Էրդողանն ու Մակրոնը քննարկել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը
Արխիվ 16-20Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 21-ին հեռախոսազրույց են ունեցել:
Այս մասին տեղեկացնում է En Son Haber լրատվականը` հղում տալով Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությանը:
Զրույցի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացման մի շարք հարցեր: