Գերմանիայում բժիշկներն արդեն երրորդ օրն անընդմեջ օրական կորոնավիրուսային հիվանդության ավելի քան 1 000-ից ավել նոր դեպք են արձանագրում: Վերջին անգամ երկրում Covid-19 համաճարակի նման իրավիճակ է գրանցվել մայիսի 9-ին։ Այս մասին հայտնել է գերմանական DPA գործակալությունը։
Այսպես, օգոստոսի 6—ին ԳՖՀ-ում կորոնավիրուսային հիվանդության 1 045 նոր դեպք է հայտնաբերվել, հաջորդ օրը՝ 1 147, իսկ շաբաթ օրը՝ օգոստոսի 8-ին, բժիշկները հաստատել են Covid-19 1 122 ախտորոշում:
Հաղորդվում է, որ Համաճարակի սկզբից Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 215 336 դեպք, մահացել է 9 195 հիվանդ:
Նշենք նաեւ, որ վերջերս Գերմանիայում հրապարակվել էր բժիշկների հետազոտությունը, որի համաձայն՝ երկրում Covid-19 ախտորոշմամբ հիվանդների 22 տոկոսը, որոնք գերմանական կլինիկաներ են տեղափոխվել 2020 թվականի փետրվարի վերջից մինչեւ ապրիլի կեսերը, չեն կարողացել հաղթահարել հիվանդության հետեւանքները: