Iravunk.com | Փաշինյանը ոչինչ չի որոշում, կատարում է իր անդրկուլիսյան տերերի հրամանը. Շաքարյանց
«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ   Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքը ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ԲԱՄԲԱՍԱՆՔ ԶԱՐՄԱՆՔ ԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸ Չի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանին ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ժողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկները Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը

Փաշինյանը ոչինչ չի որոշում, կատարում է իր անդրկուլիսյան տերերի հրամանը. Շաքարյանց

Ներքաղաքական

Հայաստանյան ներքաղաքական իրավիճակի եւ արտաքին քաղաքական մարտահրավերների մասին «Իրավունքը» զրուցել է քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ:

— Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ նշեց, որ ՀԱՊԿ զորավարժություններ տեղի չեն ունենա: Ի՞նչ եք կարծում, ի՞նչու է իշխանությունը հրաժարվում այս քայլից, եւ ինչի՞ կարող է հանգեցնել այս քայլը:

— Մենք իրավունք ունենք ենթադրել, որ սա հրաման է այն մարդկանց կողմից, ովքեր հանդիսանում են Փաշինյանի անդրկուլիսյան տերերը: Նրանք հրամայում են, ինքը՝ կատարում: Սրան մենք հետեւում ենք 2018 թվականից: 2018 թվականից հրամայել են ձերբակալել Յուրի Խաչատուրովին, ով այն ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր: Այս հավաքական ծրագիրը իրականացվում է կոնկրետ ինչ-որ խմբի ձեռքերով, սա ինքնուրույն որոշում չէ: ՀԱՊԿ-ը տվյալ դեպքում եթե քիչ թե շատ պասիվություն է դրսեւորել, ապա միայն այն պատճառով, որ երբ մեր թշնամիները ամեն գնով հաստատում էին «լավ հարաբերություններ» (չնայած՝ մենք հասկանում ենք, որ այստեղ եղել են ե՛ւ կաշառքներ, ե՛ւ առաջարկություններ), Հայաստանի իշխանությունները ոչ թե պասիվ էին, այլ զրոյական այդ ուղղությամբ: Այնպես որ, զարմանալ պետք չէ: Եղել է ինչ-որ մի իներցիոն պասիվություն: Բացի դրանից, բնականաբար, ինչպես ՆԱՏՕ-ում բոլորը նայում էին ԱՄՆ-ի վրա, այնպես էլ ՀԱՊԿ-ում բոլորը նայում Էին Ռուսաստանի վրա: Իսկ եթե Ռուսաստանը տվյալ դեպքում հանդիսանում է ինչ-որ միջնորդ, ապա բոլորը նայում են դեպի հյուսիս, դեպի Մոսկվա եւ սպասում, որ Մոսկվայում ինչ-որ որոշում կայացվի: Սակայն մենք լավ գիտենք, որ նախագահող երկիրն էր Հայաստանը, հենց Փաշինյանը, եւ անցած տարի, երեւի թե, հենց Ռուսաստանի հետ համաձայնեցված ՀԱՊԿ-ը իրեն լավ, վճռական դրսեւորեց: Մենք հասկանում ենք, որ երբ Ղազախստանից էր կախված թե ՀԱՊԿ-ի հավաքական պատասխանը կլինի հստակ, կոշտ, թե կլինի, այսպես ասած, իրավիճակի քննարկումների մակարդակով: Ընդ որում՝ Հայաստանը նախագահող երկիր է, սակայն մեր դեպքում չի ձեռնարկել այն ուղիները, այն միջոցները, որոնք պետք է համոզեին ՀԱՊԿ անդամ երկրներին միջամտել նույնիսկ ինչ-որ ուժային մեթոդով ու ստիպեին մեր թշնամիներին նահանջել այն կետերից, որտեղ նրանք հիմա դիրքավորված են: Սա շատ պարզ, պրիմիտիվ տրամաբանություն է: Եթե դու չես անում, եթե դու ասում ես՝ «ես խաղաղության դարաշրջան եմ հայտարարել», ոչ մի բան չի լինելու, ուզում ես ՆԱՏՕ-ի անդամ եղիր, ուզում ես «ՖԱՏՕ»-ի անդամ լինես, ուզում ես զիբիլի անդամ լինես: Եթե դու ասում ես՝ «Ես բան չեմ ձեռնարկում, դուք պետք է ...», քեզ ո՞վ է պետք, ո՞վ է քեզ պարտական, եթե դու չես դիմում, չես տնօրինում այն, ինչ-որ կատարվում է: Սկզբում չես բնորոշում, հետո բողոքում ես, թե ոչ ոք ոչինչ չի նկատու՞մ: Այս օրինակից եւ համեմատությունից տեսնում ենք, որ ամեն ինչ կախված է քեզնից: Բոլորիս հայտնի է, որ ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Հունաստանը հանդիսանում են ՆԱՏՕ-ի անդամներ, բացի դրանից, բոլորը գիտեն, որ հենց Կիպրոս կղզում կան ՆԱՏՕ-ական առնվազն երկու ռազմաբազա: Տասնամյակներ շարունակ չլուծված է մնացել Կիպրոսի այդ խնդիրը: ՆԱՏՕ-ի այլ անդամներից օգնություն է, դիմում է ստանում թուրքերի դեմ: Մենք տեսնում ենք, որ լինում են վիճահարույց հարցեր ՆԱՏՕ-ի դաշինքի շրջանակներում: Ի՞նչ է, Հունաստանը, Թուրքիան հրաժարվո՞ւմ են ՆԱՏՕ-ական զորավարժություններ անցկացնել, եթե դա ծրագրված է ավելի բարձր մակարդակով: Իհարկե՝ ոչ: Այնպես որ, Փաշինյանը Երեւանում ոչինչ չի որոշում: Որոշում են այլ մարդիկ, տվյալ դեպքում երեւանյան խամաճիկներին թելերով-մելերով, քացով-մացով, գլխի հարվածով ստիպում են անել այն, ինչը նրանք ուզում են: Ուրիշ մեկնաբանություն ես չունեմ:

— Ի՞նչն է Նիկոլ Փաշինյանին ստիպել լրագրողներից տեւական ժամանակ խուսափելուց հետո՝ ասուլիս հրավիրել եւ պատասխանել, այդ թվում՝ չնախապատրաստված հարցերի:

— Հենց այն, որ նա ուզում է լեգիտիմացնել, հրապարակային բնույթ տալ, իբր նա արդարանում է: Իրականում նա չի արդարանում: Նա միշտ է եղել հակառուս, միշտ եղել է թուրքամետ եւ երբեք չի սիրել հայերին ու Հայաստանը: Թող չստի: Ու գումարած դրան՝ դա հրաման է, որը կատարում է: Հրամանը կատարելու համար նա պետք է ինչ-որ մի բան ասի, չէ՞: Դա մանր խարդախի հոգեբանություն է: Ըստ էության, դա պետք է դիտարկվի այդ ծրագրի շրջանակներում: Ինչքան ես գիտեմ, այնտեղ նույնիսկ որոշակի լրագրողների թույլ չեն տվել մասնակցել: Ժուռնալիստների միությունը դիմում է գրել սահմանափակումների վերաբերյալ: Ո՞ւր մնաց խոսքի ազատությունը: Չեն հասկանում, որ խոսքի ազատությունը վերջացել է 2018 թվականին:

 — Փաշինյանը խոսեց տնտեսությունից, նոր աշխատատեղերից, բյուջետային ծախսերից, սակայն այդպես էլ հստակ պատասխան՝ արդյոք կա լուծում ստեղծված իրավիճակից հնարավորինս անկորուստ դուրս գալու համար, այդպես էլ չտվեց: Ի՞նչ կասեք այս մասով, իշխանությունը շարունակելո՞ւ է լուծումներ չփնտրել:

— Իհարկե՝ ոչ: Իշխանությունը ամեն օր, ամեն ժամ պնդում է՝ «դա ռուսի պարտականությունն է, դա ռուսի պարտականությունն է»: Չնայած 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով ամեն ինչ նշված է եղել՝ ինչ է անում ռուսը, ինչ ես անում դու: Ճիշտ է, հինգ տարին դեռ չի անցել, սակայն քո պարտավորությունն էր հինգ տարվա ընթացքում կառուցել եւս մեկ ճանապարհ՝ Լաչինով (Բերձորով) չանցնող, դու կառուցե՞լ ես, ո՛չ: Դու նույնիսկ չես սկսել, ինչո՞ւ, որովհետեւ տականքը շատ լավ գիտի, որ պարտադրել են նաեւ Սյունիքը հանձնել, լրիվ, թե՝ մասամբ, ես չգիտեմ, ես Փաշինյանը չեմ: Ինձնից մի պահանջեք, որ ես կռահեմ, թե այդ դատարկի գլխում ինչ է կատարվում: Իսկ ինչ վերաբերում է տնտեսական աճին, շատ լուրջ մարդիկ, տնտեսագետներ, բանկիրներ ասում են եւ կասեն, որ սա ժամանակավոր բնույթ է կրում, որ իրականում շոշափելի գումարներ չի բերում: Անցյալ տարի հիշու՞մ եք՝ ինչքան ինքնագոհ զեկույցներ էր անում՝ «Ուռա՛, 780 հազար ռուսաստանցի եկել է Հայաստան»: Նախ՝ ես խիստ կասկածում եմ այդ թվերի վրա, եւ այդ 780 հազարի մի մասն ունեն ե՛ւ Հայաստանի քաղաքացիություն, ե՛ւ՝ Ռուսաստանի:

— Պարոն Շաքարյանց, այսինքն՝ իշխանությունը զբաղված է ինքնախաբեությա՞մբ:

— Իհարկե: Այս տարվա վերջին, գուցե ավելի շուտ բոլորը կտեսնեն այդ ժամանակավոր էֆեկտի բացասական կողմերը, որովհետեւ ինչքան շատ Ռուսաստանի անձնագրով այդ հայերը սկսեն հետ գնալ, այդ ժամանակ կլինի շատ ավելի վատ վիճակ, քան այսօր է: Օրինակ, Հրանտ Բագրատյանը եղել է վարչապետ, լավ էլ հասկանում էր տնտեսական հարցերից, եւ տնտեսության վարկանիշը մի քանի տարի բավականին բարձր էր: Եթե դու շարքային քաղաքացի ես, իրավունք չունես չվստահել փորձառու տնտեսագետների եւ բանկիրների խոսքերին: Մենք հենց այս տարվա ընթացքում կհանդիպենք բացասական կողմերին եւ կհասկանանք, որ մարդիկ չեն ուզում զբաղվել տնտեսությամբ, չեն ուզում ստեղծել աշխատավայրեր: Սա է հարցը: Բացի դրանից, մենք ունենք պատերազմից հետո շատ հաշմանդամ մնացած մարդիկ, որոնք քիչ թե շատ, լրիվ թե մասամբ կորցրել են իրենց աշխատունակությունը: Հենց այս մարդկանց համար աշխատանքային տեղեր ստեղծելու մասին պետք է մտածել: Եթե սկսենք մանրամասնորեն քննարկել ամեն ինչ, կտեսնենք, որ դա եղել է ոչ թե մամուլի ասուլիս, այլ հերթական այդ մարդու համար սովորական խաբեությունների հավաքածու: Վերջ:

— Փաշինյանը փաստացի կրկնեց նախորդ ասուլիսների ընթացքում արտահայտած իր այն ռեզոնանսային հայտարարությունը, որ Հայաստանն այլեւս չի հանդիսանում Արցախի անվտանգության երաշխավորը, ի՞նչ եք կարծում, ի՞նչ է ուզում հասկացնել հանրությանը, որ ժամանակն է ձեռքերը լվանա՞լ Արցախից:

— Ես չգիտեմ՝ նա ինչ է հասկացնում: Ռուբեն Վարդանյանն արդեն տվել է պատասխանն այդ հայտարարությունների, որ մենք ձեզ վրա թքած ունենք, ինչ արել եք, շնորհակալ ենք, բայց մենք հասկացանք, որ դուք ոչինչ եք: Նա էլ ասում է՝ էս է մեր հնարավորությունները: Չգիտեմ՝ ով կզբաղվի Արցախի հարցով եւ արցախահայության անվտանգությամբ, ռուսները, թե իրանցիները, բայց մի բան պարզ է, որ դա Արեւմուտքը չէ: Արեւմուտքը, բացի պերճախոս հայտարարություններից, երբեք ոչ մի բան չի ձեռնարկում: Արցախի հայերը ՝ խեղճ ու կրակ, պետք է հույսները կապեն միայն Ռուսաստանի կամ Իրանի հետ: Հայաստանն այստեղ չկա: Լեւոն Տեր-Պետրոսյանի վաղեմի երազանքը կատարվել է:

ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода