Փլուզվող իշխանության պատկերը. Լիլիթ Գալստյան Երևան են բերվել ոստիկաններ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից (տեսանյութ) Հայաստանի դեպքում՝ քար լռություն է, Վրաստանի դեպքում՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ամեն օր հարձակվnւմ են իշխանությունների վրա. Զախարովա ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հյուսիսային պողոտայից շարժվում է դեպի Օպերա Օպերան փակվել է մետաղյա արգելապատնեշներով, դրվել են մետաղորսիչ սարքեր (տեսանյութ) Հայ Ազգային Ռամկավար կուսակցությունն իր լիակատար զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» համաժողովրդական շարժմանը. հայտարարություն Կոտայքի փոխմարզպետը ուզում է գործից հանել ընդդիմության հավաքների մասնակից ուսուցիչներին. Դանիել Իոաննիսյան ՈՒՂԻՂ․ Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան, որտեղ Փաշինյանն է գտնվում Երանի կյանքում էլ դառը վիճակները հնարավոր լիներ այդպես հեշտ ջնջել, վրձնի մի քանի հարվածով իմաստափոխել, երանգափոխել.ՆԱՆԵ ՌԴ-ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից. Զախարովա (տեսանյութ)

Գործող իշխանությունն արդեն «անցյալում է», սակայն մեր ապագան մշուշոտ է. Ստեփան Դանիելյան

Արխիվ 16-20

Ցանկացած ընտրության արդյունքում, ուզենք, թե չուզենք, իշխանության է գալիս մի որևէ կուսակցություն, և երկրի ճակատագիրը հանձնում ենք այդ կուսակցությանը, սակայն քչերին է հետաքրքրում, թե իրենցից ի՞նչ են ներկայացնում այդ կուսակցությունները, ի՞նչ գիտական ու հետազոտական պոտենցիալ ու ի՞նչ կադրային բազա ունեն ու ի՞նչ խնդիրներ են լուծելու։

Դեռևս 1995-ից սկսած մենք կենտրոնացած ենք ընտրությունների արդարության խնդրի վրա, սակայն դրանց բովանդակությունը կարծես թե անհետաքրքիր է։ Հիմա նույնպես նույն հանգրվանում ենք գտնվում․ իշխանության են եկել անհասկանալի մարդիկ, որոնցից դժգոհությունը գնալով մեծանում է, և նրանց փոխարինելու հարցը դարձել է օրախնդիր, սակայն ումո՞վ ու հանուն ինչի՞ ենք նրանց մեկ ուրիշով փոխարինելու, դարձյալ, կարծես թե, երկրորդական հարց է։

Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է երկու քայլանոց գործողություն իրականացնել՝ ստեղծել կուսակցություն և հարցազրույցներ տալ։ Նույնը կարելի է ասել լրագրության մասին՝ հիմնել լրատվամիջոց ու սկսել հարցազրույցներ վերցնել կա՛մ իրենց քաղաքական գործիչ հայտարարած անձանցից, կա՛մ փորձագետներից, որոնք մեկնաբանում են այդ գործիչների խոսքը։ Առանձին բացառություններով հանդերձ սա է մեր քաղաքական գործընթացների հիմնական բնութագիրը։

Հայաստանում կա արմատացած կարծիք, որի համաձայն` կուսակցություններն իշխանության հասնելու գործիքներ են, և քաղաքականությամբ զբաղվելու վերջնանպատակն իշխանություն ունենալն է։ Մեծ հաշվով կուսակցություններն իշխանության հասնելու կամ ծայրահեղ դեպքում դրան մասնակցելու գործիքներ են, սակայն դա այդպես է, երբ կայացած է քաղաքական համակարգը, իսկ երբ այդ համակարգը խորտակված է, ապա քաղաքական պայքարը ստանում է այլ բովանդակություն։

«Ես որոշել եմ հանցագործ կյանքով ապրել, սակայն դեռ չեմ որոշել, թե որ կուսակցությանն անդամագրվեմ»

Չաբբի Բրաուն, բրիտանացի կոմիկ

Հասկանալի է, որ եթե կան համոզմունքներ ու պետության զարգացման ծրագրեր, ապա դրանք իրագործելու համար նախևառաջ պետք է ձեռք բերել գործադիր մարմին ձևավորելու, այսինքն` իշխանության տիրապետելու հնարավորություն։ Սակայն, երբ դրանք չկան, ապա ունենում ենք այն, ինչ այսօր ունենք՝ ապակողմնորոշված հանրություն, իսկ քաղաքական գործընթացները վերածվել են փոխադարձ մեղադրանքների, որոնք արդեն քչերին են հետաքրքրում:

«Պետք է հաճախակի փոխել սեփական կարծիքը, որպեսզի սեփական կուսակցության հանդեպ հավատարմաթյունը պահել»

XVII դարում Փարիզի արքեպիսկոպոս

Քաղաքականությամբ զբաղվելն ենթադրում է ձևավորել քաղաքական դիսկուրս` խոսույթ, և դրանով ազդել իրավիճակի վրա, երբեմն էլ թելադրել քաղաքական որոշումների օրակարգը։ Կարճ ասած` քաղաքականությամբ զբաղվել` նշանակում է «արտադրել» քաղաքական միտք, պատրաստել կադրեր ու թելադրել դիսկուրս։

Արևմուտքում գիտությունը կից է համալսարաններին, իսկ նախկին խորհրդային երկրներում այն կից է ակադեմիաներին, որոնք ունեին ու մինչ այսօր ունեն պետական կարգավիճակ՝ ազատ մտքի նվազագույն շեմով։ Նույնը կարելի է ասել նաև կուսակցությունների մասին։ Արևմուտքում կուսակցությունները քաղաքական մտքի գործարաններ են, որոնք իրենց կից ունեն ամսագրեր, tհink-tank-եր, քաղաքական դպրոցներ, հետազոտական կենտրոններ և այլն, իսկ երբեմն համալսարանների հայտնի պրոֆեսորների կարծիքն ավելի ազդեցիկ է իրենց համար, որոնց ժամանակ առ ժամանակ ներգրավում են կառավարման համակարգ։ Կուսակցությունները պատրաստում են նաև իրենց կադրային կազմը, որոնք փորձաշրջան են անցնում տեղական կառաարման մարմիններում և մինչ ընտրությունները պատրաստում են ստվերային կառավարության կազմը։ Մի խոսքով, կայացած արևմտյան կուսակցությունները բաց համակարգեր են, որտեղ գործում են սոցիալական լիֆտերը և ամբիցիաներ ու ընդունակություններ ունեցող երիտասարդները ոչ թե գնում են փողոց իրենց ռեալիզացնելու համար, այլ ըստ իրենց համոզմունքների՝ ընտրում են այս կամ այն կառույցը։

«Գունավոր» կոչվող հեղափոխություններն իրականանում են հենց այն երկրներում, որտեղ կուսակցությունները իշխանության բուրգի սպասավորներն են՝ հաճախորդները, քարացած են ու չկա բաց քաղաքական համակարգ։

«Կուսակցությունը շատերի մտածբաղությունն է՝ հանուն քչերի իշխանության»

Ալեքսանդր Պոպ, XVIII դարի անգլիացի բանաստեղծ

2018-ին տեղի ունեցավ իշխանափոխություն, որից հետո իշխանության եկած «հեղափոխական» թիմն այդպես էլ չկարողացավ ձևակերպել իր քաղաքական օրակարգը և մինչև հիմա որևէ ողջամիտ ու հիմնարար բարեփոխում չի իրականացրել։ Դա սպասելի էր իրականությունը սթափ գնահատող մարդկանց համար, որովհետև իրական ռեֆորմներն ու կայուն կառավարումն ունենում են նախապայմաններ, որոնք չկային այն ժամանակ ու չկան հիմա։

«Ոմանք հաճախակի են դավաճանում սեփական կուսակցությանը՝ հանուն սկզբունքների, իսկ ոմանք սկզբունքներին՝ հանուն կուսակցության»

Բենջամին Դիզրաելի, XIX դարում Բրիտանիայի վարչապետ

Գործող իշխանությունը քաղաքացիներից շատերի համար արդեն «անցյալում» է, նրանք կան, բայց արդեն հին են ու ամենաբացասականն այն է, որ նրանց պոտենցիալ փոխարինողները նույն մոտեցումն ունեն․ կգանք իշխանության, հետո կմտածենք, թե ինչ պետք է անել։

Քաղաքագետ

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org



Սպերցյանը վաղուց հասունացել է Եվրոպա տեղափոխելու համար. ԿամոցիՓլուզվող իշխանության պատկերը. Լիլիթ ԳալստյանԵրևան են բերվել ոստիկաններ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից (տեսանյութ)Հայաստանի դեպքում՝ քար լռություն է, Վրաստանի դեպքում՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ամեն օր հարձակվnւմ են իշխանությունների վրա. ԶախարովաՀԻՄԱ. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հյուսիսային պողոտայից շարժվում է դեպի ՕպերաՕպերան փակվել է մետաղյա արգելապատնեշներով, դրվել են մետաղորսիչ սարքեր (տեսանյութ)Հայ Ազգային Ռամկավար կուսակցությունն իր լիակատար զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» համաժողովրդական շարժմանը. հայտարարությունԿոտայքի փոխմարզպետը ուզում է գործից հանել ընդդիմության հավաքների մասնակից ուսուցիչներին. Դանիել ԻոաննիսյանՈՒՂԻՂ․ Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան, որտեղ Փաշինյանն է գտնվումԵրանի կյանքում էլ դառը վիճակները հնարավոր լիներ այդպես հեշտ ջնջել, վրձնի մի քանի հարվածով իմաստափոխել, երանգափոխել.ՆԱՆԵՌԴ-ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից. Զախարովա (տեսանյութ)Սրբազան պայքարին միացած՝ Արյունաբանական կենտրոնի բժիշկ Գևորգ Թամամյանն ազատման դիմում է գրել ԱՄՆ-ը հաստատել է Լաս Վեգասում այլմոլորակայինների մասնակցությամբ տեսանյութի իսկությունըՌուսական զորքերը դուրս են եկել Լիպցի` Խարկովից 20 կմ հեռավորության վրաՇՏԱՊ. Գործող իշխանությունները տագնապի մեջ են. 15:30-ին լինել նշված վայրերում` խաղաղ երթով շարժվելով Ազատության հրապարակ. հայտարարությունՓաշինյանը ելույթ է ունենալու. ի՞նչ են պատրաստվում անելԴեռ որդի չունեմ, հերիք է չճշտված լուրեր տարածեք. ԱնդրեՀայ առաքելական կուսակցություն հիմնեք և պատրաստվեք հերթական ընտրություններին. Արսեն ԹորոսյանՄեզանից խլել են մեր անցյալը, հիմա էլ սպառնում են, թե փողոց դուրս գալու դեպքում հնարավոր է ինչ-ինչ աջակցություններց զրկեք.Վահան ԲադասյանԱրյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետԲագրատ Սրբազանի հայտարարած հավաքին ընդառաջ ոստիկանությունը հայտնում է, որ սահմանափակելու են մարդկանց տեղաշարժըՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը հայտարարագիր չի ներկայացրել․ «Ժողովուրդ»Անահիտ Ավանեսյանը պարտվել է դատարանում․ «Հրապարակ»Բլինկենը երգել է Կիևի բարերից մեկում (Տեսանյութ)Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ»Անհնազանդության ակցիաները շարունակվում են. քաղաքացիները փողոցներ են փակել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում«Ժողովուրդ». Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ«Հրապարակ». Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են«Ժողովուրդ». Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանաՓաշինյանը Ռիչարդ Մուրի հետ հանդիպումից հետո սկսեց յոթմղոնանոց քայլերով կործանել Հայաստանը. Սեմյոն Բաղդասարով«Հրապարակ». Այսօր Տավուշի սահմանազատման վերջնաժամկետն է«Ժողովուրդ». Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն«Ուկրաինական զորքերը զանգվածաբար փախչում են Վոլչանսկից»ԱՄՆ-ին ֆինանսական կատաստրոֆա է սպասվում մինչև 2025թ.-ն. Համաշխարհային բանկի նախկին ղեկավարԱմուսնանում են ավելի քիչ, ամուսնալուծվում՝ ավելի շատ․ Վ. ՇահրամանյանՇՏԱՊ. 23 օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վճակը կտրուկ վատացել էԲոլոր ֆուտբոլիստներն ուզում են խաղալ բարձր մակարդակով։ Ռուսաստանում, ցավոք, դա հնարավոր չէ. Կարապետյանը` Սպերցյանի մասինԴեռ վաղ է խոսել. Տիկնիզյանի գործակալը` ֆուտբոլիստի Եվրոպա տեղափոխելու մասինԲագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 17։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ (տեսանյութ)Ռուսական բանակն ամբողջական վերականգնման լուրջ շանս ստացավԱյդպես էլ գաղտնի պահեցին, թե ինչ ասաց Պուտինը Նիկոլի ականջինԺողովու'րդ ջան, ո՞նց եք, այսօր անձրև չկա չէ՞. Բագրատ Սրբազանը Տերունական աղոթքով սկսեց իր խոսքըԳյուրջինյանն իր ապօրինի քայլերը քողարկելու համար անհիմն մեղադրում է ուսանողներինՓԱՆՋՈՒՆԻՓաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձըԲԱՄԲԱՍԱՆՔՌուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. ԲորտնիկովԷդվարդ Ասրյանը ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս․ ՊՆ-ն պարզաբանում է տարածվող լուրերըԶարմանք
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода