Ադրբեջանը ստանում է Հայաստանի համաձայնությունը Արցախը ոչնչացնելու համար. Աբովյան
Ներքաղաքական«Ըստ էության, Բրյուսելում վերահաստատվել է , որ այս «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական» իշխանությունը պատրաստակամ է դե յուրե հանձնել Արցախը ադրբեջանցիներին` ՀՀ-ի տարածքային ամբողջականության դիմաց։ Հիմա հասկանալի լեզվով՝ Ադրբեջանը ստանում է Հայաստանի համաձայնությունը Արցախը ոչնչացնելու համար ու «մամայի արեւ» երդվում է, որ չի սպանի արցախցիներին ու չի հավակնի ՀՀ ի տարածքների վրա։ Պարզապես ստացվում է, որ Ադրբեջանը ստանում է մեր Հայրենիքի մի մասը, իսկ հայկական կողմը միայն «թուրքի խոստում»։ Հասկանո՞ւմ եք, որ սրանք արդեն Հայաստանի վրա կոշտ «ղումար» են խաղում, - գրել է քաղաքական մեկնաբան, նախկին պատգամավոր ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԸ եւ, որպես հետգրություն, հավելել. «Հա ի դեպ, կարծես թե «թավշյա» իշխանությունները թուրքերի համար դեպի Նախիջեւան ճանապար են նաեւ բացելու»։