Օհանյանների ընտանիքում «Боевая готовность №1» է
ՆերքաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզան Խաչատրյանը, սոցցանցում գրառում էր արել՝ ամուսնու հնարավոր ձերբակալության մասին եւ ընդգծել, որ «ձերբակալելու փորձը փորձանք է դառնալու սցենարի հեղինակի եւ բեմադրող ռեժիսորի գլխին»: Անդրադառնալով վերոնշյալին` ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ ասաց, որ դա անձնական գրառում է եղել:
- Ես վախեցող անձնավորություն չեմ, իմ ընտանիքն էլ, մենք պատրաստ ենք ամեն ինչի: Դրա համար ես գրել եմ` «боевая готовность №1»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ