Որոշ ընդդիմադիրներ «դավաճանների» դեմ պայքարում են գործուղումներից հետո
ՆերքաղաքականԸնդդիմություն-իշխանություն հարաբերությունները կամաց-կամաց նմանվում են հայտնի ժողովրդական խոսքին, թե` շատ մի ատիր, սիրել կա: Մինչ հանրությունը քիչ էր մնում հավատար, որ իրապես ընդդիմությունը պայքարում է, ինչպես իրենք են ասում` «դավաճանների դեմ», այդ պայքարն առնվազն կասկածի տեղիք է տալիս որոշ ընդդիմադիր պատգամավորների գործուղումները, որոնք անմահանում են իշխանական պատգամավորների հետ մտերմիկ նկարներով:
Այսպիսով` այս օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՔՊ-ական պատգամավորների հետ «Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված խորհրդարանական ֆորում (GPF)» գլոբալ համաժողովին է մասնակցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը: Իսկ ահա նույն խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փարիզ է գնացել` ՔՊ-ական այլ պատգամավորների հետ` ծանոթանալու առողջության ապահովագրության ֆրանսիական փորձին: Դե իսկ հայրենիքը փրկելու օրակարգին կվերադառնան, երբ ամերիկաներում ու եվրոպաներում գործուղումները կավարտվեն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ