Իսկ Ռուբինյանը թուրքերի հետ սահմանն է բացում
ՆերքաղաքականԹուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց, ԱԺ փոխխոսնակ ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ պնդմամբ` կա պայմանավորվածություն, որ հայ-թուրքական ցամաքային սահմանն այս ամռան սկզբին պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար:
— Հայկական կողմն իր կողմից աշխատանքներ է տանում՝ Մարգարա անցակետը կահավորելու, վերազինելու համար, որպեսզի ամռան սկզբին պատրաստ լինենք` նշածս պայմանավորվածությունները մեր կողմից իրագործելու: Այն ենթադրում է ենթակառուցվածքների ստեղծում, վերանորոգում եւ այլն: Թուրքական կողմը եւս պատրաստվում է դրան, համենայնդեպս, այս պահին չի հնչել որեւէ պնդում, որ նրանց պայմանավորվածություններն ուժի մեջ չեն:
— Իսկ ի՞նչը կարող է խանգարել, որպեսզի պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն, օրինակ` սահմանային լարվածությունը…
— Չեմ կարծում, որ որեւէ բան կարող է խանգարել, համենայնդեպս, հայաստանյան կողմին ոչինչ չի կարող խանգարել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ