Ադրբեջանի ծանրամարտի հավաքականն արդեն Երեւանում է. ինչ է սպասվում
ՍպորտԻնչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 15-23-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կհյուրընկալի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Ադրբեջանը կներկայացնի չորս մարզիկ։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասել է, որ մենք պատրաստ ենք եւ ջանք չի խնայվել, որպեսզի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ այս առաջնությունը լինի լավագույնը։ Նա նաեւ նշել է, որ ներկա է գտնվել ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսին, որը տեղի է ունեցել Երեւանում, եւ սա նույնպես մեծ իրադարձություն է։
«Այն փորձը, որ ձեռք ենք բերել այս տարիներին, եւ այս առաջնության կազմակերպման փորձը թույլ է տալիս մեզ արդեն հյուրընալել ավելի մեծ միջոցառումներ»,- ասել է Արայիկ Հարութունյանը։
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ նշել է, որ մենք միջազգային ֆեդերացիային պետք է առաջարկեինք մի այնպիսի նոր բան, որ իրենք լավ իմաստով գայթակղվեին եւ ընդամենը մեկ տարվա ընթացքում Հայաստանին վստահեին վարկանշային մրցաշար: Հակառակ պարագայում չէինք հավակնի այն կազմակերպել:
«Մենք նորաձեւություն ենք թելադրում»- ասել է Գիլոյանը:
Մեզ մնում է հաղթանակ մաղթել մեր հայ մարզիկներին։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ