Հարգելի արցախցիներ, ուրիշ ելք չկա, դիմեք Վ.Պուտինին՝ ՌԴ կազմ մտնելու նպատակով.Գևորգյան
Ներքաղաքական«Սիրելի արցախցիներ, անասելի ցավով եմ գրում այս տողերը, բայց ձեր փրկության, Արցախը քրիստոնեական պահելու, Ադրբեջանի քաղաքացիություն չընդունելու եւ նրա մաս չդառնալու ու ազատ եւ պաշտպանված ապրելու միակ ելքն այն է, որ բոլորդ միահամուռ դուրս գաք փողոց եւ կոչով դիմեք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի կազմ մտնելու նպատակով: Այս պահին` այլեւս ուրիշ ելք չկա, 133 օրյա շրջափակումը եւ Հայաստանի անգործությունն ու լռությունը դրա վառ ապացույցն են: Հույս մի դրեք` ոչ ձեր, ոչ ՀՀ իշխանության ու ընդդիմության ոչ էլ եվրոդիտորդների վրա, բոլորն էլ նույն սեղանի շուրջ նստած են: Աստված պահապան ձեզ...»,- գրել է պահեստազորի փոխգնդապետ ՌԱԶՄԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ: