Անհասկանալի է՝ պատերազմում պարտված իշխանությունն ինչպե՞ս է վերընտրվել ու նորից մանդատ ստացել․ ռուս սոցիոլոգ (Video)
ՀասարակությունՀայաստանի հարցում ինձ համար անհասկանալի է, թե 2020 թվականից ի վեր անվտանգության քաղաքականությունն ինչպես է ազդել ներքին քաղաքականության վրա. եթե ՀՀ քաղաքական առաջնորդներն իսկապես թույլ են տվել պարտություն պատերազմում, ապա ինչպե՞ս են նորից ընտրվել։
Այս մասին Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի (ACSSI) կազմակերպած կլոր սեղանի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ-ին առընթեր MGIMO-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ալեքսեյ Տոկարևը։
«Տրամաբանությունն ինձ թելադրում է, որ կա՛մ այս պարտությունն այնքան էլ ուժեղ չէ հայ հասարակության համար, կա՛մ այնպիսի ղեկավարներ են կոշտ, որ նորից մանդատ ստացան, միգուցե այլ բան կա»,- ասել է Տոկարևը։
Նյութի աղբյուր` https://ru.yerevan.today/104699