Իշխանությունն իր ողջ կազմով անձնուրած փորձում էր «հիմնավորել», թե ինչու պետք է Արցախը եւ Հայաստանը ոչնչանան. Աբովյան
Ներքաղաքական«Ժողովուրդ ջան, այդքան պետք չէ նեղսրտել ԱԺ-ում այսօր տեղի ունեցած «կառուցողական քննարկումներից»։ Այսօր ոչ մի նոր բան (դե բացի «աստվածային իշխանություն» որակավորումից) չէր հնչել։ Պարզապես, զուտ մասնագիտական առումով հետաքրքիր էր հետեւել, թե ինչպես այս իշխանությունն իր ողջ կազմով անձնուրած փորձում էր «հիմնավորել», թե ինչու պետք է Արցախը եւ Հայաստանը ոչնչանան։ Համոզված են, որ հետո հանրային սոցիոլոգիայի ոլորտում մասնագիտացված հոգեբանները տասնյակ գրքեր են գրելու, թե ինչպես կարելի է «հիմնավորել« պետական եւ ազգային ինքնասպանությունը», - գրել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական մեկնաբան ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԸ։