Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային և կորոնավիրուսային հարցերը
Արխիվ 16-20Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությանը:
Վարչությունից տեղեկացրել են, որ հեռախոսազրույցի ընթացքում գնահատվել է Լիբիայում և Սիրիայում առկա իրավիճակը, քննարկվել են երկու երկրների համագործակցության հետագա քայլերը` հատուկ ուշադրություն դարձնելով տնտեսական և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը:
Նշվում է, որ Էրդողանն ու Մերկելը զրույցի ընթացքում քննարկել են նաև ներկայում և հետհամավարակային շրջանում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում համագործակցության հարցերը: