Iravunk.com | Հավատացեք` կյանքում բարդ բան չկա, առողջ եք, ողջ եք, ուրեմն՝ լուծում կա. վերջին հրաժեշտն Արմինե Ճաղարյանին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Հայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ Նիկոլ Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցեր Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Քաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհը Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. Զատուլին Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video) «Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելոռուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են

Հավատացեք` կյանքում բարդ բան չկա, առողջ եք, ողջ եք, ուրեմն՝ լուծում կա. վերջին հրաժեշտն Արմինե Ճաղարյանին

Մշակութային

Մի լույս էլ վառվեց երկնակամարում… Իր վարակիչ ժպիտով հեռուստադիտողին ամեն առավոտ ասաց «Բարեւ, Երկիր», ապա վերցրեց ճամպրուկն ու բացահայտեց աշխարհն իր հեղինակային նախագծով եւ ինչպես կարողանում էր իր կյանքը յուրահատուկ ու խենթ դարձնել, այնպես էլ ոչ սովորական ձեւով ամփոփեց այն՝ մարտնչելով Դեբետի խենթ ու խելառ ալիքների դեմ: Ասում էր՝ «Նորմալ լողալ պետք է սովորեմ, թե չէ այս ծովերն ինչքա՞ն կարող են ինձ հանդուրժել», բայց օտար ափերի ծովերն ավելի հանդուրժող էին, քան հայրենի անողոք գետերը: Ինչպես Թումանյանը կասեր. «Լո՜ւռ են ձորերը, լո՜ւռ են ահռելի, դուշման Դեբեդն է մենակ մռնչում»։

Վերջին հրաժեշտը տվեցինք հաղորդավարուհի ԱՐՄԻՆԵ ՃԱՂԱՐՅԱՆԻՆ՝ իր շուրջ ամենուր լույս սփռող, պահն ապրել ու վայելել սովորեցնող լուսե անհատականությանը: Կորուստն այնքան մեծ էր, անսպասելի ու ցավոտ, որ երկինքն էլ չդիմացավ ու արցունք թափեց ամենքիս հետ՝ ճանապարհ դնելով դեպի հավերժություն:

«Իրավունքի» հետ հարցազրույցներից մեկում խոսելով ժամանակին իր Ֆրանսիա տեղափոխվելու մասին՝ Ա. Ճաղարյանը նշել էր, որ «միշտ ծարավ է նոր բացահայտումների»:

«Գնացի մի մտքով՝ ե՞րբ, եթե ոչ հիմա: Ինչ ինձ տվեց մեկ տարին Ֆրանսիայում՝ բացի այն, որ 24 տարեկանում մեկ տարվա մեջ մի ամբողջ լեզու սովորեցի, երեւի, այդ մեկ տարվա մեջ խտացրած մի տասը տարվա կյանք ապրեցի: Վերարժեւորեցի այն, ինչ ունեմ այստեղ՝ սկսած մտերիմներից, ընկերներից, կարիերայից մինչեւ սեփական քաղաքի էներգիան, որն անփոխարինելի է, առանց որի նյարդերդ լարած սպառում ես քո ներքին էներգիան ու չես կարողանում ստանալ փոխարենը ոչ մի տեղից՝ ո´չ անծայր ծովից, ո´չ շքեղ, բայց օտար բնությունից: Սկսեցի բացարձակ այլ կերպ նայել մեզ՝ հայերիս, որոնք դրսում այնքան ուրիշ կերպ են դրսեւորվում… Որոշ դեպքերում ափսոսում ես, որ այսինչ երիտասարդ հանճարը հիմա մեզ համար չի սպառում իր ներուժը ու տաղանդն, այլ օտարի, բայց բազմակի անգամ շատ է միջակությունը, այստեղ մենք մեր փափուկ կղզյակների մեջ փակված հաճախ չենք ուզում հայի այդ ճղճիմ դրսեւորումները նկատել», - ասում էր Արմինեն:

Անդրադառնալով հեռուստատեսություն վերադարձին՝ իրեն բնորոշ անկեղծությամբ պատասխանել էր, որ հեռուստաեթերն, ուղղակի, թմրանյութ է, ու սա կարող են հասկանալ միայն եթերի մարդիկ: Բայց լինելով եթերի մարդ՝ երբեք չմեծամտացավ, չտառապեց «աստղային հիվանդությամբ»՝ այնպիսին էր, ինչպես կար՝ միեւնույն ժամանակ, շատ լավ գիտակցելով, որ լավագույնների շարքում է, ինչ էլ ձեռնարկի: Դրա համար էլ անգամ Ձյունանուշին իրեն մրցակից չէր համարում ու կատակում էր. «Ինչպես կարող եմ ինձ մրցակից համարել մի կնոջ կերպարի, ով մեկ գիշերվա համար է՝ հայտնվում է ու անհետանում եւ երբեք չի մեծանում»:

Արմինեն անվերապահ հավատում էր հրաշքներին եւ պնդում, որ հրաշքների մասին իրեն չի կարելի հարց տալ. «Հրաշքները դրանք իմ թուլությունն են, նրանք անընդհատ իրականանում են: Բայց Ձմեռ Պապը, եթե նասկի ու մանդարին բաժանելուց բացի՝ լուրջ բաներով էլ է զբաղվում, պետք է խաղաղություն ուզեմ: Երբ այն կա, չենք նկատում, բայց չէ որ յուրաքանչյուրս այնքան մոտ, մեր ծոծորակին զգացինք պատերազմի շունչը: Մեր տղաներին ուժ ու կորով: Անկեղծ եմ ասում՝ նրանք ուրիշ են՝ անփոխարինելի»:

Ինքն էլ ուրիշ էր ու անփոխարինելի եւ այսօր հեռուստադիտողին հղած նրա մաղթանքները դարձել են հենց անփոխարինելի մասունք՝ սիրված հաղորդավարուհու կողմից:

«Չեք հավատա, բայց պետք է սեր մաղթեմ: Բարություն, ներելու ուժ ու լայն-լայն մտահորիզոն, հավատացեք բարդ բան կյանքում չկա, առողջ եք, ողջ եք, ուրեմն՝ լուծում կա: Դեռ չեմ ունեցել մի երազանք, որ անկատար է մնացել, վախենալու բան է, եթե մի բան չունեմ հիմա, ուրեմն՝ իմ ցանկությունը սխալ ձեւակերպելու հետեւանքն է: Այս տարի պետք է վերջապես սովորեմ ճիշտ բաներ երազել, ինչն էլ ձեզ եմ մաղթում: Ամեն ինչ ղեկավարվում է մեր գլխից ու ընթացք է տրվում մեր լեզվով: Մի´ ասեք վատ բառեր, մի´ մտածեք վատ բաներ ու կտեսնեք, ինչպես ամեն ինչ իր տեղը կընկնի», - այսպիսին էր Արմինե Ճաղարյանի ապրելու բանաձեւը:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելոռուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմըՕչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված էՄակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասինՀամահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր Ղազարյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода