Iravunk.com | ԶԱՐՄԱՆՔ
Ամենասարսափելին առջեւում է…Վան Համբարձումյան Ստերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. Քեռյան Պուտինի թուրքական այցը չի ուշանա ԲԱՄԲԱՍԱՆՔ Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը զորակցություն է հայտնում Բագրատ Սրբազանին ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Պուտինը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստում (Տեսանյութ) ԶԱՐՄԱՆՔ «Անառակ որդու» արտաքսո՞ւմը, թե՞… Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ)

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 16-20

Իրանի հեռուստաեթերում ցուցադրված այս կերպարանքը, զարմանալիորեն պարզվում է, որ այդ երկրի ընդդիմությունն է, եւ այդ  հանգամանքը մատնանշել է Պարսկաստանից հայրենադարձված Արմեն Աբը: Իսկ Իրանի հեռուստաեթերում սա ներկայացված է այսպես. «Հարցազրույց բռնաբարության մեկ այլ զոհ Ամինա Մահերի հետ»: Սակայն, եթե հարեւան երկրում այդպիսին է ընդդիմությունը, ապա զարմանալիորեն եւ ցավալիորեն մեզանում ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ է այդպիսին: Երկրում էլ բան չմնաց, որ սրանք չպղծեն, չհամապատասխանեցնեն գոմիկական ստանդարտներին: Ճիշտ է, կան եւ ավանդական կողմնորոշում ունեցողներ, սակայն  ամբողջ գործունեությունը  ԼԳԲՏ-ությունն է: Ուստի մնում է համաձայնել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի առաջարկության հետ. «Իշխանափոխությունից անմիջապես հետո առաջարկելու եմ ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի թիվ 141-Ա որոշման հավելվածում «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության» բառերը փոխարինել «ոչ շատ բարձր ինտելեկտ ունեցող մարդկանց պաշտոններ տալուն ուղղված ապստամբության» բառերով: Հուսով եմ` հաջորդ կառավարությունը հարգանքով կվերաբերվի առաջարկիս, թեեւ հնարավոր են նաեւ այլընտրանքային առաջարկներ»: Ինչեւէ, պարոն Մելիքյանը, լինելով շատ բարեկիրթ, սրանց բնութագրել է ընդամենը ոչ շատ բարձր ինտելեկտ ունեցողներ, սակայն  նա մատնանշել է ներկայիս խունտայի թերեւս ամենափոքր թերությունը` առավելապես դեբիլներից բաղկացած լինելը:

Այն, որ դիմակ չկրելու համար քաղաքացիների զահլան տարել են, եւ ոստիկանները զբաղված են իսկական մարդաորսով, դա նորություն չէ: Սակայն զարմանալիորեն պարզվում է, որ մարդկանց նաեւ չարածի համար էլ են տուգանում: Այսպես ՀՀԿ Երիտասարդական կառույցի ղեկավար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԸ մատնանշում է. «Այսօր վճարեցի հուլիսի 7-ին Արտաշատում բերման ենթարկվելուս ժամանակ, ուշադրություն` սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար գրված ակտը: Հարցազրույցներիս ժամանակ պատմել եմ, որ այդ պահին կանգնած էի բոլոր կանոնների պահպանմամբ, որ Արտաշատի միլպետը դեռ մինչեւ ինձ մոտենալը մատով ցույց էր տվել իմ կողմ ու հրամայել բերման ենթարկել եւ այլն: Հաշվի առնելով մեր երկրի տնտեսական ծանր վիճակը եւ մեր կառույցի ակտիվությունը` մեծ սիրով ամեն ամիս աշխատավարձիցս որոշակի գումար առանձնացնելու եմ նմանօրինակ «ակտերի» վճարմանը»: Դե ինչ, զարմանալի է, բայց փաստ է, որ ընդդիմադիրների հետ հարաբերվելիս  սկզբում բերման են ենթարկում, հետո որոշում, թե ինչ շառ անեն պատասխանատվության ենթարկելու համար, ուստի մնում է համաձայնել Հայկ Մամիջանյանի  դիտարկմանը. «Լավ է «կարմիր գծերի» կամ արագության գերազանցման ակտ չեն գրել»:

Մի պահ քաղաքացիները հասցրեցին ուրախանալ, երբ  արդարադատության նախարար ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԸ կառավարության նիստում հայտարարեց. «ՀՀ-ում արտակարգ դրությունը չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել այլ սահմանափակումներ եւ միջոցառումներ»: Սակայն  զարմանալիորեն այդ ուրախությունը  վաղաժամ էր, քանզի արտաքնապես ճագարի նմանվող  սույն նախարարը ներկայացրել է փաթեթ` ասելովոր առաջարկում են փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» եւ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներում: Բադասյանը նշեց, որ նախագծերի փաթեթը քննարկվել է Առողջապահության նախարարության հետ համատեղ: Փոփոխման էությունն  այն է, որ արտակարգ դրության փոխարեն սահմանվելու է կարանտին, որի սահմանափակումները գործնականում նույնն են` էլի կարող են հանգիստ քաղաքացիներին ստիպել կրել դիմակ-դնչկալները: Նաեւ կառավարությունը կարող է սահմանափկել  հանրահավաքներն ու ցույցերը եւ այլ զանգվածային միջոցառումները, իսկ թե ինչի՞ են սրանք ընդունակ` երեւում է այն  ապուշագույն կանոնակարգումից, որը մտցնում են դպրոցներում: Այնպես որ, ինչքան էլ զարմանալի լինի, թեեւ արտակարգ դրություն չի լինելու, բայց փաստացի լինելու է:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ



Ամենասարսափելին առջեւում է…Վան ՀամբարձումյանՍտերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. ՔեռյանՊուտինի թուրքական այցը չի ուշանաԲԱՄԲԱՍԱՆՔՀայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը զորակցություն է հայտնում Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊուտինը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստում (Տեսանյութ)ԶԱՐՄԱՆՔ«Անառակ որդու» արտաքսո՞ւմը, թե՞…Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ) Նիկոլը, կարծես թե, իրոք որոշել է աղանդավոր «հուդաներին» հանել Եկեղեցու դեմՄիխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա ԵրևանումՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տա«Զանգեզուրի միջանցքի» բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը. ԱմիրբեկովՈղջունում ենք մայիսի 10-ին նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ՌԴ ԱԳՆԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին«ԴԴՏ» խմբի մեծ համերգը՝ Երեւանում«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրիԴոլարը թանկացել էԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունըԿիմ Չեն Ընը շնորհավորել է ՊուտինիՄեր վերջնանպատակը էս չարիքներից ազատվելն է, սրանից մաքուր ու ճիշտ առիթ չի լինելու. դերասանUcom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է ԱրտաշատումԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Վիտալի Բալասանյանը և այլ անհատներ ու կազմակերպություններ միացան «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, հուսով եմ հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիսՄոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ է և երկու կողմերի համար սպասված. ՊեսկովԱյս շարժումը մեր վերջին հնարավորությունն է՝ ազատվել ազգադավ իշխանությունից. ՀյուսնունցՓաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ)Բորդյուր լիզելու արտահայտությունը, մարդկանց վրա թքելը փողոցային չի՞. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՓաշինյանինՄայիսի 8-ի առավոտն ինձ համար լրիվ ուրիշ էր. Արմեն ՀովասափյանՄոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. ԶախարովաՇների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա․ երեխան վնասվածքներ ունի (տեսանյութ)Չի բացառվում հասարակական մեծ լարումներ եւ նույնիսկ քաղաքացիական պատերազմ. Մհեր Հակոբյան79 տարի առաջ հայ ժողովրդի լավագույն զավակներն արձանագրեցին զարմանալի հերոսություններ. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻնչ արել ենք, արել ենք` բացառապես ելնելով մեր խղճից. Անի ՍամսոնյանՄայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաքԻնչ է սպասվում Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի իշխանավորներին հաջորդ ամիս. Բացառիկ մանրամասներԱպրիլին Հայաստան է այցելել 163 հազար 970 զբոսաշրջիկՇարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբԽաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը վաստակում են. Գյումրիից քայլերթը շարունակվում է (լուսանկարներ)Մեր դատն արդար էր` մենք մեր հայրենիքն էինք պաշտպանում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչել են ԱԱԾ. 168.amՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴՇուրջ մեկ ամիս է աշխատանքից ցանկանում է ազատվել Փաշինյանի մամլո խոսնակըԴեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քաղաքացին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շտապ հայտարարությամբ է եկել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода