ԵԱՏՄ-ին դեմ խոսողները դրդում են մեզ դեպի տնտեսական անդունդ
ՏնտեսությունՏնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ կարծիքով` ստեղծված իրավիճակում ԵԱՏՄ շուկան մեր երկրի համար անվտանգության բարձիկի իմաստ է ձեռք բերել` արտահանման լայն հնարավորություններ ապահովելով ՀՀ-ի համար:
— Բոլոր այն քննադատներին, որոնք բացասաբար են վերաբերվում ՀՀ անդամակցությանը ԵԱՏՄ-ին, ուզում եմ հանդիպակաց հարցը տալ` թող բարի լինեն, այլընտրանք նշեն, թե ո՞ր շուկան կարող է փոխարինել ԵԱՏՄ շուկային, արդյոք իրենց քարոզածը չարամտությո՞ւն չէ, եւ դրանով չե՞ն դրդում մեզ դեպի տնտեսական անդունդ, երբ ասում են` հրաժարվեք ռուսական շուկայից, բելառուսական շուկայից, ղազախական շուկայից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ