Iravunk.com | «ԼԱՈՆ ԶԱՐԹՆԵԼ Է ՈՒ ՍՊԱՍՈՒՄ Է ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ».ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Ականի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից «Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ   Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքը ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ԲԱՄԲԱՍԱՆՔ ԶԱՐՄԱՆՔ ԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸ Չի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանին ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ժողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկները

«ԼԱՈՆ ԶԱՐԹՆԵԼ Է ՈՒ ՍՊԱՍՈՒՄ Է ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ».ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Մշակութային

«Արվեստը սեր է» հաղորդման հյուրն է լրագրող, հասարակական գործիչ ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
– Ընդդիմությունը դուրս է եկել փողոց եւ փորձում է արթնացնել լաոյին: Լաոն ե՞րբ կզարթնի:
– Լաոն արթնացել է եւ բավականին մեծ հույսով, ուժով: Գիտեք, խնդիրը մի քիչ այլ տեղում եմ ես տեսնում` լաոյին հանկարծ չհիասթափեցնեն: Մեկ ամիս կլինի, որ սկսվեցին հավաքները, որին բոլորս ոգեւորված մասնակցում ենք: Եվ ինձ թվում է` երկրի մասին մտածող մարդը պետք է լինի այնտեղ: Բայց կարծես փորձում են լաոյին մի քիչ հիասթափեցնել: Մեծ քանակությամբ մարդիկ հավաքվում են: Եվ դա այն քանակն է, որ պետք է լուրջ քայլեր արվեր: Ինչո՞ւ են փակում քաղաքապետարանի շենքը ժամը յոթին, երբ աշխատողներն արդեն տուն են գնացել, անգամ քաղաքապետը տեղում չի, ասեմ ավելին, Նիկոլ Փաշինյանը երբեւէ քաղաքապետարանում չի նստում: Հետո գնում են հրապարակª օրվա ամփոփում անցկացնելու: Ի՞նչը ամփոփես: Ի՞նչ ես արել, որ ամփոփես: Կամ Կառավարության շենք ես փակում: Կես ժամով փակեցիր, գնացիր հրապարակ, ամփոփեցիր: Ի՞նչ փոխվեց դրանից: Ամեն օր Իշխան Սաղաթելյանը, երբ հարթակից խոսում է նույն բանի մասին, դա արդեն փակուղու առաջ է կանգնեցնում: Ու այդքան մարդ ամեն օր քայլում է, ինչի՞, Երեւա՞նն եք ցույց տալիս մարդկանց: Գործողություն արեք: Օրակարգ ներկայացրեք, նոր հետո ամփոփեքª ինչ արեցիք: Ի՞նչ եք ամփոփում` ով ինչքան քայլե՞ց: Պետք չի կոտրել հավատը: 
– Հատկապես մեկ անգամ արդեն կոտրեցին:
– Լավ բան հիշեցրիք: Անցյալ տարի նոյեմբերին էլի փակեցին Բաղրամյանը, եղան վրաններ, կարծեցինք` ըհը, լաոն ոնց որ նորից արթնանում է: Ու ոչ մի բան չեղավ: Նորից մարդիկ հավաքվեցին, սուրճ խմեցին, գիշերեցին, մրսեցին-հիվանդացան: Հետո դեկտեմբերին էլի հավաքվեցինք հրապարակում, էլի ճառեր, ելույթներ ու գնացինք տուն: Եկավ այս տարին, էլի ոչինչ չփոխվեց: Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իր պաշտոնին: Հավաքվել եք` օրակարգ ունեցեք: Փակեք այս փողոցը, փակեք այն փողոցը: Տաս հազար հոգի այստեղ կանգնեցրեք, հինգ հազար այնտեղ, հացադուլ, գործադուլ արեք: Ամեն ինչը միասին սկսեք: Ոչ թե քայլեք, ծափահարեք եւ կոչերով հանդես եկեք: Ինչի՞ պետք է խոսի միայն մեկ, երկու կամ երեք մարդ: Մենք հրաշալի քաղաքական մեկնաբաններ, կուսակցական գործիչներ ունենք…
– Ի՞նչ կասեք այն մասին, երբ հայ կինը պատշգամբից ցույցի մասնակիցների վրա թքում եւ միջամատն է ցույց տալիս:
– Ապշեցի, երբ տեսա այդ տեսարանը` տարիքով կին, մայր, հետո իմացա նաեւ` մանկավարժ, կարող է իրեն նման բան թույլ տալ: Անգամ անհարմար եմ զգում ասել` թքել մարդկանց վրա: Նա դրանով իր տղային վարկաբեկեց: Ինչպիսի՞ սաներ պիտի կրթի նման մարդը: Շատ ամոթ էր: Կարող էր դուրս չգալ, չնկատել, չէ՞ որ տարիներ առաջ նույն բանը իր տղան էր անում: Ո՞ւմ մայրը թքեց իր տղայի վրա...
Իսկ այս տարվա Եվրատեսիլի մասին ի՞նչ կարծիք ունեք: 
– Երբ Ուկրաինայի պատերազմը սկսվեց, հետո արդեն Եվրատեսիլը պետք է սկսվեր, ես միանգամից ասացի, որ հաղթելու է Ուկրաինան: Այնքան պարզ է Եվրատեսիլի քաղաքականությունը: Եվ ինձ համար անհեթեթ է, որ Հայաստանը մասնակցում է այդ մրցույթին, որովհետեւ շատ ավելի կարեւոր տեղ ունենք մենք այդ գումարը ծախսելու: Աշխարհին մենք այլ կերպ կարող ենք ներկայացնել մեր մշակույթը: Ինձ համար շատ զարմանալի էր, որ Հունաստանը, Սերբիան եւ Իսպանիան տասներկու միավոր տվեցին Ադրբեջանին: Նման բան չի եղել Հունաստանի կողմից: Ադրբեջանին տասներկու միավոր տալը ես չեմ կարող բացատրել, թե ինչ քաղաքականություն էր… Այո, Եվրատեսիլը քաղաքականություն է, եւ ես կարծում եմ, որ մենք չպետք է մասնակցենք Եվրատեսիլին:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



Ականի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода