«Կամք»-ականներն ամոթանք տվեցին ՎԶԵԲ տարեկան համաժողովի մասնակիցներին Անթիվ անհամար կարմիրբերետավորներ՝ Օպերայի շենքի շուրջ Որեւիցե մեկդ անօրինական ուժ կիրառի, դատվելու եք. քաղաքացին՝ ոստիկանին Որ այստեղ եմ, ուրեմն` հույս էլ ունենք, հավատ էլ, սեր էլ․ Էդուարդ Շարմազանով Հայաստանն ու Ադրբեջանն արձանագրություն են ստորագրել․ ՀՀ ԱԳՆ Նիկո՛լ, դավաճան. լարված իրավիճակ՝ Օպերայի շենքի շուրջ Բանակցություն չկա. Ալիեւը պահանջում է, Երեւանը տալիս, իսկ որտե՞ղ է ԵԱՀԿ-ն. Բալասանյան Սարքավորումը տեղադրել եւ օգտագործել են լրիվ այլ մարդիկ, այլ ոչ թե ովքեր մեղադրվում են․ Փարաքարում տեղի ունեցած սպանության հետքերով (տեսանյութ) Փաշինյանի հասարակական լեգիտիմությունն արդեն զրոյացած է. Երվանդ Բոզոյան ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները

«Ժամանակին էլ առաջին հերթին բարձր ինտելեկտ ունեցող մտավորականներին էին ոչնչացնում, մեկ էլ՝ բանակը...».ՄԱՐՏԻՆ ԱԼՈՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Արցախի վաստակավոր արտիստ, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան ՄԱՐՏԻՆ ԱԼՈՅԱՆԻ հետ:

— Ներկա պահին ի՞նչ իրավիճակ է Ստեփանակերտում: Մարդիկ ինչպե՞ս են դիմակայում՝ երկու ամսից ավել գտնվելով շրջափակման մեջ:

— Միայն ասում են՝ պատերազմ չլինի, մնացած դժվարություններին կդիմանանք: Սոված չենք մնում: Կաղամբը կիսում, չորս մասի են բաժանում, վաճառում, որ բոլորին էլ հասնի: Հարեւանը տեսնում է մի տեղ ապրանք են ստացել, գալիս է շքամուտքում բոլորին ասում է, որ այսինչ տեղը այնինչ բանն են վաճառում: Գնում, հերթ ենք կանգնում, որ գնենք: 

— Դո՞ւք ինչպես եք հաղթահարում դժվարությունները:

— Ընկերներս շատ են անհանգստանում, Երեւանից զանգում, հարցնում են՝ ի՞նչ է պետք, որ ուղարկենք: Ես էլ կատակում եմ՝ ասում եմ ճանապարհը փակ է, դրա համա՞ր եք ասում բան ուղարկենք: Ճիշտ է, հերթեր են, գազամատակարարումն են անջատում-միացնում, էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ են, բայց սոված չենք: Թոռնիկներ ունեմ՝ հինգ տղա, մեկ աղջիկ: Նրանց շատ եմ սիրում, բայց թոռնուհուս՝ Աստղիկին առանձնահատուկ եմ սիրում: Նա քանոնահարուհի է: 14 տարեկան է: Ու արդեն քանի տարի է Արցախում քանոնով առաջին տեղն է գրավում: Ինչ վերաբերում է դժվարություններին՝ ես կյանքում շատ դժվարություններ եմ տեսել: Արդեն սովորել եմ այս իրավիճակին: Արցախյան առաջին պատերազմը որ սկսվեց, ես թատրոնը թողեցի, գնացի պաշտպանության ջոկատներ՝ մասնակցելու պատերազմին: Մոտ 20 տարվա բանակային ստաժ ունեմ: Կոմանդոսի, Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ գայլի հետ եմ ծառայել, Սեյրան Օհանյանը շատ է հարգում ինձ, ես էլ իրեն: Շատ հիասթափված եմ, որ Սեյրան Օհանյանի ու Արմեն Չարչյանի նման մարդկանց վրա ինչ-որ քրեական գործ են հարուցում: Ես չեմ տեսել Սեյրան Օհանյանից լավ  պաշտպանության նախարարի: Իր հետ 1992 թվականից եմ ծանոթ: Ի դեպ, եթե վերադառնանք պատմությանը՝ ժամանակին Արեւմտյան Հայաստանում էլ առաջին հերթին բարձր ինտելեկտ ունեցող մտավորականներին էին ոչնչացնում, մեկ էլ՝ բանակը... Այսօր Հայաստանում շատ հետաքրքիր քաղաքականություն է տարվում…

— Ասացիք, որ մասնակցել եք Արցախյան առաջին պատերազմին, ի՞նչ հիշողություններ ունեք այդ շրջանից:

— Հիշում եմ՝ 1992 թվականն էր՝ Արցախյան առաջին պատերազմի տարիներն էին: Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում գործուղման էի: Այնտեղ իրավիճակը շատ վատ էր: Հետո Հաթերքը նորից երկրորդ անգամ հանձնեցինք, իջանք ներքեւ՝ հետ գնացինք: «Ցեխ-Ձորում» վրաններ էինք բացել ու այդտեղ էինք մնում եւ գնում էինք Կիչանում դիրքեր պահելու: Բայց շտաբը գտնվում էր Առաջաձոր գյուղում: Ճաշարանում նստած՝ մենակ հաց եմ ուտում, մի տղա՝ ֆոտոապարատը կրծքից կախած, եկավ դիմացս նստեց եւ ուշադիր ինձ է նայում: Ասաց՝ բարեւ, կարելի՞ է ծանոթանալ, ես լրագրող եմ, Երեւանից եմ եկել, անուս Նորիկ է, ազգանունս՝ Սարգսյան: Հետաքրքրվեց, թե՝ ուզում եմ իմանալ՝ ո՞վ ես, ինչո՞վ ես զբաղվում, այս կռվի ժամանակ բոլորից տարբերվում ես: Ասացի՝ ինչպես բոլորը, այնպես էլ ես «Ուտյոս» ջոկատից գործուղման եմ եկել այստեղ: Նա էլ թե՝ ի՞նչ մասնագիտություն ունես: Ասացի՝ դերասան եմ: Ասաց՝ այսքան ժամանակ է ման եմ գալիս, ուզում եմ մի արվեստագետ գտնել, որ կռվին մասնակցում է, որ իր մասին մի բան գրեմ: Նորայրի հետ ծանոթացանք, հետո՝ մտերմացանք: Գալիս էր մեզ մոտ էր հանգստանում, հետո նորից գնում դիրքեր: Շատ շնորհքով տղա էր: Մի օր էլ Երեւան էի գնացել ծնողներիս տեսակցության, մերոնք մի թերթ ցույց տվեցին, թե ճանաչո՞ւմ ես այս մարդուն: Սկզբից չճանաչեցի, բայց հետո, երբ վերնագիրը կարդացի՝ «Դերասանի նոր դերը», նոր գլխի ընկա, որ ես եմ: Հոդվածը լույս էր տեսել 1992 թվականի դեկտեմբերին՝ «Ազատամարտ» թերթում: Թերթի լույս տեսնելուց մեկ ամիս հետո՝ Նորիկը զոհվեց Մարտակերտում: Եկան ինձ հայտնեցին նրա մահվան լուրը: Ինձ շտաբից կանչեցին, ասացին՝ գիտենք, որ քո մոտիկ ընկերն է եղել, երկու զինվորի հետ կարո՞ղ ես զոհվածի մարմինը տանել հասցնել իրենց տուն: Ուղղաթիռը եկավ Երեւանից, նրա մարմինը հասցրինք իրենց տուն: Շատ վատ եւ հուզումնալից պահեր էին: Ի դեպ, պետք է ավելացնեմ, որ Նորայրն իմ մասին հոդվածն ավարտել էր հետեւյալ տողերով. «Պատերազմը կավարտվի, հայրենի հողում կրկին հաղթանակ կլինի, նկարիչը մաքուր խղճով կվերցնի իր ձեռքին վրձինը, երաժշտի ձեռքը կկպնի կլավիշին, կամաց կբարձրանա վարագույրը, եւ բեմում կրկին դուրս կգա սիրված արտիստ Մարտին Ալոյանը՝ զինվորական համազգեստով, որպեսզի այս անգամ նա հանդիսատեսի ուշադրությանն արժանանա Արցախյան հերոսական պատերազմում հաղթանակած զինվորի դերով: Եվ, իսկապես, այդպես էլ եղավ: Երբ բանակային կյանքս ավարտվեց, 2007 թվականին 6-7 ամիս ականազերծող էի աշխատում, հետո թատրոնից կանչեցին, նորից գնացի թատրոն: Տնօրենը մի պիես էր գրել պատերազմի մասին, որտեղ ես հրամանատարի դերում էի, որի անունը Մարտիկ էր: Այդ օրվանից մինչ օրս աշխատում եմ թատրոնում:

— Պարոն Ալոյան, ներկա պահին ո՞ր ներկայացման մեջ եք ներգրավված:

— Ներկա պահին բեմադրվում է վրացական պիեսի հիման վրա՝ «Բակում չար շուն կա» ներկայացումը: 1960-ական թվականներին այդ ներկայացումը խաղացվել է: Շատ հետաքրքիր կոմեդիա է: Փորձում ենք կոմեդիայի միջոցով մարդկանց տրամադրությունը բարձրացնել:

— Դուք ի՞նչ դեր եք ստանձնել այդ կոմեդիայում:

— Ներկայացման մեջ խաղում եմ Վանո Լայթադզեի դերը, որը խորամանկ, խաբեբա մարդ է: Թեեւ դա իմ բնավորությանը չի համապատասխանում, բայց հետաքրքիր կերպար է: Իմ կյանքի փորձից ելնելով՝ ընդհանրապես բեմում դերասանն իր բնավորության հակառակ դերն ավելի լավ է ընկալում եւ խաղում:

— Կյանքում ի՞նչը չեք սիրում:

— Միջակություն չեմ սիրում...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 



«Կամք»-ականներն ամոթանք տվեցին ՎԶԵԲ տարեկան համաժողովի մասնակիցներինԱնթիվ անհամար կարմիրբերետավորներ՝ Օպերայի շենքի շուրջՈրեւիցե մեկդ անօրինական ուժ կիրառի, դատվելու եք. քաղաքացին՝ ոստիկանինՈր այստեղ եմ, ուրեմն` հույս էլ ունենք, հավատ էլ, սեր էլ․ Էդուարդ ՇարմազանովՀայաստանն ու Ադրբեջանն արձանագրություն են ստորագրել․ ՀՀ ԱԳՆՆիկո՛լ, դավաճան. լարված իրավիճակ՝ Օպերայի շենքի շուրջԲանակցություն չկա. Ալիեւը պահանջում է, Երեւանը տալիս, իսկ որտե՞ղ է ԵԱՀԿ-ն. ԲալասանյանՍարքավորումը տեղադրել եւ օգտագործել են լրիվ այլ մարդիկ, այլ ոչ թե ովքեր մեղադրվում են․ Փարաքարում տեղի ունեցած սպանության հետքերով (տեսանյութ)Փաշինյանի հասարակական լեգիտիմությունն արդեն զրոյացած է. Երվանդ ԲոզոյանՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՊետք չէ սփյուռքահայի վրա գիծ քաշել եւ այնպես վարվել, որ հիասթափված հեռանա հայությունից. ԱյնթապլեանՉեմ պատրաստվում հանդուրժել… կռվել եմ եվ շարունակելու եմ կռվել. Վահագն (Vaag7777)Ներկայիս իշխանությունը պետք է հեռանա, չկա այլ տարբերակ. Արմեն ԱլավերդյանԵս երկրի ղեկավար եմ տեսնում Բագրատ սրբազանին. Արթուր ՂազարյանԲագրատ Սրբազանը հայտնեց՝ նախանշած ծրագիրն այս շաբաթ կավարտենԶորամասերում ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակըՌուսական բանակը մտավ արմատական փոփոխությունների փուլՍրբազանի շարժումը կարո՞ղ է Ալիեւին մղել նոր պատերազմիԻշխանությունն այսօր ոչ մի ուժ չունի՝ բացի ռեպրեսիվ մեխանիզմներից․Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որը կսովորեցնի խաղաղ ապրել. ՓաշինյանԱդրբեջանում դատարանը ևս 5 ամսով երկարացրել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետըՏիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասինԶարմանքԼինել, թե՞ չլինել. սա է Նիկոլի խնդիրըՄահափորձ վարչապետի դեմ․ կրակել են կրծքին, փորին․ Վիրավոր էՀորինվածք է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցըԱյսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ ՍրբազանԱյնտեղ գտնվողները մենք՝ բոլորս ենք, այդ անարգանքը բոլորիս վրա է․ Բագրատ ՍրբազանՌԴ ՆԳ նախարարը կոչ է արել ուժեղացնել պայքարը միգրանտներին կեղծ սերտիֆիկատ տրամադրելու դեմԱռինջում հայտնաբերվել են դանակահարված հնդիկ ամուսիններին. կասկածյալը ազգությամբ հնդիկ էՍլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է կատարվել (+ ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)Տեսեք՝ ինչ վախի մեջ են ապրում, մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է․ Բագրատ ՍրբազանՈստիկանական մեծ ուժեր են կուտակվել Օպերայի բակում՝ ուղիղՈստիկանությունը պատրաստվում է արցունքաբեր գա՞զ կիրառելՍպերցյանը վաղուց հասունացել է Եվրոպա տեղափոխելու համար. ԿամոցիՓլուզվող իշխանության պատկերը. Լիլիթ ԳալստյանԵրևան են բերվել ոստիկաններ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից (տեսանյութ)Շնորհակալ եմ ոստիկաններին, որ քաղաքացիների փոխարեն իրենք են ճանապարհ փակել. Բագրատ ՍրբազանՀայաստանի դեպքում՝ քար լռություն է, Վրաստանի դեպքում՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ամեն օր հարձակվnւմ են իշխանությունների վրա. ԶախարովաՀԻՄԱ. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հյուսիսային պողոտայից շարժվում է դեպի ՕպերաՕպերան փակվել է մետաղյա արգելապատնեշներով, դրվել են մետաղորսիչ սարքեր (տեսանյութ)Հայ Ազգային Ռամկավար կուսակցությունն իր լիակատար զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» համաժողովրդական շարժմանը. հայտարարությունԿոտայքի փոխմարզպետը ուզում է գործից հանել ընդդիմության հավաքների մասնակից ուսուցիչներին. Դանիել ԻոաննիսյանՈՒՂԻՂ․ Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան, որտեղ Փաշինյանն է գտնվումԵրանի կյանքում էլ դառը վիճակները հնարավոր լիներ այդպես հեշտ ջնջել, վրձնի մի քանի հարվածով իմաստափոխել, երանգափոխել.ՆԱՆԵՌԴ-ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից. Զախարովա (տեսանյութ)Սրբազան պայքարին միացած՝ Արյունաբանական կենտրոնի բժիշկ Գևորգ Թամամյանն ազատման դիմում է գրել ԱՄՆ-ը հաստատել է Լաս Վեգասում այլմոլորակայինների մասնակցությամբ տեսանյութի իսկությունըՌուսական զորքերը դուրս են եկել Լիպցի` Խարկովից 20 կմ հեռավորության վրաՇՏԱՊ. Գործող իշխանությունները տագնապի մեջ են. 15:30-ին լինել նշված վայրերում` խաղաղ երթով շարժվելով Ազատության հրապարակ. հայտարարություն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода