Iravunk.com | Բերձորի միջանցքը բացել-փակելու գործընթացը դարձել է որոշակի շահարկումների, առեւտրի առարկա. Պողոսյան
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից «Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը «Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել Խարկովի քաղաքապետին մեղադրել են ռուսական զորքերին աջակցելու մեջ Ամերիկան ​​կորցրել է իր հեգեմոնական կարգավիճակը. Ժոզեպ Բորել Երեւանում «ջրհեղեղ» է Չի կարելի ասել պայքարն ավարտվել է, սա դեռ կուլմինացիոն կետը չէ. Անահիտ Մութաֆյան Շտապ. Հենց այս պահին Մաշտոցի 7 հասցեում վերջին հարկի բնակիչների տանը «ռոմանտիկ» երեկո են անցկացնում Երեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց «ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆ

Բերձորի միջանցքը բացել-փակելու գործընթացը դարձել է որոշակի շահարկումների, առեւտրի առարկա. Պողոսյան

Ներքաղաքական

«Իրավունքի» հետ զրույցում քաղաքագետ ԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ նշեց, որ նպատակ կա Արցախի ժողովրդին տարբեր խմբերի բաժանել, որի միջոցով այստեղ եւս մարդկանց դիմադրողունակությունը կնվազի, որի պարագայում Արցախի կլանումը կլինի ժամանակի հարց:

— Այսօր բավականին լարված իրավիճակ է ստեղծվել, մի՞թե հասարակությունը դեռեւս չի կանխատեսում ծառացած վտանգը, թե՞ հիասթափված ու հոգնած է անարդյունք պայքարից:

— Տեսեք, սովորաբար հասարակությանը հղում կատարելով` պետք է հաշվի առնել որոշակի հանգամանքներ: Դրանցից մեկը հոգեբանականն է, որը հաճախ քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների աչքից վրիպում է: Հոգեբանական ասպեկտը բավականին կարեւոր դեր է կատարում, որովհետեւ հասարակությունը մինչեւ 2020 թվական տոտալ էյֆորիկ վիճակում էր գտնվում, իսկ նոյեմբերի 9-ից հետո` շոկային իրավիճակում է: Իսկ հետպատերազմյան շոկի հաղթահարումը պետք է լիներ առաջին հերթին իշխանությունների, ընդհանրապես՝ քաղաքական համակարգի թիվ մեկ խնդիրը, որովհետեւ հենց այդ շոկի հաղթահարումից է կախված, թե տվյալ հասարակության դիմադրողունակությունը ինչպիսին կլինի: Մինչ պատերազմյան շրջանում հասարակությունը, գտնվելով որոշակի էյֆորիկ վիճակներում, ամենահեռավոր երազներում անգամ չէր կարող պատկերացնել, որ ընդամենն ամիսներ հետո կորցնելու է տարածքներ, զավակներին, ունենալու է քաղաքական բարդ հետեւանքներ, այս ամենը հասարակությանը դրել է ուղեղային շոկի վիճակում, որի պարագայում երկար մտածել, վերլուծելը բավականին բարդ է դառնում: Կենսական էր իրականում իշխանությունների աշխատանքը, որոնց գործողությունները պետք է ուղղված լինեին շոկի հաղթահարմանը, որը տեղի չունեցավ եւ, ըստ էության, այս շոկը երկարելու է: Կարծում եմ՝ տեղի է ունենալու նաեւ հասարակության մեջ խորքային գործընթացներ, հույս ունեմ, որ այդ պահը շուտ կլինի, եւ հասարակությունն ի վիճակի կլինի դիմադրել արտաքին եւ ներքին պրոցեսներին, որոնք կարող են հանգել պետականության, եթե ոչ ամբողջական կորստին, ապա ինքնիշխանության մակարդակի ցածրացմանը:

— Երկու ամսից ավելի է ադրբեջանական «բնապահպան ակտիվիստները» շրջափակել են Արցախը: Բերձորի միջանցքը փակելով` ի՞նչ է հասկացնում Ադրբեջանը:

— Ադրբեջանն ունի հստակ մշակված ռազմավարություն, որի մարտավարական քայլերը այս կամ այն պարագայում կարող են փոխվել: Այս պարագայում Ադրբեջանը որդեգրել է «պաշարված ամրոցի» սկզբունքը, որի միջոցով փորձ է անում տարաձայնություններ սերմանել Արցախի ժողովրդի մեջ ու նրանց տարբեր խմբերի բաժանել, որի միջոցով այստեղ եւս դիմադրողունակությունը կնվազի, որի պարագայում Արցախի կլանումը կլինի ժամանակի հարց: Միջանցքի փակման խնդիրն ունի արտաքին ու ներքին բովանդակություն: Արտաքին բովանդակությունը հակված է խաղաղապահ ուժերի նկատմամբ որեւէ վստահություն չունենալուն: Արցախի ժողովրդին կանգնեցնելու են այնպիսի վիճակի առաջ, երբ մարդիկ տարբերություն չեն տեսնելու խաղաղապահների՝ այնտեղ գտնվելու ու չգտնվելու միջեւ, ինչը կհանգեցնի նրան, որ գուցե ավելի հեշտ հարմարվեն այն իրողության հետ, երբ Ադրբեջանը կփորձի դուրս հրավիրել ռուսական խաղաղապահ ուժերին: Իսկ ներքին բովանդակության առումով` կասեմ, որ Արցախի ներսում առաջին հերթին նպատակ կա խժդժություններ առաջացնելու, իշխանություն-հասարակություն անջրպետ ստեղծելու, անվստահության սերմանելու, որի պարագայում դիմադրությունը լայն առումով  շատ ավելի թույլ կլինի Ադրբեջանի հետագա գործողություններին: Միջանցքը բացել-փակելու գործընթացը դարձրել են որոշակի շահարկումների, առեւտրի առարկա` դրա դիմաց ստանալով որոշակի պահանջների իրականացում: Ադրբեջանի համար լայն առումով կարեւոր չէ, թե ինչպիսի զիջումների կգնան Արցախն ու ՀՀ-ն, կարեւորը զիջում ստանալն է, որը ինքնաբերաբար կբերի նրան, որ ներքին հանրության համար կհայտարարվի, թե Ադրբեջանը ստացել է որոշակի իրավազորություններ Արցախի նկատմամբ, ասել է թե՝ Արցախի ներքին հարցերի որոշումների կայացման վրա Ադրբեջանն ունի ազդեցություն: Այսօր կարող է բացվել միջանցքը, վաղը մեկ այլ պահանջով նորից փակվել, որի դիմաց նորից նոր պահանջներ կներկայացվեն: Սա լիովին տեղավորվում է հիբրիդային պատերազմի սկզբունքների մեջ: Սա Ադրբեջանի կողմից շարունակվող պատերազմական գործողություն է, որը այս պարագայում ավելի փափուկ տարբերակով է իրականացվում, առանց ուղիղ ռազմական ուժի կիրառման, բայց, ըստ էության, Արցախի բնակչության համար ստեղծելով գոյաբանական խնդիր:

— «Խաղաղության պայմանագրի» կետերը, ըստ էության, գաղտնի է պահվում հասարակությունից, կհայտարարվի՞ կարեւոր կետերի մասին:

— Կարծում եմ` առաջիկայում, եթե ոչ հայկական տեղեկատվական դաշտում, ապա թշնամու տեղեկատվական հոսքերում հասարակությունը կտեղեկանա, թե ինչպիսի պայմանագրի ու կետերի մասին է խոսքը: Պետք է հաշվի առնել եւս մեկ բան. ՀՀ եւ Ադրբեջանի իշխանությունները ժամանակ առ ժամանակ տեղեկատվական բացթողումներ անելով` կարողանում են հասնել հասարակության գիտակցության բթացմանը, այսինքն՝ երբ հրապարակ է նետվում որեւէ տեղեկատվություն, որը իշխանությունը չի հաստատում ու չի հերքում, սակայն հասարակության մեջ դա քննարկվում է, բայց քանի որ հաստատում կամ հերքում չկա, դա սկսում է սառել: Հետո երբ տեղեկատվական հոսքը հաստատվում է, հասարակությունն արդեն դրա շուրջ խորհել է, իր ենթագիտակցության մեջ գուցե հաշտվել է, ու ավելի մեծ դիմադրություն այն չի առաջացնում: Այ տեսեք, նոյեմբերի 9-ի փաստաթղթի կնքման իրողությունը հասարակության մոտ տվյալ պահին շոկ առաջացրեց, որը արտահայտվեց մասսայական տարբեր խմբերի փողոց դուրս գալով, ինչից հետո, փաստորեն, այսպիսի նախնական տեղեկատվական խայծեր թույլ տալով, նրանք, ըստ էության, կառավարում են հասարակության տրամադրությունը: Կարծում եմ` շուտով այսպիսի արտահոսքերի ականատես կլինենք,եթե ոչ տեղեկատվական դաշտում, ապա  հենց իշխանության կողմից ներկայացում հանրությանը:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը«Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվելԽարկովի քաղաքապետին մեղադրել են ռուսական զորքերին աջակցելու մեջԱմերիկան ​​կորցրել է իր հեգեմոնական կարգավիճակը. Ժոզեպ ԲորելԵրեւանում «ջրհեղեղ» էՉի կարելի ասել պայքարն ավարտվել է, սա դեռ կուլմինացիոն կետը չէ. Անահիտ ՄութաֆյանՇտապ. Հենց այս պահին Մաշտոցի 7 հասցեում վերջին հարկի բնակիչների տանը «ռոմանտիկ» երեկո են անցկացնումԵրեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց«ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնելԱմեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմիցԱլիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքըՈւկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուրՇուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILDԲեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացելԵթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-ՎանյանԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա ԶոհրաբյանՄինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրումՀայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԿեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարությանՍիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ ԲալոբանԹուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԹուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասինMI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և ՍլավյանսկըՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինՈստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել ԿիրանցՕրվա խորհուրդ. Մայիսի 3Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական էԳտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունըԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՀերոսների համար չի կարելի ողբալ, հերոսներին պետք է փառաբանել․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻնձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода