Iravunk.com | ՔՊ-ական պատգամավորի ելույթը չիմացության եւ քաղաքական դեմագոգիայի արդյունք է. Բագրատյանը՝ Սուքիասյանի ելույթի մասին
«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից «Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Forbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք «Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա «Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում «Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը Ռուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան «Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Օչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված է Մակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասին

ՔՊ-ական պատգամավորի ելույթը չիմացության եւ քաղաքական դեմագոգիայի արդյունք է. Բագրատյանը՝ Սուքիասյանի ելույթի մասին

Ներքաղաքական

Ներկայումս ՔՊ-ական պատգամավորի ելույթը չիմացության եւ քաղաքական դեմագոգիայի արդյունք է ու ոչ մի աղերս չունի տնտեսագիտության։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի ելույթին։

«Վերջերս ԱԺ բարձր ամբիոնից ՔՊ-ական դարձած նախկին մի գործարար, օլիգարխ հայտարարեց. ո՞վ է ասել թե ՀՀ ռեսուրսները սահմանափակ են։ Այդպես չէ, ասում էր նա, մեր ռեսուրսներով մենք 200 մլրդ դոլարի ՀՆԱ կարող ենք ունենալ։ Նրան կարելի էր չարձագանքել։ Բայց նկատի ունենալով, որ մի ամբողջ սերունդ կարող է զոհը դառնալ նման ոչնչով չհիմնավորված հայտարարությունների, հարկ եմ համարում որոշ պարզաբանումներ տալ։ Իհարկե, կարելի է պնդել, որ ի՞նչպես կարող ես ապացուցել 200 մլրդ թիվը։ Անշուշտ, պատգամավորը նկատի չունի այն, որ վերջին 150 տարիների ընթացքում յուրաքանչյուր 30 տարին մեկ դոլարն արժեզրկվում է միջին հաշվով 4 անգամ։ Հետեւաբար, 60  տարվա ընթացքում (2082թ) այսօրվա 14 մլրդ դոլարանոց ՀՆԱ-ն ինքնաբերաբար կդառնա 200 մլրդ դոլար։ Ասելով 200 մլրդ դոլար պատգամավորը պետք է որ նկատի ունենա ՀՆԱ ֆիզիկական ծավալը այսօրվա մշտական դոլարային գներով։ Ուրեմն, խնդիրն իմաստ ունի քննել միայն այս պայմանի առկայության դեպքում։

Նախեւառաջ, ռեսուրսները սահմանափակ լինելու մասին։ ՔՊ-ական պատգամավորը երեւի չգիտի, որ ռեսուրսների սահմանափակ լինելը տնտեսագիտության անկյունաքարերից է։ Եթե չկա նման սահմանափակում, ապա չկա գին, չկա ծախս, չկա եկամուտ եւ ընդհանրապես չկա տնտեսագիտություն։ Տնտեսագիտության իմաստը սահմանափակ ռեսուրսներից առավելագույն արդյունք ստանալն է։ Ներկայումս ընդունված է ռեսուրսների հետեւյալ դասակարգումը. հանքա-հումքային ռեսուրսներ, հող (ջրեր, անտառներ), կապիտալ (հիմնական կապիտալի տարրեր), տեխնոլոգիա, մարդկային ռեսուրսներ (երբեմն սրանք գումարում են)։ Չկա կենդանական աշխարհը՝ ֆաունան։ Որպես կանոն ազգային հարստության մեջ անտեսում են նաեւ հոգեւոր, կրոնական եւ պատմա-մշակույթային արժեքները. դրանք համադրելի  չեն։ Ինչպես տեսնում ենք, բացի վերջինից, թվարկած բոլոր ռեսուրսները սահմանափակ են, յուրաքանչյուր  տվյալ պահին քանակապես չափելի։ Բայց կա մեկ այլ ռեսուրս, որը քանակապես անսահման է։ Դա փողն է։ Դրանից կարելի է տպել ինչքան ուզես։ Դրանով չափում են բոլոր վերը նշված ռեսուրսները։ Փողի պարագայում սահմանափակ է տպողների (երկրների) քանակը (դոլար, եվրո, ֆրանկ, եւ այդպես 19 ազատ փոխարկվող արտարժույթ)։ Այսպես, նավթը թանկանում է, դոլարը կամ եվրոն էժանացնում են ու դրանով չեզոքացնում թանկացման բացասական հետեւանքները այդ նավթը ներմուծող, ազատ փոխարկելի արժեք ունեցող երկրների համար։ Փոխարկելի արժույթների սահմանափակ քանակը դրանք օգտագործող (ոչ թե տպող) երկրների համար ստեղծում է ոչ համարժեք փոխանակման ֆենոմենը, ինչը հանդիսանում է արեւմուտքի առավելությունը։

Այսպես, Լիխտենշտայնի տարածքը 160 քառ կմ է, բնակչությունը 38 հազ մարդ, ՀՆԱ-ն 6.5 մլրդ դոլար, իսկ մեկ շնչիհն՝ մոտ 160 հազ դոլար։ Դա 34 անգամ ավել է, քան Հայաստանում։ Ի՞նչ է, լիխտենշտայնցին 34 անգամ հայից ավե՞լ  է աշխատում։ Երբե՝ք։ Նա օգտվում է ոչ համարժեք փոխանակման առավելությունից։ Նա ապահով է, օգտագործում է իր համար կայուն, իսկ ուրիշների համար անկայուն արտարժույթ։ Հիմա կար՞ող է Հայաստանը Լիխտենշտայնի նման դառնալ։ Ոչ։ Ի՞նչու։ Հայաստանը հավաքական Արեւմուտքում չէ եւ չի էլ կարող լինել։ Հայաստանը չունի անհավասար փոխանակումից օգտվելու իրավունք (այլապես Արեւմուտքը Արեւմուտք չէր լինի)։

Վերը նշված ռեսուրսների գումարային մեծությունը, մեր մոտեցմամբ,  կազմում է երկրի ազգային հարստությունը (ԱՀ)։ ՀՀ ԱՀ այսօրվա գներով 91.8 մլրդ դոլար է։ Դրանից 51-ը  մարդկային ռեսուրներն են (միջին "գինը" 18 հազ. դոլար), 0.7 մլրդ-ը տեխնոլոգիաները, 1.8 մլրդ դոլարը ջուրն է, 15 մլրդ դոլար հանքա-հումքային ռեսուրսներն են, 1.5 մլրդ դոլար անտառներն են, 0.8 մլրդ դոլար հողն է, 12 մլրդ դոլար բնակարանային ֆոնդն է, արտադրական ու օֆիսային տարածքները, 6 մլրդ դոլար ենթակառուցվածքներն են, 3 մլրդ դոլար պահուստներն են։ Գոյություն ունի էմպիրիկ հաշվարկի գործակից, ինչը բնորոշում է ԱՀ եւ ՀՆԱ պոտենցիալ մակարդակի միջեւ եղած կապը։ ՀՀ նման երկրների համար այն 3.5-4 է, զարգացած երկրների համար՝ 8-10, իսկ բոլորովին հետամնաց երկրների համար՝ 2.5-3։ Գործում է տնտեսական զարգացմանը զուգահեռ կապիտալի սահմանային արտադրողականության նվազման օրենքը։ Այստեղից բխում է, որ ԱՀ ներկայիս ծավալի պարագայում ՀՆԱ պոտենցիալ մակարդակը 25 մլրդ դոլար է (փաստացի՝ 14 մլրդ դոլար)։ 200 մլրդ դոլարի մասին խոսք լինել չի կարող։ Որպեսզի այսօրվա գներով մենք 200 մլրդ դոլարի ՀՆԱ ունենանք, ապա մեր ԱՀ-ն պետք է լինի առնվազն 800 մլրդ դոլար։ Սա իր հերթին անհնարին է ոչ միայն այն պատճառով, որ իշխանությունների ապիկար քաղաքականության արդյունքում ՀՀ-ն անընդհատ մարդիկ, հողեր ու ջրի աղբյուրներ է կորցնում, այլեւ ՀՀ-ն իր աշխարհքաղաքական դիրքով մտնում է անհավասար փոխանակության գոտի։ Հայկական որոշ կարճամիտների կարծիքներն առ այն, որ Արեւմուտքին քծնելով կարող ենք գլոբալ փոխանակության մեջ մտնել նրանց կողմից անհիմն են, քանզի նույն ԵՄ անդամ արեւելյան Եվրոպայի երկրներն առայժմ չեն արտոնվել նման հնարավորությունից օգտվելու համար։

Արեւմուտքն իր հերթին մեծ խնդիրների առաջ է կանգնած։ Աշխարհի ԱՀ-ն կազմում է 900 տրլն դոլար, որից 460-ը հանքահումքային ռեսուրներն են, 220-ը՝ մարդկային ռեսուրսներն են, մնացածը տեխնոլոգիաներն են, շինությունները, հողը (առանց Անտարկտիդայի), ջրերը եւ այլն։ 2021թ աշխարհի ՀՆԱ-ն 96.1 տրլն դոլար էր։ Եվ այդ հարստությունը ներկայումս չի ավելանում։  Մասնավորապես, հանքահումքային ռեսուրսների տարեկան մինչեւ1.5%-ի սպառման պարագայում մարդկային ռեսուրսների ու կապիտալի աճը չի փոխհատուցում հումքի «կորուստը»։ Արեւմուտքին մնում է ուժեղացնել անհավասար փոխանակումը։ Այս պայմաններում գլոբալ տնտեսության մեջ ՀՀ-ն ամենաշատը կարող է մտածել իր դիրքերի չվատացման եւ ոչ թե բարելավման մասին։ Իմիջիայլոց, եթե ՀՀ բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության 0.3%-ը, ապա ԱՀ-նը՝ 0.1% -ը։

Այսպիսով, վերը նշված ներկայումս ՔՊ-ական պատգամավորի ելույթը չիմացության եւ քաղաքական դեմագոգիայի արդյունք է ու ոչ մի աղերս չունի տնտեսագիտության հետ»,- գրել է Բագրատյանը։

https://news.am/arm/news/724433.html



«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմըՕչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված էՄակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասինՀամահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում էԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода