Երեւանի քաղաքապետը Թիֆլիսում ճոխ նշել է աղջկա տարեդարձը
Ներքաղաքական
Ադրբեջանական սեպտեմբերյան հարձակման հետեւանքով զոհված ու գնդակահարված տղաներից շատերի յոթը չլրացած, երբ Եռաբլուրում դեռ դատարկ փոսեր կան, անհետ կորածներ ու գերիներ, Երեւանի քաղաքապետ ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ պարզվում է՝ նախորդ ուրբաթ դստեր ծննդյան տարեդարձն է նշել Թիֆլիսի ռեստորաններից մեկում:
«Արել են շատ գաղտնի, տարբեր երկրներից բերել են տվել երգիչ-երգչուհիներ, իսկ հայ աստղերից եղել է Արա Մարտիրոսյանը: Ըստ շրջանառվող լուրերի, ասում են՝ ռեստորանի տիրոջն էլ 3 հազար դոլար առանձին գումար են տվել, որ հանկարծ ոչ մեկի բերանից այս ամենը դուրս չգա, չնկարեն», - այս մասին տեղեկացնում է Newspress.am կայքի հիմնադիր ԱՐԻԱՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ:
Ի դեպ, Հովսեփյանին հասած տեղեկությունների համաձայն, քաղաքապետի դստեր ծննդյան տարեդարձին միայն պարողներին «շաբաշ» են տվել 50 եւ 100 դոլարանոցներ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ