Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան «Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքը Ռուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ) «Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժները Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ» Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի Խարկով Ուկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. Reuters Բլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ է Էս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը» Բամբասանք

70-ամյակին բեմում հայտնվեցին միանգամից երկու Համլետ Թադեւոսյան

Մշակութային

Խաղալով մեկ տասնյակից ավելի հերոսական ու խառնվածքային դերեր, բեմում հանդես գալով ՀՀ ժողովրդական արտիստներ Պարույր Սանթրոսյանի, Արշավիր Ղազարյանի, Խաչիկ Նազարեթյանի, Վալյա Խաչատրյանի, Զարեհ Տեր-Կարապետյանի, Արմեն Սանթրոսյանի եւ այդ տարիների այլ երեւելիների հետ՝ այսօր արդեն ստեղծագործական հարուստ կենսագրությամբ՝ իր 70-ամյակն է բոլորել դերասան, բեմադրիչ, Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի «Ուսանողական թատրոնի» ղեկավար, դոցենտ ՀԱՄԼԵՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ: Հոբելյանը նշվեց ամենայն պատշաճությամբ՝ անակնկալներով, ջերմ խոսքերով եւ, իհարկե, երգով ու ծննդյան տորթով, ինչն իրականացվեց հարազատ քոլեջի ստեղծագործական թիմի կողմից:

«ՀԱՄԼԵՏԻ ՀԵՏ ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՄ ԵՐՋԱՆԿԱԳՈՒՅՆ ՊԱՀԵՐ»

Համլետ Թադեւոսյանին իր շնորհավորանքն էր հղել Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Բարեմաղթանքներից բացի, ՀԹԳՄ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ղեկավար ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ դիմելով հոբելյարին՝ ասաց. «Թատերարվեստի պահպանման ու տարածման ոլորտում ներդրած երկարամյա ավանդի համար եւ 70-ամյակի կապակցությամբ, Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի «Ուսանողական թատրոնի» ղեկավար, դերասան Համլետ Թադեւոսյանին շնորհվում է ՀԹԳՄ դիպլոմ»: 

Դերասանուհի, ասմունքող ՄԱՐԻԵՏԱ ԽՈՋԱՅԱՆՆ էլ, շնորհավորելով Համլետ Թադեւոսյանին՝ հիշեց.  «Տարիներ առաջ, երբ հեռուստաթատրոնի երկուշաբթիներն էին, ու բոլորս գամված սպասում էինք, թե երբ պիտի սկսվի, ես այդ խելագարներից էի, ու սիրահարված էի բոլոր դերասաններին: Իսկ Համլետ Թադեւոսյանն այդ տարիներին հեռուստաթատրոնի իմ սիրելի դերասաններից էր»:

Դերասանուհին ընդգծեց, որ Համլետ Թադեւոսյանը լեգենդ է, պատմություն, որն իր ուսերին կրում է մի ամբողջ մշակույթ:

«Երջանիկ եմ, որ Համլետի ժամանակակիցն եմ, որ իր հետ նկարահանման հրապարակում անցկացրել եմ երջանկագույն պահեր: Ամեն մեկին տրված չէ օժտված լինել բացառիկ չափի զգացողությամբ: Իմ սիրելի Համլետն ուզում եմ, որ իր այդ ավյունով երկար ու առողջ ապրի, որպեսզի կարողանա շարունակել այս սերնդին փոխանցել այն մշակույթը, որն իր մեջ է», - եզրափակելով խոսքը՝ նշեց Խոջայանը:

«ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ» ՈՍԿԵ ՀՈՒՇԱՄԵԴԱԼ՝ ՀՈԲԵԼՅԱՐԻՆ

Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն, երգիչ ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ եւս անակնկալ ուներ Համլետ Թադեւոսյանի համար: «Յուրաքանչյուր հարաբերությունում` լինի ընկերություն, թե՝ բարեկամություն, կարեւորը ուշադրությունն է: Ինձ համար պատիվ է Համլետ Թադեւոսյանի սերնդի հետ ստեղծագործել, լինել իր կողքին, շարժվել առաջ եւ մեր երկրի համար ֆիլտրել ամենահետաքրքիր, ամենաուժեղ, ամենախելացի, ամենատաղանդավոր երիտասարդներին ու պատանիներին»,-  ասաց Վ. Կիրակոսյանը:

Վրեժ Կիրակոսյանը «Ազնավուր» քոլեջի կողմից հոբելյարին պարգեւատրեց «Շառլ Ազնավուր» Ոսկե հուշամեդալով՝ մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում ներդրած երկարամյա ավանդի, օրինակելի աշխատանքի եւ նվիրումի համար:

«ԱՅՆՔԱՆ ՎԱՂՈՒՑ ԵՆՔ ԻՐԱՐ ՃԱՆԱՉՈՒՄ, ՈՐ, ԵՐԵՎԻ, ՄԱՐԴՆ ԱՅԴՔԱՆ ՉԻ ԱՊՐՈՒՄ»

Մոգության արքայի տիտղոսակիր, Հայաստանի աճպարարների միության նախագահ, աճպարար ՎԱՐԴԱՆ ԱՄԻՐՅԱՆԸ, անդրադառնալով Համլետ Թադեւոսյանին, կես կատակ, կես լուրջ նշեց. «Մենք այնքան վաղուց ենք իրար ճանաչում, որ երեւի մարդն այդքան չի ապրում: Ուրախ եմ, որ մասնակցեցի իր գեղեցիկ տոնին, ուզում եմ շնորհավորել ոչ թե իր ֆիզիոլոգիական, այլ  բիոլոգիական տարիքը՝ 35-ամյակը: Ցանկանում եմ՝ ամենալավն ու բարին, որքան հանդիպենք՝ հանդիպենք ուրախ ու իր գեղեցիկ ժպիտով»:

Մաղթանքներն ու անակնկալներն այսքանով չավարտվեցին, 70-ամյակի առթիվ անգամ ֆիլմ էր պատրաստվել՝ Համլետ Թադեւոսյանի պատվին, որտեղ իրենց մաղթանքներով ու հուշերով ծննդյան օրը համեմեցին նրա խաղընկերներն ու տարբեր տարիների գործընկերները: Իսկ երաժշտական կատարումներով հանդես եկան քոլեջի սաները՝ «Երգեցողություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր ԱՆԺԵԼԱ ԱԼԲԵՐՏՅԱՆԸ եւ 2-րդ կուրսի ուսանող ԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Եվ մինչ բեմ կբարձրանար օրվա «մեղավորը»՝ բեմում հայտնվեց «ֆեյք» Համլետ Թադեւոսյանը: «Ուսանողական թատրոնի» դերասանները փոքրիկ անակնկալ էին պատրաստել իրենց վարպետին՝ բեմադրության տեսքով, որտեղ նաեւ մարմնավորել էին հենց նրան: Այդ պատասխանատու դերն էլ ստանձնել էր քոլեջի «Դերասանական արվեստ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող ՆԱՐԵԿ ՕՍԵՅԱՆԸ: 

Այսքանից հետո՝ էլ ոչինչ չէր մնում, քան այն, որ Համլետ Թադեւոսյանը խոստում տվեց, որ՝ «երկրորդ 70-ին ավելի եռանդով եմ աշխատելու»:

Ի ԴԵՊ

Համլետ Թադեւոսյանը նախ աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, ապա Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական Դրամատիկական թատրոնում: Նկարահանվել է տարբեր հեռուստահաղորդումներում, հեռուստաբեմադրություններում եւ ձայնագրվել ռադիոբեմադրություններում: Երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագրությունում աշխատելու տարիներին վարել է մեկ տասնյակից ավելի հեռուստաշարքեր, մասնավորապես՝ «Այս երեկո, այս ժամին», «Մենք, դուք, նրանք», «Ծննդավայր», «Մենք+մենք+միլիոն»: Իսկ Դրամատիկական հաղորդումների խմբագրությունում նկարահանվել է դրամատուրգ Արտաշես Քալանթարյանի «Իմ տունը քո տունն է» հաղորդաշարում: Այդ տարիներին Հեռուստաթատրոնում նկարահանվել է «Մուսա լեռան 40 օրը», «Մարդկային կատակերգություն» բեմադրություններում:  Իսկ Գրիգոր Չալիկյանի ղեկավարած ռադիոթատրոնում՝ «Պայթող աղբյուրի ձիերը», «Եղսիկ» ռադիոբեմադրություններում:  Ռեժիսոր Դմիտրի Կեսայանցի «Հեծյալը, որին սպասում էին» (1983թ.) ֆիլմում հանդես է եկել գյուղացի Պետոյի կերպարում, իսկ «Մեր պապերի քայլերգը» ֆիլմում նկարահանվել է Իգդիրցի Ավոյի կերպարում: Ռեժիսոր Առնոլդ Աղաբաբովի «Որտե՞ղ էիր մարդ աստծո» (1984թ.) ֆիլմում նկարահանվել է Ռայկոմի քարտուղարի վարորդի կերպարում: Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «Խոշոր շահում» (1981թ.) ֆիլմում նկարահանվել է մեքենայի գնորդի կերպարում, նկարահանվել է նաեւ «Բումերանգ» կարճամետրաժ խաղարկային ֆիլմերում: Ռեժիսոր Ելենա Արշակյանի «Գեներալի աղջիկը» (2012թ.) հեռուստասերիալում նկարահանվել է գեներալի ընկերոջ կերպարում, իսկ ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» (2021թ.) ֆիլմում նկարահանվել է Բոչկանց Անդրանիկի կերպարում: Արտակ Մուսայելյանի «Երբ դու կգաս» ֆիլմում՝ բժշկի, իսկ Գարուշ Ղազարյանի «Իմ սեւ սիրտ» ֆիլմում՝ հարեւանի կերպարում: Գեղամ Հախվերդյանի «Խիղճը» ֆիլմում կերտել է դատավորի կերպարը, որը Գերմանիայում կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում արժանացել է 2-րդ մրցանակի: Նկարահանվել է նաեւ «Ընտանեկան պատմություններ» հեռուստաշարքում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ)Անթույլատրելի է խաղալ հանրության զգացմունքների վրա և առաջնորդել անհայտություն. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետԷստոնիան ցանկանում է պատրիարք Կիրիլին հերետիկոս ճանաչելՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվումԿիրանցում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը"Дельфин и русалка-не пара, не пара, не пара". Նիկոլը՝ Կոպենհագենում, և Հայաստանի եվրոպական հեռանկարըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՀայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆՈւզում եմ հրաժարական տամ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետԻրիկունը փոխվարչապետ կոչեցյալը եկավ Ղազախ, ստորագրեց ու հողերը տվեցին, գետինը մտնեն դրանք, ստոր ենԱշակերտների անվտանգությունը Կիրանցում չեն ապահովում․ ծնողները փորձում են դպրոցից հանել երեխաներին (տեսանյութ)Վրաստանն Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարներին մեղադրել է երկրում իշխանությունը տապալելու փորձի համարԿառավարության մոտ շարժման ակցիան ավարտվեց. կհանդիպեն Սուրբ Աննա եկեղեցու բակումԱրդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն իրականացնում են ծառայությունԵս միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի ԲալասանյանՔիչ առաջ Հանրապետության հրապարակից կոշտ ձևով բերման է ենթարկվել Նարեկ Մալյանը. Մելիքյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода