Iravunk.com | ԱՆԿՅՈՒՆ ՔՇՎԱԾԸ
ՀՀ ՊՆ-ն հայտնում է պայմանագրային զինծառայողի մահվան մասին Վեց տարի է սուտն օրենքով գործում է մեր երկրում. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ Յուրաքանչյուրն այսօր պարտավոր է կանգնել Բագրատ Սրբազանի կողքին.Արմինե Գրիգորյան (հատված հաղորդումից) ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ։ Մոսկվան հենց այնպես չէ, որ ի ցույց դրեց միջուկային զինանոցը Պատահական չէ, որ Սրբազանի երեւանյան հավաքը կհաջորդի Նիկոլի Մոսկվայից վերադարձին 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոց Ամենավտանգավոր մասնագիտության նվիրյալը Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել ԲԱՄԲԱՍԱՆՔ

ԱՆԿՅՈՒՆ ՔՇՎԱԾԸ

Վերլուծություն

(Կարդա՛լ բջջային տարբերակը)

Մայիսի 28-ի` զուգահեռաբար Երեւանում եւ Ստեփանակերտում տեղի  ունեցած հզոր հանրահավաքները շատերի մոտ հուշեր արթնացրին 1988-ի փետրվարի 20-ի մասին, երբ զուգահեռ հանրահավաքներով մեկնարկեց Արցախյան շարժումը: Եվ, ի դեպ, նույն` «Զարթիր լաո» կարգախոսով հանրահավաքների տպավորիչ կադրեր կան եւ սփյուռքի տարբեր համայնքներից: Այսինքն` ամեն ինչ նմանվում է Արցախյան շարժման «ռեստարտի»` 34 տարի անց: Եվ հզոր ռեստարտի, որը խառնում է թրքահպատակ խունտայի եւ նրա տերերի ծրագրերը:

Երեւում է, որ անկախ պալատական քարոզիչների նկարած «մխիթարական» թվերից, կապիտուլյանտը շատ վատ էր տարել այն կադրերը, թե ինչպես երթի մասնակիցները մայիսի 28-ին լցրել էին ամբողջ Հանրապետության հրապարակը: Ստեփանակերտի հզոր հանրահավաքը «սոսկ համերգ» ներկայացնելու քարոզչական փորձերն էլ չէին կարող չձախողվել, զի տեղեկատվական դարաշրջանում այդպիսի ֆոկուսները չեն անցնում: Ու բնական է, որ Նիկոլը «վախ բռնողի» կարիք ունեցավ:

Իսկ «վախ բռնողի» դերում հանդես եկան վայրագությունները վերսկսած ոստիկանները: Սակայն մի կարեւոր նկատառում` դրանց մեջ շատ էին չսահմանված նմուշի համազգեստ կրողներ, ինչը ենթադրել է տալիս, որ հապշտապ առաջին պատահած համազգեստները բաժանվել են համակարգի հետ կապ չունեցող վարձկան բաշիբոզուկների: Տրամաբանությունը պարզ է` վարձկաններն իրենց սեւ գործը կանեն, հետո կանհետանան, միգուցե դրանց մի մասը ՀՀ քաղաքացի էլ չեն` հիշենք, թե 2020-ին ինչքան անձնագիր էր բաժանվել ազերիներին... Ու նաեւ հրամանք է տրվել` բոլոր 111 բերման ենթաեւկվածների վրա գործ կարել «խուլիգանության կասկածանքով»: Անկյուն քշված առնետի տրամաբանություն է, սակայն վայրագությունից ցուցարարները թերեւս ոչ թե ընկրկեն, այլ ավելի ակտիվ պայքարեն: Համաժողովրդական շարժման ղեկավարների մտահոգություններից մեկն էլ թերեւս այն է, որ խունտային թույլ չտան իրականացնել իր երազանքը` հասցնել արյունահեղության:

Ինչպես մատնանշում է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը. «Հայաստանի ու Արցախի ապագային ուղղված շատ կոնկրետ եւ կարեւոր հարցադրումներին պատասխանում են հայ ոստիկանները, թուրքական ոճով` բիրտ ուժ կիրառելով: Ոստիկանությո՜ւն, բա հետո՞: Հիմա ըստ ձեզ, Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմո՞ւմ, իսկ Հայաստանն էլ թուրք-ադրբեջանական միջա՞նցք: Թե՞ դուք ուրիշ մոլորակից եք այս վճռորոշ պահին: Սեփական անձի դեմ ուղղված արտաքին վտանգը չգիտակցելը ձեզ չի ազատում վտանգված լինելուց: Սա ականջներիդ օղ արեք, ու երբ մի օր ձեր զորամասերում, ձեզ շարեն եւ ուղարկեն պատերազմ` կհիշեք, որ ընդդիմությունը ճիշտ էր: Բայց արդեն ուշ կլինի»:

musrner

Վերլուծաբան, պատմաբան Լեւոն Նազարյանն էլ ուշագրավ պատմական զուգահեռ է տանում. «Արցախի հայկական լինելիության եւ ՀՀ-ի սուվերեն ապագայի համար պայքարի ելածներին բռնի կերպով գետնին տապալումը, 1890թ.-ին Պոլսի Գում-Գափույի հայկական խաղաղ ցույցի թուրքաբարո ճնշման կրկնօրինակումն է: Արյունոտ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի անմիջական հրահանգով բախում հրահրվեց թուրք ոստիկանների եւ խաղաղ հայ ցուցարարների միջեւ, եղան վիրավորներ ու զոհեր...

Հայ դատի արդարացի պահանջի համար ցույցի ելած հայորդիներին 130 տարի առաջ բռնությամբ տապալած սուլթանին երկրպագելով` մահաբերների խունտան այսօր կրկնօրինակում է նաեւ օսմանյան քաղաքական ձեռագիրը, փորձելով կոտրել հայ մարդու իր հայրենիքում հայ մնալու ձգտումը, ջանալով ձեռքերը լվանալ արցախահայության կենսական պահանջատիրությունից:

Ինչպես թուրքական կառավարությունը Գում-Գափուի ցույցը օգտագործեց արեւմտահայերի հալածանքներն ուժեղացնելու եւ ցեղասպանության իր քաղաքականությունն Արեւմուտքում արդարացնելու համար, այնպես էլ կապիտուլյանտների այս խմբակը սույն ձեռագրով ջանալու է հիմքեր ստեղծել քաղաքական հետապնդումների սաստկացման եւ Արցախի ու հայրենիքի օտարման գործում դիտորդ մնալու եւ Արեւմուտքին այն հրամցնելու համար»:

Սակայն նույն Արեւմուտքում կատարված աշխատանքի շնորհիվ հաջողվում է նաեւ այդտեղից պատշաճ արձագանքներ ստանալ, որոնք չեն տեղավորվում Նիկոլի առաջ «խոնարհվող» ԵՄ եւ ԱՄՆ դեսպանների տրամաբանության մեջ: ՀՀԿ-ն արդեն մի շարք համաեվրոպական եւ միջազգային կառույցներից ստացել է խունտային սաստող արձագանքներ, եւ ԵԺԿ համագումարին մասնակցող Արմեն Աշոտյանն էլ շատ ինտենսիվ աշխատում է այդ ուղղությամբ: Միջազգային արձագանքներ են եկել նաեւ ՀՅԴ-ի գծով: Ընկերվար երիտասարդների միջազգային միությունը (IUSY)-ն մայիսի 30-ին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իր համերաշխությունն է հայտնում ՀՅԴ երիտասարդականին եւ Հայաստանում ընթացքող շարժմանը: Հիշեցնենք, որ IUSY-ն աշխարհի խոշորագույն երիտասարդական-քաղաքական կազմակերպությունն է, իսկ հայտարարությունում մասնավորապես ասված է.

  • Շաբաթներ շարունակ Հայաստանի քաղաքացիները փողոցներում բողոքի ցույցեր են անում` կոչ անելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տալ հրաժարական: ՀՅԴ Երիտասարդականը` որը հանդիսանում է մեր կազմակերպության լիիրավ անդամ, ակտիվ դեր է խաղում Հայաստանում ձեւավորված դիմադրության շարժման մեջ:
  • Հայաստանի ժողովրդի համար անընդունելի բանակցությունների շարունակմանը զուգահեռ` բողոքի ցույցերը Հայաստանում ուղեկցվում են քաղաքացիների անօրինական ձերբակալություններով, ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի ակնհայտ կիրառմամբ եւ ոստիկանական ուժերի անհամաչափ գործողություններով: Բողոքի ցույցերի ակտիվ անդամներ ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունների անդամները երկու շաբաթ է` սպասում են իրենց դատավարությանը:
  • IUSY-ն իր համերաշխությունն է հայտնում մեր ընկերներին, ովքեր գտնվում են բանտում եւ ուշադիր հետեւում են նրանց դատավարության շուրջ ընթացող զարգացումներին:
  • IUSY-ն խստորեն դատապարտում է հայաստանյան իշխանությունների կողմից իրականացվող անհիմն ձերբակալությունները եւ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության գործողությունները:
  • IUSY-ն դատապարտում է կառավարության կողմից քաղաքացիների իրավունքների խախտումը եւ ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառումը:
  • IUSY-ն կոչ է անում Հայաստանի կառավարությանը ապահովել հիմնարար ազատությունների լիարժեք իրականացումը եւ խուսափել ուժի կիրառումից կամ կիրառման սպառնալիքից:

Ի դեպ, թրքահպատակների խունտային պիտի որ անհանգստացրած լինի նաեւ այն, թե ինչպիսի ուշադրության արժանացան Ստեփանակերտի հանրահավաքն ու ցույցերը ռուսական լրատվադաշտում: Օղակը կապիտուլյանտի շուրջ սեղմվում է, եւ նա պարզ գիտակցում է սեփական անելանելիությունը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ



ՀՀ ՊՆ-ն հայտնում է պայմանագրային զինծառայողի մահվան մասինՎեց տարի է սուտն օրենքով գործում է մեր երկրում. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՅուրաքանչյուրն այսօր պարտավոր է կանգնել Բագրատ Սրբազանի կողքին.Արմինե Գրիգորյան (հատված հաղորդումից)ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ։Մոսկվան հենց այնպես չէ, որ ի ցույց դրեց միջուկային զինանոցը Պատահական չէ, որ Սրբազանի երեւանյան հավաքը կհաջորդի Նիկոլի Մոսկվայից վերադարձին10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոցԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՆաիր Տիկնիզյանը և Յանա Ռոմաշկինան սպասում են իրենց առաջնեկին(ֆոտո)Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրելԲԱՄԲԱՍԱՆՔԼավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, երկու վախը մի մահ է․ ՎանեցյանԱլիևը հատուկ իրեն վնասել է, որ բանակից ազատվի, երիտասարդնե'ր, իմացեք ռազմական պատմություն ոչխարներ... Էս շարժումը մարդու շարժում ա, ոչ, թե ձեր պես կեր վաստակելու...Հնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներովԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԶԱՐՄԱՆՔԵկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդՀանդիպում իսպանացի գրող Վիսենտե Մարկոյի հետ Չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամի հարևանի հետ անվտանգության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուներըՄեր հողերից ոչ մի սանտիմետր չի անցնում, այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի ղեկավարը մանրամասներ է ներկայացնումԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 միլիոն դոլար կտրամադրի ՀայաստանինՎստահ եմ, որ Ադրբեջանը 4 գյուղ էլ Սյունիքից չի պահանջելու, որովհետև դա լեգիտիմ չի. ՓաշինյանԳլխապտույտ, որովայնի ցավ.Անոթային խնդիրների քողարկված ահազանգերԱյս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. ԿադիրովԲագրատ Սրբազանը մոռացել է իր ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան.news.amՊուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. ՓաշինյանԲաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներումԵկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգևոր առաջնորդությունը, հնարավոր է Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ չեն կարդացել․ ՓաշինյանՇտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրելԻ՞նչ, կարծում եք Վանեցյանին էդ մի երկու րոպեն են ձայնագրել, իհարկե ոչ. ՓաշինյանՌԴ կառավարությունը հրաժարական է տվելԴեմ եմ ցանկացած հեղափոխության, դեմ էի նաեւ 2018թ.-ի հեղափոխությանը. Հայտմի փաստաբանը առկա գործընթացների մասինՎաղը մեկնում եմ Մոսկվա, կլինի հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանՓաշինյանը սպառնացել է, որ կսկսվի պատերազմ, եթե ինքը կատարի Բագրատ Սրբազանի շարժման պահանջներըՎլադիմիր Պուտինը երդվեց և 6 տարի ժամկետով ստանձնեց ՌԴ նախագահի պաշտոնըՆիկոլը կանխատեսել է քայլերթի ավարտը եւ, թե որքան մարդ կհավաքվի մայիսի 9-ին.Բացառիկ մանրամասներՏավուշում սկսած սահմանազատման գործընթացով անիմաստ ու աննպատակ ենք դարձնում պատերազմը․ աշխատանքի 90 տոկոսն արված է․ ՓաշինյանԱյո', ՔՊ-ից եղել են բանագնացներ, որոնք համոզել են, որ վերջ տանք սրան, օրհնել եմ ու ճանապարհել«Կատուն էլ եկավ, արի', թաթիկով արա, կասեն, նոր տեխնոլոգիաներ եք բանեցնում». ՍրբազանՓաշինյանը ՀՀ-ն դաձնում է վիլայեթ. գնացել էր Էրդողանի երդմնակալությանը, նայում էր Ալիևի ծոծրակին (տեսանյութ)Խոստանում եմ քեզ, Նիկո'լ, որ էս չալիկը գլխիդ եմ տալու, մինչեւ վերջ այս քայլերթին մասնակցելու եմԻշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը, զուտ ֆոն են ապահովում՝ սպասարկելով Ալևի օրակարգըՆիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ ուղիղ Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ինԱյսօր Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆՍրբեք մեր մեջ կուռքեր սարքելը, այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում, չկա ոչ մի ակնկալիք (տեսանյութ)Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլներըՄայիսի 7-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода