Գնդակն ընդդիմության դաշտում է. Նահապետյան
Ներքաղաքական
Արդյոք կհաջողվի պահպանել արցախյան Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի հայկականությունը, երբ, ըստ էության, արդեն Նիկոլ Փաշինյանն է իր ասուլիսի ժամանակ ուղիղ ակնարկում այն հանձնելու մասին, պարզեցինք ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ տեսակետը:
— Պատկերացրեք, եթե այդտեղ 3000–4000 հայ ապրեր, եւ բնակչությանը պետք լիներ տարհանել ու նվազագույն բնակարանային, սոցիալական խնդիրներն ապահովվել: Արդյոք սա ՀՀ եւ Արցախի իշխանությունների համար փաստարկ չէր լինի, որ տարհանված բնակիչներին մեկ օրում հնարավոր չէ տեղավորել: Սա ռուսական կողմին միգուցե հնարավորություն տար ասել, որ ժամանակի առումով առայժմ պետք չէ տարհանել: Իսկ հիմա տարածքն ահագին հայաթափվեց ու նվազ քանակով բնակչություն է մնացել: Փաշինյանն իր վրա վերցրել է Բերձորի բնակիչների ապահովումը, Արցախն իր վրա վերցրել է Աղավնոյինը, իսկ Սուսի մասին ասուլիսից պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը չի էլ լսել: Այստեղ գնդակն ընդդիմության դաշտում է` մարտահրավերներին համարժեք կեցվածք պետք է դրսեւորվի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ