Iravunk.com | «Ինչո՞ւ են այլասերում երեխաներին…».ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հերթական զանգվածային հարվածն Ուկրաինային ՀՀ ՊՆ-ն հայտնում է պայմանագրային զինծառայողի մահվան մասին Վեց տարի է սուտն օրենքով գործում է մեր երկրում. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ Յուրաքանչյուրն այսօր պարտավոր է կանգնել Բագրատ Սրբազանի կողքին.Արմինե Գրիգորյան (հատված հաղորդումից) ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ։ Մոսկվան հենց այնպես չէ, որ ի ցույց դրեց միջուկային զինանոցը Պատահական չէ, որ Սրբազանի երեւանյան հավաքը կհաջորդի Նիկոլի Մոսկվայից վերադարձին 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոց Ամենավտանգավոր մասնագիտության նվիրյալը Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել

«Ինչո՞ւ են այլասերում երեխաներին…».ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Մշակութային

«Արվեստը սեր » հաղորդման հյուրն է գրող, հրապարակախոս ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ:

Տիկին Ավետիսյան, հունիսի 1-ը Երեխաների միջազգային օրն է: Արդյո՞ք պետք է միայն այդ օրը մտածենք նրանց մասին: Չէ՞ որ այսօր մեր երեխաները մեծանում են համակարգչային խաղերի, սերիալների ազդեցությամբ:

– Մայրերն այսօր ծույլ են, չեն զբաղվում երեխաների հետ: Չեն ուզում սովորեցնել նկարել, որ երեխան մատիտը բռնի ձեռքին` երեւակայի, ստեղծագործի: Իսկ մայրերն ինչո՞վ են այսօր փոխարինում իրենց մասնակցությունը անհատի կայացմանը. սմարթֆոն են տալիս: Արդյունքում` երեխան ունակ չէ լավ սովորել, մայրենի հողին ամուր կանգնել, մարդ դառնալ` ի վերջո. նա օնլայն է սավառնում: Սա երկրի ամենակարեւոր հարցն է: Ինչ ուզում եք հորինեք, ինչ օրենքներ ուզում եք ընդունեք, եթե մենք չունենք հերթափոխ` չկա փոխարինող սերունդ, վերջ… Պետք է սթափ դատենք:

Խաղեր կան, որոնք ինքնասպանության են տանում երեխային:

– Անկեղծ ասած` յուրաքանչյուր խաղ ինքնասպանություն է, որովհետեւ երեխային իրական աշխարհից կտրում է: Մանկությունը աշխարհը ճանաչելու շրջանն է: Առաջ ինչո՞ւ էին բակերում խաղում հոլ, գործագործ, պահմտոցի. մանուկները մարզում էին աչքաչափը, սովորում բազկի ուժը: Դա ինչ-որ չափով սովորեցնում էր երեխային ոչ միայն նկատել, պատսպարվել, պաշտպանվել, այլ նաեւ` համագործակցել թիմակիցների հետ: Հիմա դա չկա: Երբ տեսնում ես, թե փոքրերը ինչ հիստերիայի մեջ են ընկնում, երբ իրենցից վերցնում են սմարթֆոնը, հասկանում ես, որ արդեն հիվանդ են: Մեկը հոգեբանի մոտ էր տարել երեխային: Հոգեբանը, երբ տեսել էր սմարթֆոնի բովանդակությունը, թե երեխան ինչեր-ինչեր է նայում, իր հոգեբան հալով ապշած էր մնացել… Մենք մեր ազգի երեխաներին դարձնում ենք հաշմանդամ: Եթե մայրը, հայրը դա չգիտակցեն, եթե տատիկները օրինակ չծառայեն ու իրենց որդիներին ու հարսներին ցախավելով քամակին տալով` չդաստիարակեն, լավ չի լինի:

Բայց չէ՞ որ այդ նույն տատիկները թոռների հետ դիտում են սերիալներ:

– Այո, համատարած ծուլություն է, իսկ ծուլությունըª ըստ Աստվածաշնչի, մահացու մեղք է: Թող տարեցները դա գիտակցեն:

Ամերիկյան դաստիարակության մասին վերջերս շատ մտահոգ էիք: Կմանրամասնե՞ք:

– Այս հարցում իմ տագնապն ինչի՞ց է: Գիտենք, որ հայերը կենտրոնացված են Կալիֆորնիա նահանգում: Իրար հետ համերաշխ են: Այնտեղ մի փոքրիկ Հայաստան կա իբր: Հայերը, երբ այդտեղ են մեկնում, համեմատաբար հանգիստ ենք, որովհետեւ գիտենք, որ հայկական միջավայր է: Կալիֆորնիացի հայերը ժամանակին կարողացան հասնել այն բանին, որ պետական դպրոցներում ստեղծեցին հայկական դասարաններ: Շատ ուրախալի է, որ հայը կարող է պետական դպրոցում իր զավակին տալ հայկական կրթություն` առանց լրացուցիչ ծախսերի: Հիմա այս տարի պարզվեց, որ պետական դպրոցում փոքր` 8-9 տարեկան երեխաներին դասավանդելու են սեռական կրթության հիմքերը: Երբ ծնողներն ընդդիմացան, դպրոցի տնօրենն ասաց. «Սա պետական դպրոց է, եւ մենք պետական ծրագիր ենք իրագործում»: Բանն այն է, որ Կալիֆորնիան դեմոկրատական նահանգ է, դեմոկրատների հովանու ներքո է: Այն առասպելը դեմոկրատների մասին, որ լավն են, իրականում` ճիշտ հակառակն է: Իրենք դեմոկրատոս չեն` դիմակ կրած են: Կեղծավոր մի տեսակ են, որ իրագործում են հակամարդկային ծրագրեր: Ինչ խայտառակություն որ բերվել է աշխարհի գլխին` դեմոկրատների արածն էր միշտ: 8-9 տարեկանում երեխային տալ սեռական դաստիարակություն, վտանգավոր է, որովհետեւ վաղաժամ է. եթե տարիքային խմբից դուրս երեխան սկսում է հետաքրքրվել սեռական հարցերով, այլասերվում է: Ամեն ինչն ունի իր ժամանակը: Կա տարիք, երբ որ երեխայի մոտ ինքնաբերաբար արթնանում է այդ հետաքրքրությունը: Թողեք թող այդ տարիքը գա, մի՛ խաթարեք մանուկների հոգեւոր աշխարհը:

Չայկովսկու մասին գիրք էիք գրում: Հիմա ի՞նչ պրոցեսում է:

– Գիրքս արդեն ավարտական փուլում է: Չայկովսկին, Արամ Խաչատրյանն ու Վերդին իմ ամենասիրելի կոմպոզիտորներն են: Բեթհովենի, Մոցարտի պես հանճարներ կան, որոնց նույնպես շատ եմ սիրում, բայց ես այս երեքին` առավել շատ եւ ցանկացած պահին պատրաստ եմ լսել: Որ սկսեցին խոսել, թե Չայկովսկին այլասերված էր, ճշմարտանման չէր ինձ համար. նրա երաժշտությունը տղամարդու գրած է: Կանանց եւ տղամարդկանց հետքերը արվեստում շատ տարբեր են: Հանճար տղամարդն է լինում: Իսկ կնոջ առավելությունն այն է, որ ինքը կարող է հանճար բերել ու դաստիարակել, եւ դա հասու չէ տղամարդու. մայրիկի գործն է: Ես ուզեցի ուղղակի պարզել իրականը եւ փորձել ապացուցել, որ Չայկովսկին նորմալ տղամարդ էր: Սկսեցի հետազոտել: Քերեցի, քերեցի` ու գալուբոյի երանգի տակից... հայ դուրս եկավ: Պարզվեց, որ հայ էր ոչ միայն ինքը, այլեւ` մեկենասուհին, որը գրեթե տասներեք տարի իրեն հովանավորել է, օգնելով, որ Չայկովսկին կարողանա ստեղծագործել` այն էլ ինչպես: Գիրքը շուտով կհանձնեմ տպագրության: Մանրամասների մասին կտեղեկանաք` կարդալով գիրքը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



Հերթական զանգվածային հարվածն ՈւկրաինայինՀՀ ՊՆ-ն հայտնում է պայմանագրային զինծառայողի մահվան մասինՎեց տարի է սուտն օրենքով գործում է մեր երկրում. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՅուրաքանչյուրն այսօր պարտավոր է կանգնել Բագրատ Սրբազանի կողքին.Արմինե Գրիգորյան (հատված հաղորդումից)ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ։Մոսկվան հենց այնպես չէ, որ ի ցույց դրեց միջուկային զինանոցը Պատահական չէ, որ Սրբազանի երեւանյան հավաքը կհաջորդի Նիկոլի Մոսկվայից վերադարձին10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոցԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՆաիր Տիկնիզյանը և Յանա Ռոմաշկինան սպասում են իրենց առաջնեկին(ֆոտո)Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրելԲԱՄԲԱՍԱՆՔԼավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, երկու վախը մի մահ է․ ՎանեցյանԱլիևը հատուկ իրեն վնասել է, որ բանակից ազատվի, երիտասարդնե'ր, իմացեք ռազմական պատմություն ոչխարներ... Էս շարժումը մարդու շարժում ա, ոչ, թե ձեր պես կեր վաստակելու...Հնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներովԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԶԱՐՄԱՆՔԵկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդՀանդիպում իսպանացի գրող Վիսենտե Մարկոյի հետ Չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամի հարևանի հետ անվտանգության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուներըՄեր հողերից ոչ մի սանտիմետր չի անցնում, այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի ղեկավարը մանրամասներ է ներկայացնումԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 միլիոն դոլար կտրամադրի ՀայաստանինՎստահ եմ, որ Ադրբեջանը 4 գյուղ էլ Սյունիքից չի պահանջելու, որովհետև դա լեգիտիմ չի. ՓաշինյանԳլխապտույտ, որովայնի ցավ.Անոթային խնդիրների քողարկված ահազանգերԱյս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. ԿադիրովԲագրատ Սրբազանը մոռացել է իր ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան.news.amՊուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. ՓաշինյանԲաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներումԵկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգևոր առաջնորդությունը, հնարավոր է Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ չեն կարդացել․ ՓաշինյանՇտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրելԻ՞նչ, կարծում եք Վանեցյանին էդ մի երկու րոպեն են ձայնագրել, իհարկե ոչ. ՓաշինյանՌԴ կառավարությունը հրաժարական է տվելԴեմ եմ ցանկացած հեղափոխության, դեմ էի նաեւ 2018թ.-ի հեղափոխությանը. Հայտմի փաստաբանը առկա գործընթացների մասինՎաղը մեկնում եմ Մոսկվա, կլինի հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանՓաշինյանը սպառնացել է, որ կսկսվի պատերազմ, եթե ինքը կատարի Բագրատ Սրբազանի շարժման պահանջներըՎլադիմիր Պուտինը երդվեց և 6 տարի ժամկետով ստանձնեց ՌԴ նախագահի պաշտոնըՆիկոլը կանխատեսել է քայլերթի ավարտը եւ, թե որքան մարդ կհավաքվի մայիսի 9-ին.Բացառիկ մանրամասներՏավուշում սկսած սահմանազատման գործընթացով անիմաստ ու աննպատակ ենք դարձնում պատերազմը․ աշխատանքի 90 տոկոսն արված է․ ՓաշինյանԱյո', ՔՊ-ից եղել են բանագնացներ, որոնք համոզել են, որ վերջ տանք սրան, օրհնել եմ ու ճանապարհել«Կատուն էլ եկավ, արի', թաթիկով արա, կասեն, նոր տեխնոլոգիաներ եք բանեցնում». ՍրբազանՓաշինյանը ՀՀ-ն դաձնում է վիլայեթ. գնացել էր Էրդողանի երդմնակալությանը, նայում էր Ալիևի ծոծրակին (տեսանյութ)Խոստանում եմ քեզ, Նիկո'լ, որ էս չալիկը գլխիդ եմ տալու, մինչեւ վերջ այս քայլերթին մասնակցելու եմԻշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը, զուտ ֆոն են ապահովում՝ սպասարկելով Ալևի օրակարգըՆիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ ուղիղ Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ինԱյսօր Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆՍրբեք մեր մեջ կուռքեր սարքելը, այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում, չկա ոչ մի ակնկալիք (տեսանյութ)Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլներըՄայիսի 7-ի աստղագուշակ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода