Բերման ենթարկվածները վանկարկում են` «Առանց թուրքի, Հայաստան»
ՏեսանյութերՓողոցներ փակելու ընդդիմության հերթական բողոքի խաղաղ ակցիայի ժամանակ այսօր Էջմիածնի ոստիկանության բաժին բերման էին ենթարկվել շուրջ 18 հոգի, որոնց թվում էին ՀՀԿ-ականներ Հենրիխ Դանիելյանը, Հովհաննես Խաչատրյանը, քաղակտիվիստներ Աշոտ Ասլիկյանը, Աշոտ Անդրեասյանը եւ այլք:
Թե ինչպես նրանք հայտնվեցին Էջմիածնում մի իսկական «ոդիսական» է հիշեցնում: Սկզբում ասել էին, թե տանում են Կենտրոնի ոստիկանական բաժին, բայց պարզվել էր, որ Երեւանում արդեն բերման ենթարկվածների համար տեղ ու դադար չկա: Այնուհետեւ որոշել էին Աբովյանի ոստիկանական բաժին տանել, բայց կեսճանապարհից նորից մտքափոխվել, թե տանում ենք Կենտրոնի ոստիկանություն ու, ի վերջո, հասել էին Էջմիածին: Նրանք ժամեր առաջ ազատ են արձակվել: