագետների հետ։

Որպես մասնագետ և հայկական զարդանախշերին գիտակ մարդ, որպես հայ` պահանջում եմ` կամ վերափոխեք ձեր հագուստները, կամ հանդես եկեք թրքական դրոշի ներքո։
Եթե դուք դրանով ներկայացնում եք հայկական մշակույթ, ապա, վստահաբար, դուք և ձեր ընտրած ճանապարհը շատ հեռու եք հայկական մշակույթից»։