Iravunk.com | «Հայ Ֆեստ»-ի հոբելյանական տորթը հայտնվեց Արթուր Ղուկասյանի դեմքին
Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ «Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքին Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Աշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին

«Հայ Ֆեստ»-ի հոբելյանական տորթը հայտնվեց Արթուր Ղուկասյանի դեմքին

Տեսանյութեր

Թե ինչպիսին էր լինելու «Հայ Ֆեստ» կատարողական արվեստի միջազգային 20-ամյա փառատոնի հոբելյանական մեկնարկը, «Իրավունք TV»-ի տաղավարում փառատոնի հիմնադիր տնօրեն ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ իր գործընկերներն ու թիմը պատրաստում են փոքրիկ անակնկալ: Իսկ անակնկալը ստացվեց, մինչ Արթուր Ղուկասյանը բեմահարթակից կազդարարեր «Հայ Ֆեստ»-ի 20-րդ մեկնարկի մասին՝ բեմում հայտնվեց հաղորդավարուհի ՀՐԱՉՈՒՀԻ ՈՒԹՄԱԶՅԱՆԸ տոնական տորթով:

«Դե ես մտածեցի, քանի որ ծնունդ է, 20 ամյակ է, պետք է անպայման տորթով գամ, սկզբում որոշել էի, որ անպայման վրան մոմեր պետք է լինեն, հետո ավելի լավ մտահղացում ծագեց: Շնորհավորում եմ եւ հավատում, որ «Հայ Ֆեստ»-ի հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը», - ասաց Ութմազյանն ու հոբելյանական տորթը «գնդակոծեց» Արթուր Ղուկասյանի դեմքին:

Սա թերեւս փառատոնի մեկնարկի ամենաուրախ դրվագն էր, իսկ մինչ այդ Արթուր Ղուկասյանը բեմից իրեն հատուկ ոճով ներկայացրեց, թե ինչ էր կատարվում այս 20 տարիների ընթացքում փառատոնի շրջանակում՝ այն որակելով կատարյալ գժանոց, որը ժպիտներ էր պարգեւում հանդիսատեսին:

«Հիշում եմ, երբ մենք 15 տարեկան էինք, բեմից մոտավորապես 20 րոպե շնորհակալություն էի հայտնում: Ես հիմա չեմ հայտնի այդ շնորհակալությունները, բայց, իհարկե, չեմ կարող շնորհակալություն չասել մեր հիանալի եւ ֆանտաստիկ թիմին: Իհարկե, դժվար էր այս տարին, որովհետեւ պատրաստվել ենք «Հայ Ֆեստ»-ին՝  առանց մեր գեղարվեստական ղեկավարի…», -  ցավով նշեց Ա. Ղուկասյանը՝ այս տարիների համար շնորհակալություն հայտնելով նաեւ լուսահոգի տիկնոջը՝ Եվգենիա Պոդպոմոգովային:

Շարունակելով շնորհակալությունների շարքը՝ Ա. Ղուկասյանը հնչեցրեց Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի անունը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Արմեն Խանդիկյանին եւ ամբողջ դրամատիկական թատրոնին, որովհետեւ իրենք մեզ հյուրընկալեցին եւ վստահեցին, նույնիսկ ֆինանսապես օգնեցին, որպեսզի հիմնենք կազմակերպություն, որն էլ իրականություն դարձրեց «Հայ Ֆեստ» -ը: Առաջին մեր գեղարվեստական ղեկավարը եղել է Արմեն Խանդիկյանը: Նա նստած ինձ ու մեր գլխավոր պրոդյուսեր Լյովա Աբրահամյանին ասում էր. «Երեխեք, լսեք, ձեզ կարող ա սկսեն ուտել, բայց՝ լավ, ուրեմն՝ այս տարի եկեք ես լինեմ գեղարվեստական ղեկավարը, իսկ հետո գտեք, թե ով է լինելու», - հիշեց փառատոնի տնօրենը:

Եվս մի շնորհակալություն Ա. Ղուկասյանն ուղղեց Կամերային թատրոնի երկար տարիների տնօրեն, «Շարմ Հոլդինգ» ընկերության պրոդյուսեր Ռուբեն Թորոյանին, ով այժմ աշխատում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Մտածում էինք ինչ անուն դնել փառատոնին, որը լիներ հայկական, ցույց տար, որ բարձր արվեստ է ներկայացնում, իր մեջ փառատոնի գաղափարը կրեր: Այսպես մի 15 րոպե փորձում էի ձեւակերպել մտքերս ու Ռուբոն ասաց. «Արի, պարզապես, «Հայ Ֆեստ» լինի: Նա մտքերս իմի բերեց եւ անունը դրեց, որովհետեւ ինքը պոլիտեխնիկն է ավարտել, իսկ ես թատերականը», - կատակեց  Ղուկասյանը:

Ի դեպ, հատկանշական էր այն, որ «Հայ Ֆեստ» կատարողական արվեստի միջազգային փառատոնի տնօրենը մեծահոգաբար բեմահարթակից նախ շնորհավորեց մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնին, որը եւս 20 տարեկան է եւ հաջողություն մաղթեց Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնին, որը կմեկնարկի հոկտեմբերի 17-ին:

«Շնորհակալություն մեր լավ ընկերոջը՝ Հակոբ Ղազանչյանին, ով հիմնել է այս երկու փառատոնները եւ մեկն արդեն 20 տարեկան է, մյուսը՝ 16», - եզրափակելով խոսքը՝ ընդգծեց Ղուկասյանը:

Փառատոնի պաշտոնական բացմանը հաջորդեց ռումինական «ԷՄ Ստուդիո»-ի «Վերելակ» ժամանակակից պարը: Բեմադրությունը հանդիսատեսին միապաղաղ աշխարհից տարավ դեպի փոքր, խեղդող տարածքներ, հասցրեց չեզոք վիճակներից մինչեւ ուժասպառության եւ անորոշության: Ճիշտ այնպիսին, ինչպիսի վիճակում այսօր ենք, թերեւս սրանով էր պայմանավորված, որ հանդիսատեսի կողմից Ջեկի Չանի ճկունությամբ ռումինացի դերասաններն արժանացան հայկական «բրավոների»:

Իհարկե, փառատոնի շրջանակում հայկական ներկայացումներն էլ են արդեն հասցրել զարմացնել արտասահմանյան հյուրերին: Կամերային թատրոնում «Հայ Ֆեստ»-ի շրջանակում ցուցադրվեց «Կեսարի խրախճանքը», որն իր համարձակությամբ եւ դերակատարների ճկունությամբ, ուղղակի, ապշեցրեց հայֆեստցիներին:

Իսկ Ազնավուրի հրապարակում կայացավ Արխանգելսկի Երիտասարդական թատրոնի «Դռներ» բացօթյա ներկայացումը: Զվարճալի, պարզ ներկայացում, որում խաղում են երեք դերասաններ: Այս ներկայացման վերաբերյալ եւս արձագանքները դրական են:

Հիշեցնենք, որ «Հայ Ֆեստ» փառատոնը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 8-ը, իսկ թե որ երկրները, ինչ ներկայացումներով մեզ դեռ կզարմացնեն, կներկայացնենք առաջիկայում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Աստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմըՕչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված էՄակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասինՀամահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода