Դեմ եմ ցանկացած հեղափոխության, դեմ էի նաեւ 2018թ.-ի հեղափոխությանը. Հայտմի փաստաբանը առկա գործընթացների մասին
Իրավական«Ես բազմիցս կրկնել եմ հետեւյալ իրավանորմը` երկրում անհրաժեշտ է օրենքի դիկտատուրա իրավունքի գերակայությամբ, որը պետք է վերաբերի, թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը: Ինչ վերաբերում այս օրերին առկա ընդվզմանը, ինձ համար որպես քաղաքացի հարց է առաջանում, ինչո՞ւ է այդ ընդվզում առաջնորդվում հոգեւորկանի կողմից, բա ո՞ւր եք Դուք հարգելի քաղաքական գործիչներ: Ինձ ճանաչող մարդիկ լավ գիտեն, որ ինձ համար առաջին հերթին գերակա է պետական շահը, եւ ըստ իս այսօրվա ընդվզումը, ինչպես որ հավաքվել է, այնպես էլ` մարվելու է: Երկորդ, ինքս դեմ եմ ցանկացած հեղափոխության, դեմ էի նաեւ 2018թ.-ի հեղափոխությանը, ինչո՞ւ, որովհետեւ պատմությունը ցույց է տվել, որ ցանկացած հեղափոխությունոչ մի լավ բանի չի բերում, ավելին` պետությանը հետ է գցում»,-անդրադառնալով այս օրերին առկա գործընթացներին, ասաց հայտնի փաստաբան, «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար Լեվոն Բաղդասարյանը: Այո, երկրում այսօր բազմաթիվ խնդիրներ կան, այսօր պետական լիազոր մարմիններ, բառի ուղղակի իմաստով, անգործության են մատնված: Եվ այս առումով, իշխանությունը պետական լիազորո մարմիններին պետք է տա բացառիկ ինքնուրույնությունը, որովհետեւ մարդիկ այսօր վախենում են ինքնուրույն որոշում կայացնելուց եւ քաղաքացիներին գցում են դատարանների դռներ, որպեսզի դատարանը որոշում կայացնի, եւ սա, այ՛ո, խնդիր է, որը տեղավորվում է մեր սահմանադրության համատեսքստում: