ՔՊ-ն հիմա էլ մտադիր է որոշ ԶԼՄ-ների անունները փոխել
ՆերքաղաքականԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԸ որոշել է Հայաստանում պարտադրել վերանվանել բուքմեյքերական անվանումներով լրատվամիջոցները: Այս մասին, որպես օրենսդրական նախաձեռնության հեղինակ հայտարարեց նա` «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ:
Ըստ Պապոյանի` տեսալսողական լրատվամիջոցները պետք է անվանափոխվեն վեց ամսվա ընթացքում, այլապես նրանք չեն կարողանա լիցենզիա ստանալ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ