Iravunk.com | Ով ում բարեկամն է «2+2»-ում
Գերմանիայում ահազանգում են Ռուսաստանի հաջող հարձակման պատճառով Ռուսական բանակը արագ ներխուժեց Արխանգելսկոյե (MAP) Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժողովրդավարության բաստիոնում» «կապներդ դա խազ» կտրել եք …Հարտնի լրագրողը մեր օրերի մասին Ո՞րն է այն գաղափարը, որի շուրջ կարող են ընդդիմադիրները համախմբվել. Վազգեն Սաֆարյան Դուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում հայ ժողովրդի վրա. Վարդանյան Միշտ մեր ժողովուրդը ոչ թե գնացել է ընտրելու, այլ՝ մերժելու. Վազգեն Սաֆարյան (ԱՆՈՆՍ) Պարույր Սեւակի որդու՝ Արմեն Ղազարյանի հիշատակին... Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը` դեմ գնալով ԱՄՆ-ին Ռուսական ուժերը գրավե՞լ են Արխանգելսկոյեն (Քարտեզ) Bild. Ռուսական բանակը հարձակվում է Օչերետինոյի հյուսիսում գտնվող Արխանգելսկոյեի վրա

Ով ում բարեկամն է «2+2»-ում

Մշակութային

Խառնիխուռն իրավիճակներով եւ անսպասելի շրջադարձերով սիրառատ պատմությունն ավարտվում է հարսանիքով: Բայց նախ ամուսնանում են խնամիները, իսկ հարսանեկան ծաղկեփունջը բաժին է հասնում հանդիսատեսին: Այլ փակագծեր չբացելով՝ նշենք, որ խոսքը Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ բարձրացած «Երկու գումարած երկու» ռոմանտիկ կատակերգության մասին է, որը բեմադրել է ՀՀ վաստակավոր արտիստ Իռա Հարությունյանը՝ Բեատա Գուլչինսկայայի համանուն կամ «Ծաղկեփունջ երկնագույն հիմալայան կակաչներից» պիեսի հիման վրա: Առաջնախաղը, որին անձամբ ներկա էր նաեւ պիեսի հեղինակը, հանդիսատեսի կողմից ընդունվեց բրավոներով ու հոտնկայս ծափահարություններով. այո՛, մարդկանց ամենադժվարին օրերին էլ մի պտղունց ծիծաղ ու մի կաթիլ սեր է պետք՝ կյանքի հարվածներին դիմակայելու համար:

«ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՈՒՂԻՂ ՄԵԿ ԱՄՍՈՒՄ ԱՐԵԼ ԵՆՔ ԱՆՀՆԱՐԸ»

«Իրավունքի» հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ ԻՌԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ասաց, որ այսպիսի մի գործ բեմադրելու միտք վաղուց ուներ:

— Ինչպե՞ս ծնվեց ռոմանտիկ կատակերգություն բեմադրելու գաղափարը, եւ որքա՞ն ժամանակ պահանջվեց «2+2»-ի հանրագումարը գտնելու համար:

— Ես հանկարծակի գտա Բեատա Գուլչինսկայայի պիեսը, որն ինձ համար այդ պահից շատ հոգեհարազատ դարձավ: Թեպետ գաղափարը վաղուց կար, բայց պիեսի վրա սկսեցի աշխատել մոտավորապես՝ հունվար ամսից: Փետրվարի վերջին նոր սկսեցինք փորձերը եւ, ինչպես ասում են, օրացույցային ուղիղ մեկ ամսում արել ենք անհնարը: Այս ներկայացումը պատրաստվել է սիրով, որովհետեւ մի բռունցք էինք դարձել եւ արեցինք ինչ հնարավոր էր, որ ճիշտ ժամանակին այն հանձնենք հանդիսատեսի դատին:

 — Ի՞նչ կասեք ներկայացման դերասանական կազմի մասին, որոնցից առնվազն երկուսը նոր անուններ են Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

Առաջին անգամ մեր թատրոնի բեմից հանդես է գալիս ՀՀ վաստակավոր արտիստ Մկրտիչ Արզումանյանը: Նա ոչ միայն առաջին անգամ է խաղում խաղացանկային թատրոնում, այլ առաջին անգամ է, որ հանդես է գալիս ռուսերենով: Այս ամենը շատ հուզիչ է, որովհետեւ շատերը ճանաչում են իրեն՝ Մկոյի կերպարով, իսկ այս ներկայացումը դիտելուց հետո, ինձ թվում է, կհասկանան, թե ինչպիսի վարպետ եւ ունիվերսալ դերասան է: Ներկայացումը միայն հումորային չէ, եւ բեմում կտեսնեք Մկոյի տարբեր երանգները, որոնք դեռ երբեւիցե չեք տեսել: Նրա հետ միասին գլխավոր դերում է նաեւ բոլորիս կողմից շատ սիրված ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Բալանդինան: Այն, ինչ անում են Մկրտիչը եւ Աննան բեմում, ուղղակի, վարպետության դաս է: Մեր երիտասարդ սերնդից տարբեր օրերին խաղում են Հռիփսիմե Նահապետյանը եւ Արմեն Մարգարյանը ու Հայարփի Զուռնաչյանը եւ Իվան Ստեպանովը, որը աշխատել է Ռոման Վիկտյուկի թատրոնում, ռուս դերասան է եւ ժամանել է Մոսկվայից: Իմ դերասանները բոլորն էլ լավագույնն են, չեմ ափսոսում շռայլել խոսքեր, որովհետեւ շատ եմ սիրում այս ներկայացման քառյակին եւ երկու փոխարինող կազմին:

— Ո՞րն է ներկայացման հիմնական ասելիքը, թե՞ առաջարկում եք հանդիսատեսին ուղղակի լիցքաթափվել կատակերգություն դիտելով:

— Ներկայացումը շատ մեծ ասելիք ունի, որովհետեւ այն սիրո համար պայքարելու, խնդիրները հաղթահարելու մասին է: Իսկ թե մեր հերոսները ինչպիսի տարբեր իրավիճակներում են հայտնվում, ինչպես են դրանք հաղթահարում, եւ ով ում բարեկամն է, կիմանաք ներկայացումը դիտելուց հետո: Միայն ասեմ, որ սերը հաղթում է: Ես միգուցե շատ ռոմանտիկ եմ, բայց եթե սեր չկա պիեսի մեջ, այն ինձ հետաքրքիր չէ: Իսկ այստեղ շատ տարբեր փորձություններով մեր հերոսները անցնում են, եւ երկու զույգ է ձեւավորվում՝ մեկը միջին տարիքի, մյուսն՝ ավելի երիտասարդ: Այս զույգերի տարբերությունները տեսնելն ինձ թվում է՝ յուրաքանչյուր հանդիսատեսի է հետաքրքիր՝ լինի 18 տարեկան, թե` 50-60:

— Առաջնախաղից առաջ կա՞ր լարվածություն, թե՞ վստահ էիք, որ բոլոր խնդիրները հաղթահարված են:

— Անհանգստություն կար, բայց միայն նրա համար, որ մենք շատ էինք ցանկանում կիսվել հանդիսատեսի հետ: Հատկապես վերջին փորձերի ժամանակ առավել մեծ էր սպասումը: Երբ կատակերգություն ես բեմադրում, դատարկ դահլիճում չես կարող պարզել, թե ինչ գնահատական կարող է տալ հանդիսատեսը: Այնպես որ, շատ էինք սպասում մեր հանդիսատեսին:

— Գերակտիվ ստեղծագործական գործընթացի մեջ եք` թե՛ որպես դերասան, թե՛ որպես բեմադրիչ: Անցումները մեկից մյուսին բա՞րդ են:

— Ես բեմադրում եմ ներկայացումներ արդեն մոտավորապես 20 տարի: Եվ շատ ճիշտ կարողանում եմ մեկը մյուսից տարանջատել: Երբ ես բեմում եմ, ինձ դրսեւորում եմ, որպես դերասան, իմ աշխատելաոճը լրիվ փոխվում է եւ իմ կերպարի վրա եմ աշխատում եւ  ռեժիսորի աշխատանքի մեջ չեմ ներխուժում: Իսկ երբ բեմի ներքեւում եմ, լրիվ այլ Իռա Հարությունյան եմ դառնում, ինձնից անջատվում է դերասանուհին:

«ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՌԻԹՆԵՐԸ ՇԱՏ ԼԻՆԵՆ` ԹԱՏՐՈՆԻՆ ՄՈՏ ԼԻՆԵԼՈՒ»

Մինչ բեմելը` մեզ հաջողվեց զրուցել նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ ՄԿՐՏԻՉ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ հետ, ում կարծիքով` բեմ բարձրանալուց առաջ միշտ կա անհանգստություն:

— Եթե անհանգստություն չլիներ, ուրեմն՝ պետք էր դիմել համապատասխան մասնագետների: Բացի այն, որ նոր նյութի հետ ես աշխատում, պարզապես, յուրաքանչյուր մուտքը բեմ, եթե բեմին վերաբերվում ես հարգանքով, մատների արանքով չես կարող նայել: Իսկ այն բերում է անհանգստություն: Չափազանց մեծ գերուժեր են անհնագստությունը եւ քո միջի էներգիան, որոնք պետք է ճիշտ բաշխես, որ այդ անհանգստությունն էլ դառնա  էներգիա, ու այդ ամենը արդեն մատուցես հանդիսատեսին:

— Ի՞նչ կասեք այն սիրային խառնաշփոթի մասին, որ ներկայացնում եք հանդիսատեսին:

— «Երկու գումարած երկու» ներկայացումը, որը բեմադրվել է Բեատա Գուլչինսկայայի պիեսի հիման վրա, հրաշալի ստեղծագործություն է` իրավիճակային բազմաթիվ զարգացումներով, հարուստ սյուժեով: Կարծում եմ՝ հանդիսատեսը չի հասցնի ուրիշ բաների մասին մտածել: Սա կարեւոր է ներկայացման համար: Այնպես է կազմակերպված ամեն ինչ, որ նյութի մեջ մնա հանդիսատեսը:

— Առաջին անգամ հանդիսատեսը Ձեզ կտեսնի բեմում ռուսերենով: Հեշտությա՞մբ հաջողվեց:

— Սա տարիների աշխատանք է: Կապ չունի` ինչ լեզվով է, առհասարակ, պետք է բեմական խոսքին մեծ ուշադրություն դարձնել, լինի հայերեն, ռուսերեն, թե անգլերեն, մեծ ջանքեր են պետք, որպեսզի ճիշտ էներգիադ բաշխես, ու այդ ամենը չափաբաժիններով փոխանցես մինչեւ վերջ: Բնականաբար, դժվար է, բայց մեզ համար դժվար ոչինչ չպետք է լինի: Դժվարությունները փորձում ենք հաղթահարել` երկար աշխատանքի միջոցով:

— Ձեր հերոսի անունը Ֆելիքս է: Այն որքանո՞վ է նման ֆիլմում Ձեր կերտած արդեն հայտնի նախորդ Ֆելիքսին:

— Սա նոր Ֆելիքս է, բայց երկրորդն է իմ կյանքում: Առաջինը «Քայլ ձիով» ֆիլմի Ֆելիքսն էր, բայց երկու ֆելիքսներն իրար հետ կապ չունեն: Նոր Ֆելիքսը շատ հետաքրքիր կերպար է` մի քիչ իր մասին ավելի շատ մտածող, մի քիչ էգոցենտրիկ անձնավորություն: Բայց, միեւնույնն է, վերջում հանձնվում է, որովհետեւ կյանքում կան երեւույթներ, որոնց դիմաց, պարզապես, չես կարող դիմակայել:

— Իսկ ի՞նչ էր կատարվում մինչեւ առաջնախաղը, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանների հետ հե՞շտ մերվեցիք:

— Հրաշալի դերասանների եւ հրաշալի ռեժիսորի հետ եմ աշխատել: Իռա Հարությունյանի հետ առաջին անգամ ենք համագործակցում: Պարզապես, յուրաքանչյուր օրը մեզ համար իսկապես տոն է եղել: Ինչ-որ ամպագոռգոռ բառեր չեմ հնչեցնում, բայց, իսկապես, չէինք ուզում, որ փորձերն ավարտվեն: Վերջին փորձի օրը մեզ համար շատ ծանր էր: Մի քանի անգամ խաղացինք ներկայացումը, բայց երեկոյան, երբ հավաքվել էինք գրիմանոցում, ասում էինք` ո՞նց, առաջնախաղին մի՞ անգամ ենք խաղալու (ծիծաղում է, – հեղինակ): Միմյանց խաղի յուրաքանչյուր վայրկյանից հաճույք ենք ստանում, որովհետեւ հավաքվել են մարդիկ, որոնց համար շատ կարեւոր աշխատանք է սա, եւ որոնք հարգում են իրենց աշխատանքը:

— Փաստորեն, Ձեզ ինչքան փորձեցին ներքաշել քաղաքականության մեջ, Դուք ավելի մոտեցաք պրոֆեսիոնալ թատրոնին: Թատրոնում Ձեզ կոմֆո՞րտ եք զգում, թե՞ Դուք էլ կանցնեք stend-up-ների:

— Այստեղ է իմ տեղը: Ինչ վերաբերում է stend up-ներին` դժվար թե, մաքսիմում կլինի մոնոներկայացում, որի վրա հիմա աշխատում եմ: Հուսամ մոտ ապագայում կներկայացնենք արդեն: Իսկ stend up-ների ձեւաչափում, ցավոք, այս տարիների ընթացքում այդպես էլ չտեսա ինձ: Կան մասնագետներ, ովքեր լավ են դա անում, բայց ես ինձ մի քիչ ավելի շատ թատրոնին եմ մոտ զգում ու ամեն ինչ անում եմ, որպեսզի առիթները շատ լինեն` թատրոնին մոտ լինելու:

«ԱՐԴԵՆ «ՊԱՊ ՋԱՆ» ԵՄ ԱՍՈՒՄ ՄԿՈՅԻՆ»

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի ՀԱՅԱՐՓԻ ԶՈՒՌՆԱՉՅԱՆԸ ներկայացման մեջ հանդես է գալիս Մկրտիչ Արզումանյանի հերոսի` Ֆելիքսի դստեր կերպարում: Իր կերտած հերոսուհու մասին նա անկեղծացավ մեզ հետ:

— Ինչ խոսք, կերպարը մոտ է ինձ, չեմ թաքցնի: Ես արդեն բավականին երկար ժամանակ է խնդրում էի, որ մի լավ կոմեդիա բեմադրեն, խաղանք, որովհետեւ վերջին ժամանակաշրջանում դրամաները գերակշռում են իմ խաղացանկում: Եվ վերջապես կոմեդիա ենք խաղում, որը լրիվ ուրիշ աշխարհ է, ուրիշ ձեւով ես ներկայանում հանդիսատեսին, ավելի ազատ ես, գուցե ինչ-որ տեղեր էլ իմպրովիզիացիաներն են ավելի շատ  լինում` ընդհուպ ներկայացման ժամանակ կամ փորձերին: Անընդհատ ինչ-որ նոր գաղափարներ են ծնվում, ինչն, իհարկե, ոգեւորիչ եւ հաճելի է: Ներկայացումը երկու ընտանիքի մասին է` մայր եւ տղա ու հայր եւ աղջիկ: Արդեն «պապ ջան» եմ ասում Մկոյին, որովհետեւ ներկայացման մեջ իր դուստրն եմ: Սա իրավիճակային կոմեդիա է, որն ունի սիրային մի քանի գիծ, եւ ինձ թվում է` այն հաջողված է:

— Իսկ Մկրտիչ Արզումանյանը բացի «պապ ջան» լինելուց` ինչպիսի՞ խաղընկեր է թատրոնում:

— Շատ լավ: Առաջին անգամ եմ աշխատում իր հետ, բայց շատ տպավորված եմ: Կինոյում չեմ կասկածում, թե ինչպես է աշխատում, բայց թատրոնի շրջանակներում իր հետ չէի աշխատել: Շատ պարտաճանաչ է, դրական, խաղընկերոջը հասկացող, ընկալող, ինչ-որ տեղ զիջող: Մի խոսքով՝ շատ լավ խաղընկեր է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Գերմանիայում ահազանգում են Ռուսաստանի հաջող հարձակման պատճառովՌուսական բանակը արագ ներխուժեց Արխանգելսկոյե (MAP)Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժողովրդավարության բաստիոնում» «կապներդ դա խազ» կտրել եք …Հարտնի լրագրողը մեր օրերի մասինՈ՞րն է այն գաղափարը, որի շուրջ կարող են ընդդիմադիրները համախմբվել. Վազգեն ՍաֆարյանԴուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում հայ ժողովրդի վրա. ՎարդանյանՄիշտ մեր ժողովուրդը ոչ թե գնացել է ընտրելու, այլ՝ մերժելու. Վազգեն Սաֆարյան (ԱՆՈՆՍ)Պարույր Սեւակի որդու՝ Արմեն Ղազարյանի հիշատակին...Հռչակագիր «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿ – ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱԿԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ»Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը` դեմ գնալով ԱՄՆ-ինՌուսական ուժերը գրավե՞լ են Արխանգելսկոյեն (Քարտեզ)Bild. Ռուսական բանակը հարձակվում է Օչերետինոյի հյուսիսում գտնվող Արխանգելսկոյեի վրա Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ«Վագների» զինվորներն ու վետերաններն այսօր ճակատում և թիկունքում նշում են կազմակերպության 10-ամյակը (Տեսանյութ, Ֆոտո)Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերըԳրել է` երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, երևի մեկն էլ ինքն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)MDPI. Ելակը նպաստում է առողջ միտք և ամուր հիշողություն ունենալունՍա պարզ կապիտուլիացիա է, Փաշինյանը սահմանազատում չի անում, մենք ուղղակի Տավուշից դուրս ենք գալիս (տեսանյութ)Վերագտնել մեզ. Լիլիթ ԳալստյանԳուրգեն Մարգարյանի արյան վաճառականներին Օրբանն իրականություն է վերադարձրել.Yerevan TimesԱլիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմՀՀ ԶՈւ բժշկական ստորաբաժանումը մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանըՍիրո նումերոլոգիա. ինչպես պարզել ծննդյան ամսաթվով, թե որքան կտևի ամուսնությունըՀիմա մենք գնում ենք դեպի խաղաղություն․ ԱլիևՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունըՕգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը. ՏոկաևՄեկնարկած սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ միջնորդներ պետք չեն. ԱլիևՆիկոլ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ ՄարությանՄենք պարտադրված պատերազմի մեջ ենք, Հայրենիքի ու պատվի կորստի առջև, պիտի պայքարենք․ Բագրատ Սրբազան«Խելքներդ գլուխներդ հավաքեք». կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10-ը ժամանակ տվեցին իշխանություններինՄայիսը չեկած՝ Ամանորի՞ն ենք «նախապատրաստվում». ֆոտոմեղադրանք«Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասինԴիվերսիֆիկացիա ոչ միայն տնտեսության մեջ, այլ նաեւ արվեստում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրՑուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհըՓաշինյանը եւ իր աշխատակազմում վեր ընկածները տխրում են, քանի որ... Բաբկեն Հարությունյան«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ ԱլիևԶորամասերում ուսումնական ծրագրերով նախատեսված պարապմունքներ են.ՀՀ ՊՆՔաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր, Սպիտակ-Գյումրի ճանապարհըՋերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներԳործող իշխանության քայլերը խաղաղության չեն կարող բերել. Արման ՂուկասյանՄայիսի 1-ի աստղագուշակԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրԿառավարության շենքից ՀՀ եռագույնն անհետացել է (տեսանյութ)Երևանի Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Մոսկվայում ադրբեջանցի պանթուրքիստները փակել են ճանապարհը» (Տեսանյութ, ֆոտո)Չինաստանում` Գուանդուն նահանգում փլուզվել է արագընթաց մայրուղին. կան տասնյակ զոհեր եւ վիրավորներԱյսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է. ՓաշինյանՄայիսի 1. Օրվա խորհուրդՀայտնի ջազմեն Գարի Քյոսայանը միանում է տավուշյան շարժմանը ու հավատում է եկեղեցու հաղթանակին. սպասում է՝ շարժումը տեղափոխվի Երեւան, եւ ընտանիքի հետ կմիանա (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода