Iravunk.com | Հոգեհանգստի կարգ կատարվեց Ազգային Հերոս Վահագն Ասատրյանի հոգու հանգստության համար
Համընդհանուր ու անսանձ համաճարակի է վերածվել օտար բառերի գործածությունը Հայաստանում. Այնթապլեան Գետը չտեսած բոբիկանալը անտեղի է, ոգևորությունը՝ նույնպես. Հովհաննես Ավետիսյան Եթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվի. Իրանցի միջազգայնագետը փակագծեր է բացում Ձեր դիրքը կամ կենցաղը բարելավելու համար մի՛ զոհեք հայրենիքը. Յակոբ Այնթապլեան Դըմփ դըմփ-հուի պատճառով ընկանք կեղտահորը, տեսնենք այս քայլերթի հետևանքները ինչ հոր են նախապատրաստել. ԱՀ պատգամավոր Սիրազրկվել ենք մեր ջրից ավելի արյուն տեսած երկրում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆ Սրբազանի շարժումը ռադիոտուն չի մտնում, էժան քայլ չի անում, փորձում են վարկաբեկել մեզ, չեն հաջողելու (տեսանյութ) Գործադիր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից. Փաստաբան Ադրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան Գեղամյան Օրվա խորհուրդ. Մայիսի 5

Հոգեհանգստի կարգ կատարվեց Ազգային Հերոս Վահագն Ասատրյանի հոգու հանգստության համար

Հասարակություն

2020 թվականի հոկտեմբերի 14-ին՝ կայացավ Ազգային Հերոս Վահագն Ասատրյանի հոգեհանգիստը: Այդ օրը նրա քույրը՝ Մոնիկա Պետրոսյանն, իր ֆեյսբուքյան էջում եղբոր մասին գրեց հետեւյալ տողերը. «Հերոսի կյանքով ապրեց, անմահացավ եւ հայրենիքի նվիրման գաղափարով էլ գնաց դեպի Աստծո հավերժ արքայություն: Աստվածային զավակ, անփոխարինելի ընկեր, հոգատար ամուսին, ազգի անվախ պաշտպան, ամենահրամանատար ինչպես դիմում էին իրեն իր զինվորները, նվիրված եղբայր եւ օրինակելի հայր իր երկու որդիներին՝ Վահեին եւ Վազգենին: Կյանքն էլ առաջվանը չի լինի առանց նրա, բայց հանուն իր պայծառ հոգու պիտի ապրենք այնպես որ նա հպարտանա: Մեր հիշողություններում նա միշտ կմնա լուսավոր, ժպիտով եւ անսպառ հումորով: Մեր ամբողջ ընտանիքի անունից խնդրում ենք ցանկության դեպքում ձեր կողմից նախատեսված ծաղկեպսակների եւ այլ ծախսերի համար օգտագործվելիք դրամական միջոցները փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Հայկական Բանակի համար նախատեսված տողով: Այսպիսով շարունակական կլինի Ասատրյանների եւ Պետրոսյանների ընտանեկան ավանդույթը՝ լինել հայոց բանակի զորականի եւ զինվորի կողքին: Այդպես կցանկանար Վահագնը եւ դրանով իսկ անընդհատորեն կամրապնդվի Վահագն Ասատրյանի հերոսական սխրանքով եւ արյան գնով ուժեղացած Համահայկական հայոց բանակը»:

 
Այսօր՝ 2024 թվականի հունվարի 14-ին, Վահագնի շիրմաքարը ծածկվեց ծաղիկներով... Դա նրա միակ հրամանն էր, որը՝ հակառակ իր կամքի, չկատարվեց... Նրա ծաղիկներով ծածկված շիրմաքարի մոտ Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն, ով հոգեւոր ծառայության է նշանակվել Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում, Կիրակնօրյա Պատարագ մատուցելուց հետո հոգեհանգստի կարգ կատարեց Վահագնի հոգու հանգստության համար։
 
Հայորդին՝ ով խաղաղ պայմաններում՝ դեռ 8 տարեկանից Քասախի երաժշտական դպրոցում սովորում էր ջութակ նվագել, ապացուցեց, որ երբ Հայրենիքը վտանգված է, նույն հմտությամբ էլ կարող է ջութակի փոխարեն բռնել Կալաշնիկովի ինքնաձիգը: Թուրքը ճակատ առ ճակատ նրա հետ չկռվեց... Նենգ թշնամին ամբողջ ռազմաճակատով փնտրում էր նրան, որպեսզի հայտնաբերելու դեպքում ոչնչացնի նրան «Смерч» համազարկային կրակի ռեակտիվ կայանքի հարվածով: Վահագն Ասատրյանն անմահացավ Հադրութ քաղաքի պաշտպանության ժամանակ թշնամու արձակված հրթիռի հարվածից...
 
Նույն 2020 թվականի նոյեմբերի 24-ին, գրեթե 40 օր անց, կյանքից հեռացավ նրա քեռին՝ ՀՀ պետական եւ ռազմական գործիչ, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը։ Նրա ոսկորները հանգչում են Եռաբլուրում՝ սիրելի զարմիկի գերեզմանից ոչ հեռու...
 
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...
 
Գրող, հրապարակախոս
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ



Համընդհանուր ու անսանձ համաճարակի է վերածվել օտար բառերի գործածությունը Հայաստանում. ԱյնթապլեանԳետը չտեսած բոբիկանալը անտեղի է, ոգևորությունը՝ նույնպես. Հովհաննես ԱվետիսյանԵթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվի. Իրանցի միջազգայնագետը փակագծեր է բացումՁեր դիրքը կամ կենցաղը բարելավելու համար մի՛ զոհեք հայրենիքը. Յակոբ ԱյնթապլեանԴըմփ դըմփ-հուի պատճառով ընկանք կեղտահորը, տեսնենք այս քայլերթի հետևանքները ինչ հոր են նախապատրաստել. ԱՀ պատգամավորՍիրազրկվել ենք մեր ջրից ավելի արյուն տեսած երկրում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՍրբազանի շարժումը ռադիոտուն չի մտնում, էժան քայլ չի անում, փորձում են վարկաբեկել մեզ, չեն հաջողելու (տեսանյութ)Գործադիր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից. ՓաստաբանԱդրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան ԳեղամյանՕրվա խորհուրդ. Մայիսի 5Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի (ուղիղ)ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Էշություն» The Economist-ի՞ց, թե՞ փորձում են երկրորդ անգամ Մոսկվային «հարիֆացնել»ԿԱՅԱՑԵԼ Է ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԳՆԵԼ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Կառլովկա-Կրասնոգորովկա ուղղությամբ եւս ռուսական ակտիվ հարձակումը վերսկսված էՕչերետինոյի ուղղությունը. ռուսական ուժերը վերսկսել են հարձակումը (Քարտեզ)«Ատամի աճեցման դեղամիջոցը» մտնում է փորձարկումների փուլԱրեգակի վրա տեղի են ունեցել հինգ հզոր բռնկումՎրաստանում արեւմտյան հերթական հեղաշրջումը կարծես թե չի ստացվում (Տեսանյութ)Ֆրանսիացի կողոպտիչները հարձակվել են թանկարժեք քարերի մեծ բեռ տեղափոխող ավտոշարասյան վրա (Տեսանյութ, Ֆոտո)Ամերիկյան հերթական Abrams-ի եւ Bradley-ի ոչնչացման կադրերը (Տեսանյութ)Լեհաստանում տագնապի ահազանգ են հնչեցրել Ռուսաստանի զգուշացման պատճառովՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համարՄոսկվայի Սուրբ լճի մոտ պանթուրքիստական մինի պետությում է կառուցվում. Օլեգ ՑարևՊԱՏԻՎ և ՀԱՅՐԵՆԻՔ. Բագրատ Սրբազանի պայքարըԻ՞նչ ունեք իմ դեմ. Լեո Նիկոլյանն արդեն 14 օր է «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ է«Իրավունք»-ի լրագրողն արժանացել է պատվոգրի՝ «Արմմոնո»-յի կողմիցՈ՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքումՂազախստանը հայ-ադրբեջանական բանակցություններում ներկայանում է որպես չեզոք կողմ, բայց դա այդպես չէ. ԻգիթյանԻնչու տեղի չունեցավ կոմունիստերի մայիսմեկյան երթըՉարիքը Երեւանում է նստած. Սամվել ՆիկոյանԱմոթ բոլոր այն հայ տղամարդկանց ովքեր այսօր հոգևորականի կողքին չեն. ՇՊՌՈՏԻրանում ձկների անձրև է տեղացել (Տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպեց իր շանը՝ Արքային (տեսանյութ)Դոնբասում ոչնչացված ՆԱՏՕ-ական զրահատեխնիկայի ցուցադրությունը հսկայական հետաքրքրություն է առաջ բերել (Ֆոտոշարք)ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբՌԴ-ն «ռոզիսկ» է հայտարարել Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին կլինենք Երևանում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել«ՀԱՃԱԽԵՑԻ ՍԱՄԲՈՅԻ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅՐՍ ԽՍՀՄ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ Է ԵՂԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերություններըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան ԳեղամյանՍտեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունիՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելումՌուսական հրետանին ծածկել է Արխանգելսկից փախչող ուկրաինական ուժերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆԵթե այդքան շատ եք ուզում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դրե՛ք մանդատները. Բաբկեն Հարությունյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода