Մադրիդի «Ռեալը»` Չեմպիոնների լիգայի հաղթող (տեսանյութ)
ՍպորտՓարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալը» 1:0 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։ Թեեւ անգլիական ակումբը բավականին պատրաստված էր եզրափակչին ու ամբողջ խաղի ընթացքում հարձակման գծում համարձակ էր և սուր իսկ պաշտպանությունում անասելի փակ ու կայուն, խաղի 59-րդ րոպեին Վինիսիուսը խփեց այս հա դիպման միակ ու հաղթական գնդակը։
Անթերի հանդիպում անցկացրեց Տիբո Կուրտուան, որւ փայլուն խաղի շնորհիվ անգլիական ակումբի վտանգավոր գրոհներն այդպես էլ գոլի չվերածվեցին։
Այսպիսով, մադրիդյան ակումբը 14-րդ անգամ դարձավ ՉԼ-ի հաղթող՝ թարմացնելով իր իսկ բացառիկ ռեկորդը։