Իսրայելի հետ առեւտուրը դադարեցնելու մասին Էրդողանի խոսքը սովորական բլեֆ է. իրանական աղբյուր
ՄիջազգայինԻրանական որոշ աղբյուրներ պնդում են, որ Էրդողանը, հայտարարելով Իսրայելի հետ առեւտուրը դադարեցնելու մասին, ընդամենը բլեֆի է գնացել` ցանկանալով վերականգնել կորցրած ժողովրդականությունը մահմեդական երկրներում:
Այն ապրանքները, որոնք նախկինում արտահանվում էին Իսրայել, այժմ կարտահանվեն նախ Բուլղարիա և մի շարք այլ երկրներ, իսկ այնտեղից էլ կվերաարտահանվեն Իսրայել։
Այդ նպատակով թուրք գործարարները Բուլղարիայում հաշիվներ ու ընկերություններ են ստեղծել ու գրանցել, որպեսզի անուղղակիորեն ապրանք ուղարկեն Իսրայել։ Շրջանցման այս մեթոդը դիտարկվել է նաեւ սիոնիստ գործարարների կողմից։
Իրանական աղբյուրները պնդում են, որ Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակումից և իսլամական աշխարհում Իրանի ժողովրդականության բարձրացումից հետո, բրիտանացիները Էրդողանին հրահանգեցին քաղաքական խաղալով ուշադրությունը հրավիրել իր վրա: