Սորոսականները սեփական կաշին փրկելու խնդիր ունեն
ՆերքաղաքականՀայաստանում Սորոսի հիմնադրամի ֆինանսական կրճատումներով պայմանավորված` շարքային սորոսականներից մինչեւ ամենակարկառունները ցայտնոտի մեջ են հայտնվել: Նրանք այլեւս պետք չեն ներկա իշխանությանը, իսկ հասարակության կողմից վաղուց բացահայտված են` իրենց անհայրենիք գործերով: «Իրավունքի» աղբյուրների փոխանցմամբ` հիմա սորոսականների առաջ այլ խնդիր է դրված` փրկել սեփական կաշին, ով ինչպես կարող է: Նրանցից ոմանք սափրվում են, որպեսզի չասոցացվեն նիկոլական իշխանության հետ, ոմանք սանրվածքն են փոխում, որպեսզի չհիշվեն, մյուսները ջնջում են իրենց ֆեյսբուքյան հին գրառումները: Եվ որ ամենակարեւորն է` սկսել են ամենահականիկոլական դիրքերից հանդես գալ եւ իրական ընդդիմությունից ավելի ընդդիմադիր խաղալ: Ամբողջ խնդիրն այն է, որ հնարավոր բոլոր քաղաքական թիմերում կարողանան սողոսկել` իբրեւ յուրային, որ վաղը, ըստ իրավիճակի փոփոխության, իրենց ականներն ունենան բոլոր պետական, քաղաքական եւ հանրային «խրամատներում»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ