Iravunk.com | Դեռեւս 10-15 տարի առաջ կար մտահոգություն, որ իշխանությունը կարող է հայտնվել տգետ դուրսպրծուկների ձեռքում, ցավոք, աղետը տեղի ունեցավ. ԱԺ նախկին նախագահը ուշագրավ փակագծեր է բացում
Փաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձը ԲԱՄԲԱՍԱՆՔ Ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով Էդվարդ Ասրյանը ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս․ ՊՆ-ն պարզաբանում է տարածվող լուրերը Զարմանք Հիմա Նիկոլն ի՞նչ անի, էս ճամպրուկը ո՞ւր դնի Հնդկաստանի ԶՈՒ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Բայդենն արգելել է մինչև 2040 թվականը Ռուսաստանից ուրան ներկրել Մեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Նիկոլ Փաշինյան ՊՆ-ում ծավալվել են կառավարման կետեր, ընթանում են մարտավարամասնագիտական պարապմունքներ

Դեռեւս 10-15 տարի առաջ կար մտահոգություն, որ իշխանությունը կարող է հայտնվել տգետ դուրսպրծուկների ձեռքում, ցավոք, աղետը տեղի ունեցավ. ԱԺ նախկին նախագահը ուշագրավ փակագծեր է բացում

Հանդիպում

ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման, ստեղծված իրավիճակում խաղաղության օրակարգի առաջ քաշման, Արցախի ապագայի շուրջ զարգացումների մասին եւ ոչ միայն զրուցել ենք  քաղաքական գիտությունների դոկտոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ:

-Պարոն Թորոսյան, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելիս, երբեէ կպատկերացնեի՞ք, որ 10-15 տարի հետո մեր երկիրը կարող է հայտնվել այսքան ծանր կացության մեջ:

-Կար մի բան, որը միշտ մտահոգել է՝ բազմակուսակցական համակարգի վիճակը, որի մասին միշտ՝ թե՛ այն ժամանակ, թե՛ հետո ահազանգել եմ թե՛ հարցազրույցներում, թե՛ հոդվածներում ու մենագրություններում։ Այն  պետության համար ունի համակարգաստեղծ նշանակություն և լուրջ խնդիրները կարող են քայքայիչ ազդեցություն ունենալ հատկապես դեռևս լիարժեքորեն չկայացած պետություններում։ Դրա հետևանքով է, որ իշխանությունը կարող է հայտնվել տգետ դուրսպրծուկների ձեռքում։ Ցավոք, աղետը տեղի ունեցավ։    

Սակայն կա հարցի մեկ այլ կողմը։ Վստահ եմ, 2018թ․ ապրիլին այն մարդիկ, ովքեր հրապարակ էին դուրս եկել, չէին պատկերացնում, թե ինչ են անում և ինչ աղետի են հանգեցնելու իրենց գործողությունները։ Թեև փաստ է, որ ապօրինի, հակասահմանադրական ճանապարհով իշխանափոխությունը միշտ հանգեցնում է ծանր հետևանքների։ Օրինակներ ինչքան ուզեք՝ Վրաստան, Ուկրաինա և այլն։ Պարզապես շատ ցավալի է, որ մի հատվածի սխալների աղետալի հետևանքների համար հատուցում է ամբողջ ժողովուրդը, պետությունը, լրջորեն վտանգվում են այն ձեռքբերումները, որոնք հնարավոր են դարձել զրկանքների, զոհերի ու տառաապանքի գնով։ Իհարկե, 2018-ին լուրջ խնդիրներ կային, դրանք լուծումներ էին պահանջում, բաց որևէ հարցի լուծում երբեք հնարավոր չէ նրանց միջոցով, ովքեր օգտագործում են մարդկանց ցասումը, բորբոքում են ատելությունը, գալիս են իշխանության ու ստից, կեղծիքից ու աճպարարությունից բացի ուրիշ ոչինչ չունեն այդ մարդկանց տալու։ Ավելին, աղետաբեր գործողություններով կործանման եզրին են հասցնում այն ամենը, ինչի համար շատերը ոչինչ չեն խնայել, անգամ իրենց կյանքը։

-Պարոն Թորոսյան, ինչպե՞ս եք տեսնում ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը, որն՞ է ամենաիրատեսական սցենարի իրագործումը այս պահին:

-Աղետալի իրավիճակը հնարավոր է կանգնեցնել միայն իշխանափոխության միջոցով, քանի որ խնդիրներն այնքան բարդ են, որ առանց համապատասխան լիազորությունների դրանք լուծել պարզապես հնարավոր չէ։ Ավելին, հնարավոր չէ ստանալ անգամ ամենապատրաստակամ գործընկեր պետության աջակցությունը, երբ քո երկրի իշխանությունը ամեն ինչ տապալում է ու փչացնում։ Այնպես, ինչպես 2018թ. իշխանափոխությունից հետո տապալվեց Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցությունները՝ իրականություն դարձնելով Ադրբեջանի 13 տարվա երազանքը։  Չկարողանալով մերժել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ինքնորոշման իրավունքի արձանագրումը բանակցային փաստաթղթում՝ որպես ԼՂ հիմնախնդրի լուծման հիմք, Բաքուն հետագայում շատ ջանքեր էր գործադրում բանակցություններն այլ հարթակ տեղափոխելու համար։ Եվ ահա, իշխանության ղեկին հայտնվեց մեկը, ով հայտարարեց ամեն ինչ 0-ական կետից սկսելու մասին։ Համանախագահների հորդորները՝ բանակցությունները շարունակել ընդհատված կետից, ոչ մի ազդեցություն չունեցան։ Չներկայացնելով որևէ պատկերացում խնդրի լուծման վերաբերյալ, համառորեն առաջ էր մղվում 0-ական կետի գաղափարը՝ ստանձնելով բանակցությունները տապալողի տխրահռչակ դերակատարությունը և սկուտեղի վրա Բաքվին մատուցելով ռազմական ագրեսիայի պատրվակը։ Ընդամենը երկու տարում Արցախի անկախության միջազգային ճանաչման միանգամայն իրական գործընթացի փոխարեն հայությունը ստացավ հազարավոր զոհեր, տարածքային, նյութական ու բարոյական ահռելի կորուստներ։ Չպետք է թյուր տպավորություն ստեղծի վերջին շրջանի աճպարարությունը. Հայաստանի ԱԳՆ-ն ու կառավարության ղեկավարը ժամանակ առ ժամանակ հայտարարում են, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է որոշվի Մինսկի խմբի շրջանակներում։ Միգուցե վերջապես հասկացե՞լ են, որ տապալելով բանակցությունները ճակատագրական սխալ են գործել։ Իհարկե՝ ոչ։ Երբեք չեն խոսում այն մասին, թե ինչի հիման վրա պետք է կարգավիճակը որոշվի, ինքնորոշման իրավունքից հեռու են փախչում ինչպես թուրքը խոզի մսից։ Անգամ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման խորհրդանշական օրվա՝ սեպտեմբերի 2-ի իրենց ուղերձներում ոչ մի հիշատակում չկա ինքնքնորոշման իրավունքի մասին։ Բա որ Ալիևը նեղանա՞։ Ուրեմն, ի՞նչ կարելի է սպասել նման իշխանությունից։ Թվում է, թե խորհրդարանական ընդդիմությունը հասկացել էր դա, սակայն իշխանափոխության մի քանի անհաջող փորձերից հետո հրապարակ են նետվում անհեթեթ գաղափարներ: Մեկ առաջարկվում է «մասնակի իշխանափոխություն», իբր պահպանելով խորհրդարանը, բայց փոխելով կառավարությունը, մեկ՝ օրինակներ են բերում եվրոպական պատմությունից՝ չհասկանալով ոչ այդ պատմության հիմքում եղած տրամաբանությունը, մշակույթը, արժեքներն ու սկզբունքները: Չի ընկալվում նաև մեր ներկայիս իրականությունը, անհաջողությունների իրական պատճառներն ու Վեհափառ Հայրապետին առաջարկում են նախկին նախագահների հավաք-քննարկումներ կազմակերպել՝ մոռանալով ոչ վաղ անցյալի մեր պատմությունը, չտեսնելով նախագահների պատկերացումների արմատական տարբերություններն ու դրանց վերացման անհնարինությունը:  Այլ կերպ, քան պատասխանատվությունից խուսափում, հնարավոր չէ այդ ամենը գնահատել: Յուրաքանչյուր բարդ իրավիճակում, երբ իշխանությունը ճակատագրական սխալներ է անում ու ակնհայտ է դառնում, որ անկարող է դրանք շտկել, հետագա զարգացումների պատասխանատվությունը պետք է ստանձնի խորհրդարանական ընդդիմությունը: Նրանք, ովքեր չեն տեսնում սեփական սխալներն ու թերությունները, չեն կարող նաև դրանք շտկել ու լուծումներ առաջարկել հասարակությանը: Ակնհայտ է, որ բազմակուսակցական համակարգը չկայացած փլուզվել է ու իշխանափփոխությունը չի հաջողվել ոչ թե այն պատճառով, որ հասարակությունը աջակցում է իշխանությանը /հիշեցնեմ, որ 2021թ. խորհրդարանական ընտրություններում կաշվից դուրս եկող վարչական ռեսուրսն ու այլ անթույլատրելի միջոցներ օգտագործող իշխանության օգտին քվեարկեց ընտրողների միայն 26 տոկոսը/, այլ, որովհետև կուսակցությունները ոչ միայն չունեն նման խնդիրներ լուծելու ինստիտուցիոնալ մեխանիզմներ, այլև չեն ընկալում դրանց կարևորությունը։ Հետևաբար, ներկայիս ապաշնորհ ու աղետաբեր իշխանությանը հեռացնելուց զատ ընդդիմությունը պետք է լուրջ ջանքեր գործադրի ինստիտուցիոնալացման ուղղությամբ: Միաժամանակ, հասարակությանը պետք է երաշխիքներ տրվեն, որ չեն կրկնվի անկախության վերականգնումից հետո թույլ տրված սխալները, որ Հայաստանի հետագա ընթացքը պետք է ունենա միանգամայն այլ տրամաբանություն՝ հիմնված իրական սկզբունքների ու արժեքների, ժամանակակից պատկերացումների ու գիտելիքների վրա, որոնք պետք է ապահովեն ամուր պետության ու առողջ հասարակության ձևավորում: Կեղծ առասպելներն ու գաղափարները պետք է դուրս մղվեն հայ հասարակության կյանքից:    

-Պարոն Թորոսյան, Արցախի հարցի լուծման ինչպիսի՞ տարբերակ եք այս պահին ակնկալում:

-Արցախի հարցն ունի ընդամենը մեկ լուծում՝ դա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է։ Ամենակարճ ճանապարհը բանակցությունների վերսկսումն է այնտեղից, որտեղ ընդհատվել է 2020թ.: Դա այսօր ամհամեմատ ավելի բարդ է, քան 2019թ., 2020թ. ադրբեջանաթուրքական ագրեսիայից առաջ: Տարատեսակ դատարկաբանությունները՝ իրավունքների պաշտպանության, անվտանգության ապահովման և այլն, անամոթ սուտ են։  Անհեթեթ են նաև այն պնդումները, որ, եթե պետք էր այդ շրջանները տալ, ապա դա պետք է արվեր 1998թ.։ Ցանկացած ողջամիտ մարդ չի կարող չհասկանալ, որ եթե դա արվեր այն ժամանակ, վաղուց Արցախում որևէ հայ մնացած չէր լինի։ Սակայն վերադառնանք Արցախի կարգավիճակին։ Ինչքան էլ տարատեսակ տգետ, ստախոս աճպարարներ հերյուրանքներ ու կեղծիքներ տարածեն 2007թ. բանակցային փաստաթղթի հիմքում դրված «Մադրիդյան սկզբունքների» մասին, որը բանակցությունների սեղանին էր մինչև 2019թ., դա մի փաստաթուղթ էր, որի առանցքային գաղափարը Արցախի կարգավիճակի որոշումն էր ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Որևէ մեկը չի կարող մատնանշել որևէ այլ ճանապարհ, որը կարող էր ապահովել Արցախի անկախությունը կամ որը վերջին տասնամյակներին հիմք է դարձել որևէ պետության անկախության միջազգային ճանաչման համար:  

-Պարոն Թորոսյան, ստեղծված իրավիճակում, երբ թշնամին մխրճված է ՀՀ սուվերեն տարածքում, մեր տղաներին գնդակահարում են մեր հայրենիքում, ի՞նչ խաղաղության օրակարգի մասին կարելի է առհասարակ խոսել ըստ Ձեզ:

-Կեղծիք է խաղաղության մասին որևէ խոսակցություն ստեղծված իրավիճակում: Խաղաղությունը պարտադրում են, ինչպես եղավ 90-ականներին, այլ ոչ թե մուրում են՝ թշնամու անգամ ամենաանհեթեթ կամայականությունները կատարելով: Կապիտուլյացիան չի ավարտվել 2020թ. նոյեմբերի 9-ին, այն շարունակվում է ամեն օր՝ ժամանակ առ ժամանակ դրսևորվելով հերթական կորստաբեր դրսևորումներով: Բաքվի գրավոր ու բանավոր լկտի պահանջները կատարելով ոչ թե քայլեր են արվում դեպի խաղաղություն, այլ ավելի է գրգռվում թշնամու ախորժակը: Կա խնդրի այլ կողմ ևս: Սահմանադրության կոպիտ խախտումներով այս իշխանությունները Հայաստանի դերակատարությունը միջազգային հարաբերություններում հասցրել են ամենացածր՝ հայտարարությունների մակարդակին: Իհարկե, Ալիևը այդ հայտարարություններից՝  2020թ. նոյեմբերի 9-ից մինչև 2022թ, սեպտեմբերի 7-ը, փորձում է ստանալ առավելագույնը, սակայն նրան հասկացրել են, որ հայտարարություններն այդ հարցերում իրավական ուժ չունեն, միջազգային հարաբերությունները, որոնք առնչվում են երկրի տարածքներին ու սահմաններին, չեն կարգավորվում հայտարարություններով: Այդ պատճառով Բաքուն փորձում է ամեն գնով ստանալ պայմանագիր, որը դառնալու է ոչ թե խաղաղության, այլ մինչ օրս շարունակվող կապիտուլյացիայի արդյունքները վավերացնող փաստաթուղթ: Հակառակ դեպքում, երբ Հայաստանում իշխանության գա գրագետ ու երկրի շահերը պաշտպանող քաղաքական ուժ, այդ հայտարարությունների արդյունքները վիճարկվելու են:

Եթե  Հայաստանի իշխանությունն իսկապես ցանկանում էր խաղաղություն, ապա վաղուց միջազգային ատյաններում պետք է արծարծած լիներ ադրբեջանաթուրքական ագրեսիայի ընթացքում պատերազմական հանցագործությունների խնդիրն ու հասած լիներ դրանք դատապարտող փաստաթղթերի ընդունման: Այս պահին դա կդառնար լուրջ դիվանագիտական զենք Ադրբեջանի դեմ: Խաղաղության մասին մտածողը ջանքեր կգործադրեր բանակի վերակառուցման, զինամթերքի համալրման և ռազմական հզորության մեծացմանն ուղղված այլ խնդիրների լուծման ուղղությամբ: Այլ ոչ անճարակություն կդրսևորեր ՝ գանգատվելով, որ ոչ ոք զենք չի վաճառում Հայաստանին: Հետևաբար, ինչպես այլ հարցերում, խաղաղության մասին խոսակցություններն էլ ստի, կեղծիքի ու աճպարարության դրսևորումներ են:

Կեղծ են նաև Արցախի խնդրի հետ կապված հայտարարությունները, թե իբր Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները պետք է հանդիպեն և քննարկեն խնդիրները: Ակնհայտ է, որ առանց համապատասխան լիազորություններ ունեցող միջազգային դերակատարի, առանց հստակ օրակարգի, որի առաջնային խնդիրը պետք է լինի Արցախի կարգավիճակի որոշումը միջազգային իրավունքի հիման վրա, նման հայտարարությունները նպատակ ունեն մոլորեցնելու հայ հասարակությանը: 

 



Փաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձըԲԱՄԲԱՍԱՆՔՌուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. ԲորտնիկովԷդվարդ Ասրյանը ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս․ ՊՆ-ն պարզաբանում է տարածվող լուրերըԶարմանքՀիմա Նիկոլն ի՞նչ անի, էս ճամպրուկը ո՞ւր դնիՀնդկաստանի ԶՈՒ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԲայդենն արգելել է մինչև 2040 թվականը Ռուսաստանից ուրան ներկրելՄեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Նիկոլ ՓաշինյանՊՆ-ում ծավալվել են կառավարման կետեր, ընթանում են մարտավարամասնագիտական պարապմունքներՎարդան Մինասյանն ու նրա օգնականը չեն վերցրել իրենց մեդալները՝ ՀՖՖ-ի հետ տարաձայնության պատճառովՎրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի (տեսանյութ)Կոբախիձեն հայտնել է՝ Վրաստանում երբ վերջնականապես կընդունվի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքըԱդրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքըԱդրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ռազմավարական գործընկերությունըUcom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Արփի Դավոյա’ն, գնա ղուշբացությամբ զբաղվի, դու դրանից ավելի լավ ես, քան քաղաքականությունից. ՊետրոսյանԻնչպես են Դանիայում հայերը դիմավորել Նիկոլ ՓաշինյանինԱդրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը«ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ ՀԱՂԹԵԼ ԵՄ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՕՐԸ»Խաղաղության պայմանագրի մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ կան սպեցիֆիկ կետեր. ԲայրամովԺնևում նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումըԼուսինե Թովմասյանը՝ իր մասնակցությամբ տեսանյութի մասինՀայ-ադրբեջանական կոնֆլիկտը մնացել է պատմության մեջ. ԱլիևՔոլեջի ուսանողները միացան Բագրատ սրբազանի շարժմանըՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունըՀայաստանին և Ադրբեջանին խրախուսել եմ պահպանել խաղաղ բանակցությունների թափը. ԵԱՀԿ գործող նախագահԲագրատ սրբազանը քնեցԱնվերջ ստի ու անվերջ վախի սրանց քստմնելի կայսրությունը. Լիլիթ Գալստյան«ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ». ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԵՆԻԿ ԽԼՂԱԹՅԱՆԻնչպես հայտնվեց «Հայրիկը սարդոստայնում». առաջնախաղ` ռուսական թատրոնի բեմումՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ 3 ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԵՎ 2 ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՓողերը թալանու՞մ են, թե՞ ապաշնորհության հարց ա, ամբողջ քաղաքը փոս ա. ավագանու անդամ (տեսանյութ)ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիև«Բարի օր, լա՞վ եք». Բագրատ Սրբազանը մոտեցավ ոստիկանական մեքենային, օրհնեց վարորդին (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ«Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազանը` արևելագետ Գուրգեն Մելիքյանին (տեսանյութ)«Ռուբեն ջան, արի՛, որ իմանան կիրթ մարդկանց հետ եմ», «Մեզ համար է պատիվ Ձեր կողքը կանգնել, Սրբազա՛ն»Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահինՈստիկանների մեծ մասն արդեն միացած է մեր շարժմանը. ՍրբազանՍահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ հարձակվելու պատրվակ չդառնանՍրբազանին ԵՊՀ-ում հարյուրավոր ուսանողներ դիմավորեցին քոչարի պարելովԱմբողջ քաղաքն ազդանշանների մեջ է, երեկ էլ մի աղջիկ սրճարանը փակել, միացել էր Շարժմանը. ՍրբազանՆպատակահարմար օր է, անշարժ գույքի հետ կապված, խոշոր գործարքներ կնքելու համար․ մայիսի 14-ի աստղագուշակՍպասվում են տեղումներԵրևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին. նա տեղափոխվել է հիվանդանոց«Կեղծել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կնիքը». ո՞վ է Արման Բաբաջանյանը. բացառիկ մանրամասներՈՒՂԻՂ․ Երևանի ավագանին նիստ է գումարելԵրևանի ավագանու ընդդիմադիր անդամ Արթուր Իսպիրյանի հրաժարվեց մանդատիցԲերման ենթարկվեց Համբիկ Սասունյանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода