Iravunk.com | Դադարել եմ հավատալ, որ վաղը լավ կլինի. Ելենա Բորիսենկո
Մայիսի 9-ին կլինենք Երևանում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆ Վրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել «ՀԱՃԱԽԵՑԻ ՍԱՄԲՈՅԻ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅՐՍ ԽՍՀՄ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ Է ԵՂԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ Թուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերությունները Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան Գեղամյան Ստեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունի ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելում

Դադարել եմ հավատալ, որ վաղը լավ կլինի. Ելենա Բորիսենկո

Մշակութային

«Իրավունքի» զրուցակիցն է դերասանուհի ԵԼԵՆԱ ԲՈՐԻՍԵՆԿՈՆ:

- Ե՞րբ եւ ինչպե՞ս որոշեցիք սկսել ձեր կարիերան։ Դուք թատրոնի, կինոյի, թե՞ սերիալի մարդ եք։

- Ես մեծացել եմ թատրոնում։ Վեց տարեկանից հայտնվել եմ թատրոնում։ Իրական թատրոնը դերասանի արվեստ է, քանի որ կինոյում դու կարող ես խաբել, կարող ես դադարով խաղալ, ռեժիսորը կարող է օգնել քեզ, կինոյում հնարավոր է շտկել դերասանի սխալները, իսկ բեմում սկզբից մինչեւ վերջ դու խաղում ես, հույսդ դնելով քեզ վրա։ Թատրոնը դա դերասանի տարերքն է։ Ես չեմ որոշել դերասանուհի դառնալ, եւ ի սկզբանե իմ մեջ եղել է թատրոնը, դերասանությունը, եւ ինձ ամեն ինչ հեշտ է տրվել։ Ես միշտ լուրջ եմ վերաբերել իմ մասնագիտությանը։ Ունեցա ֆիլմում փորձեր, տարիներ անց հայտնվեցի սերիալում։ Սերիալը ամենաբարդն էր, որովհետեւ այն հակասում էր արվեստի հետ կապված իմ պատկերացուներին, բայց դերասան Արթուր Հակոբյանն ինձ սովորեցրեց սերիալում ապրելու արվեստին, բացատրեց, որ ես պետք է սիրեմ իմ աշխատանքը, սիրեմ ինձ, անկախ ամեն ինչից՝ փորձեմ կերպարն իմը դարձնել եւ ազնիվ անեմ իմ գործը, եւ ես փորձեցի։ Առաջինը «Վերվարածներն» էր, որը կոմեդիա էր եւ հատկապես օտար էր։ Փորձեցի հասկանալ եւ սիրել, գտնել մասնագիտությանս համար կարեւորը։ Կան դերասաններ, որ կինոյի համար են, թատրոնի համար են։ Եվ երբ թատրոնի դերասանը գալիս է սերիալում նկարվելու, որոշակի խնդիրներ են ունենում՝ կապված տեսանկարահանող սարքերի, սցենարի, դերի հետ, արագության հետ։ Ինձ համար դերասանությունը անկեղծության արվեստ է՝ ե՛ւ թատրոնը, ե՛ւ կինոն, ե՛ւ սերիալը առաջնային են: Երեքն էլ ինձ համար հավասարաչափ կարեւոր են:

- Թատրոնը մարդու՝ ավելի խոր շերտեր բացահայտելու մասնագիտութուններից է: Եղե՞լ է, որ Ձեր մեջ նոր բան բացահայտեք։

- Եթե դու ազնիվ ես վերաբերում քո աշխատանքին եւ փորձում ես ընկալել այն, ապա դու ինչ-որ բաներ բացահայտում ես քո մեջ։ Ես կերպարին առանձնացնում եմ ինձնից եւ ինքնաբացահայտվելու խնդիր չունեմ։ Կերպարն ինձ չի օգնում բացահայտվելու, այլ՝ ընդհակառակը։ Քանի որ ինչքան լավ ես ճանաչում ինքդ քեզ, այնքան ավելի հեշտ է լինում ճանաչել կերպարը։

- Կա՞ բեմում պահ, որ կցանկանայիք կրկնվեր, եւ կա՞ պահ, որ պակասում է բեմին։

- Հին թատրոնը չկա, եւ ես կարոտում եմ իմ թատրոնին՝ Խաչիկ Չալիկյանի թատրոնին, որը կոչվում էր «Պատուհան»։ Ժամանակին մեր թատրոնը շատ խորն էր, եւ հենց այդ թատրոնն է ինձ պակասում։ Այլ թատրոնում նույնիսկ ցանկություն չեմ ունեցել ելույթ ունենալ։ Ես կցանկանայի, որ թատրոնը վերածնվեր, իհարկե, արդեն մի քանի քայլ առաջ։

- Ինչպիսի՞ փոփոխություններ է կրել թատրոնը ներկա իշխանությունների օրոք։ Ինչպիսի՞ն է հայկական ֆիլմարտադրության հեռանկարը։ Եվ ինչպե՞ս կգնահատեք ներկայիս Հայաստանի մշակույթի իրավիճակը։

- Հեղափոխությունից հետո ես ընդհանրապես չեմ խոսում հեռատեսությունից։ Չեմ հավատում՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ, որովհետեւ այն հավատը, որ կար իմ եւ շատերի մեջ, այս պահին զրոյական է։ Ես անջատել եմ բոլոր լուրերը եւ ընդհանրապես տեղյակ չեմ նույնիսկ, թե այսօր ով է ՀՀ նախագահը։ Միայն գիտեմ, որ վարչապետը նույնն է, որ նրանք բոլորը կան, եւ եղել է տեղափոխություններ, ուրիշ ոչինչ չգիտեմ։ Ես դադարել եմ որեւէ բանի հավատալ, եւ հավատալ, որ վաղը լավ կլինի։ Եթե այսօր լավ չէ, ապա վաղվա մասին ոչ մի խոսք չի կարող լինել։ Այդ իսկ պատճառով չեմ կարող խոսել վաղվա մասին։ Հատկապես պատերազմից հետո որեւէ բանի չեմ հետեւում, չի հետաքրքրում։ Ես իմ առողջությունը կարեւորում եմ։ Նախընտրում եմ այդ ամենի մեջ չմխրճվել։ Հատկապես չեմ սիրում գնահատականներ տալ։

- Պատերազմը հետեւանք ունեցա՞վ թատրոնի վրա։ Ո՞րն է այսօրվա թատրոնի ասելիքը։

- Ես թատրոնում չկամ, հետեւաբար չեմ կարող ասել։ Մարդկանց մեջ տխրություն կա, ցավ կա, եւ բնական է, որ ունեցել է ազդեցություն, բայց թե ինչ՝ չեմ կարող ասել, որովհետեւ չեմ առնչվում։ Ինչ վերաբերում է ասելիքին, թատրոնում ասելիք միշտն կա, կախված ներկայացումներից եւ ժամանակից, այն լինում է տարբեր։ Թատրոնի հանդիսատեսը շատ է պակասել, եւ մարդիկ թատրոնին լուրջ չեն վերաբերում։ Թատրոնը շատ խորը ասելիք ունի։ Մեր թատրոնները, մեր սերիալները մեր երկրի արտացոլանքն են, հիմա մենք չունենք այն երկիրը, որտեղ կնկարվեն Netflix-ի սերիալները։ Բայց ես վստահ կարող եմ ասել, որ այդ նույն սերիալներում կան ֆանտաստիկ տեսարաններ, որոնք լավ են նկարված, որոնք քո մեջ ինչ-որ բան շարժում են եւ իմաստազուրկ չեն։

- Ինչպիսի՞ն եք Դուք բեմից այն կողմ։

- Բեմում, բնականաբար, այն, ինչ դու խաղում ես, դա դու չես, դա կերպարն է, որն ունի իր միտքը։ Օրինակ, եթե ես էմոցիոնալ եմ կյանքում, չի նշանակում, որ այն ինձ օգնում է լավ խաղալ, որովհետեւ ես զգալով եմ անում այն, ինչ անում եմ եւ եթե ես ինքս դա չզգամ, ոչ թե որպես կերպար, այլ որպես՝ Լենա, չեմ կարող խաղալ։ Կապ չունի՝ դրական, բացասական, էմոցիոնալ, թե շատ ծիծաղելի, ամենակարեւորը զգալն է։ Բայց դերից դուրս ես ես եմ։ Գուցե ես կերպարի հետ ունեմ մի ընդհանուր գիծ, բայց ես բացարձակ այլ եմ իմ խաղացած կերպարներից։ Շատ էմոցիոնալ եմ, շատ ծայրահեղ, բայց, միեւնույն ժամանակ, շատ խաղաղ մարդ եմ։

- Ո՞վ է ոգեշնչում Ձեզ եւ ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում։ 

- Արվեստը ճիշտ ընկալելու հիմքը դրեց Խաչիկ Չալիկյանը, եւ ոչինչ չկարողացավ ինձ եւ իմ վերաբերմունքը փոխել թատրոնի, դերասանության նկատմամբ։ Ես ցանկանում եմ լավ ռեժիսորների հետ աշխատել, քանի որ նույնիսկ ամենափոքրիկ դերը կարող է իմաստավորվել նրանց շնորհիվ, ինձ ոգեշնչում են լավ ռեժիսորները։ Երբ հայտնվել էի սերիալում, թվում էր, թե պետք է դավաճանեմ, թատրոնի հանդեպ վերաբերմունքս, սակայն ոչինչ չկարողացավ փոխել ինձ եւ իմ վերաբերմունքը, քանի որ այն ծառի հիմքի նման ամուր էր։ Ես հիմա ինչ անում եմ, փորձում եմ անել ազնիվ, եւ իմ արվեստի հանդեպ եւս ազնիվ եմ։

ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



Մայիսի 9-ին կլինենք Երևանում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել«ՀԱՃԱԽԵՑԻ ՍԱՄԲՈՅԻ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅՐՍ ԽՍՀՄ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ Է ԵՂԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերություններըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան ԳեղամյանՍտեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունիՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելումՌուսական հրետանին ծածկել է Արխանգելսկից փախչող ուկրաինական ուժերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆԵթե այդքան շատ եք ուզում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դրե՛ք մանդատները. Բաբկեն ՀարությունյանԱդրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան ՀայաստանըԻշխանությունը հասարակությանը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել. Արա ՊողոսյանԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովՀնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ. մայիսի 4-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգըՎրաստանի նախագահը վետո է դրել «օֆշորների մասին» օրենքի վրա«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Օրվա խորհուրդ. մայիսի 4Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՊՆԻնչ է կատարվում Օչերետինոյի ճակատում«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանողԻսրայելի հետ առեւտուրը դադարեցնելու մասին Էրդողանի խոսքը սովորական բլեֆ է. իրանական աղբյուրՌուսական բանակը հզոր հարձակում է սկսել Չասով Յարի հյուսիսային թեւում. ուկրաինական աղբյուրներ«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը«Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվելԽարկովի քաղաքապետին մեղադրել են ռուսական զորքերին աջակցելու մեջԱմերիկան ​​կորցրել է իր հեգեմոնական կարգավիճակը. Ժոզեպ ԲորելԵրեւանում «ջրհեղեղ» էՉի կարելի ասել պայքարն ավարտվել է, սա դեռ կուլմինացիոն կետը չէ. Անահիտ ՄութաֆյանՇտապ. Հենց այս պահին Մաշտոցի 7 հասցեում վերջին հարկի բնակիչների տանը «ռոմանտիկ» երեկո են անցկացնումԵրեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց«ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնելԱմեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմիցԱլիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքըՈւկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուրՇուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILD
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода