«Հրապարակ». Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում «Ժողովուրդ». Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ «Հրապարակ». Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են «Ժողովուրդ». Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա Փաշինյանը Ռիչարդ Մուրի հետ հանդիպումից հետո սկսեց յոթմղոնանոց քայլերով կործանել Հայաստանը. Սեմյոն Բաղդասարով «Հրապարակ». Այսօր Տավուշի սահմանազատման վերջնաժամկետն է «Ժողովուրդ». Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն «Ուկրաինական զորքերը զանգվածաբար փախչում են Վոլչանսկից» ԱՄՆ-ին ֆինանսական կատաստրոֆա է սպասվում մինչև 2025թ.-ն. Համաշխարհային բանկի նախկին ղեկավար ՇՏԱՊ. 23 օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վճակը կտրուկ վատացել է

Ահռելի չափով պարգեւավճարներ` չաշխատելու համար. Աղեկյանը հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին

Ներքաղաքական

Երեւանի ավագանու նախկին անդամ ՍՈՆԱ ԱՂԵԿՅԱՆԸ երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին, ապա կարմիր ժապավենով, ինչը սիրում կտրել փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ու սիմվոլիկ դոլարներով ակցիա իրականացրեց Երեւանի քաղաքապետարանի դիմաց:

Սոնա Աղեկյանն ասաց, որ 2023 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին որպես պարգեւավճար Երեւանի քաղաքապետարանում բաժանվել է 58 միլիոն 175 հազար 280 ՀՀ դրամ պարգեւավճար, ինչի մասին գրում է մամուլը:

— Համաձայն «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի` պարգեւատրումը միանվագ վճար է, որը պետական պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության գնահատման եւ/կամ/ հատուկ առաջադրանքների եւ/կամ/ որակյալ աշխատանքի կատարման համար: Ես էլ, Դուք էլ, բոլոր երեւանցիներն էլ անզեն աչքով տեսնում ենք, որ քաղաքային տնտեսությունում, որեւէ ոլորտում  որեւէ գործառույթ չի իրականացվում: Հանրային տրանսպորտը մահվան գազելներից ոչ մի շարժ չունի՝ մի քանի ավտոբուս երթուղի մտցնելով` ոչ միայն չեն լուծել խնդիրը, այլեւ՝ երեւանցիները ժամերով սպասում են այս կամ այն համարի ավտոբուսին կամ գազելին, որ մի ոտքով խցկվելու տեղ գտնեն ու քրտինքի հոտերը շնչելով` մի կերպ տեղ հասնեն: Երեւան քաղաքը աղբի մեջ շաղախված է, չկա քաղաքային շուրջօրյա աղբահանություն, սանմաքրում: Կենտրոնական վայրերում, մի քանի աչքի ընկող տեղ մաքրելով` Երեւանը մաքուր քաղաք չի դառնում: Կանաչապատման ոլորտն ընդհանրապես չի աշխատում՝ առողջ, մշտադալար ծառատեսակները կտրում ու փոխարենը 2-ամյա սակուռաներ են տեղադրում, որպեսզի ամեն տարի փողերի լվացումն ապահովեն, պարզ է չէ՞: Երեւանի քաղաքապետարանը երեւանցիների ընդունելություն չի իրականացնում. հիմնավորումը` համավարակն է: Փաստենք, որ համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները ավարտվել են շուրջ 3 տարի առաջ, բայց քաղաքապետարանի բարձրաստիճան չինովնիկները իրենց պաշտոնական անձնագրի լիազորություն, պարտականություն համարվող հիշյալ գործառույթը չեն իրականացնում: Շինթույլտվությունները տարիներով սպասում են արձագանքի: Երեւանի քաղաքապետարանի «Մեկ պատուհանին» ուղղված երևանցիների դիմում-նամակները մնում են անպատասխան, ինչի մասին բազում քաղաքացիներ են ահազանգում: Երեւան քաղաքի բոլոր վարչական շրջաններում ասֆալտը քանդված է, մինչդեռ վերանորոգման իմիտացիա են ստեղծում ամիսը մեկ անգամ` այս կամ այն փոքրիկ մի հատվածը վերանորոգելու՝ կրկին փողերի լվանալու ակնկալիքով: Եվ այս ֆոնի վրա ստանում են գերբարձր աշխատավարձեր ու անամոթաբար ստանում են նաեւ պարգեւավճարներ: Այս պարագայում պարգեւավճարները կոռուպցիոն գործիք են եւ չեն համապատասխանում վերոնշյալ Օրենքի հոդվածին:

Խնդրում եւ պահանջում եմ, տիկին գլխավոր դատախազին` պարզել, թե ո՞վ է սահմանել պարգեւավճարների այս չափը, ի՞նչ հիմքով եւ ծառայողական գործունեության ի՞նչ գնահատականի հիման վրա: Վստահ եմ, որ անաչառ լինելու պարագայում, այն բոլոր անձինք, ովքեր սահմանել են այս ահռելի պարգեւավճարները, կենթարկվեն պատասխանատվության ՀՀ օրենքով սահմանված կարգով: Անամոթաբար թալանում են երեւանցիներին ու լկտիաբար ստանում են պարգեւավճարներ: Օրինակ, Երեւանի քաղաքապետի տեղակալները ստացել են 2 միլիոն 3 հարյուր հազարական դրամ պարգեւավճար այն պարագայում, երբ մենք նրանցից շատերի անունները չգիտենք: Եթե հարցում անցկացնենք երեւանցիների շրջանում, թե ովքեր են մեր փոխքաղաքապետները, նրանք չգիտեն, նույնը նաեւ վարչության պետերին: Քարտուղարության բաժնի պետը ստացել է 1 միլիոն 350 հազար դրամ պարգեւավճար` ոչինչ չանելու համար: Եթե նրանք չեն ընդունում քաղաքացիներին, դիմումներին ընթացք չի տրվում, ապա այդ ի՞նչ աշխատանք են իրականացնում, որ մենք չենք տեսնում: Երեւանը փորձ է արվում վերածել թուրքական ինչ-որ մի քաղաքի, բայց դա չի իրականանալու: Որոշ մարդիկ, ովքեր իրենց «դուխով» թրաշները սափրել են, որպեսզի չասոցացվեն «Քեմալական պայմանագիր» խմբակցության հետ, ասեմ, որ ասոցացվելու են: Թույլ չենք տալու, որպեսզի քաղաքային բյուջեն ապօրինաբար գրպանվի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



«Հրապարակ». Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում«Ժողովուրդ». Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ«Հրապարակ». Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են«Ժողովուրդ». Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանաՓաշինյանը Ռիչարդ Մուրի հետ հանդիպումից հետո սկսեց յոթմղոնանոց քայլերով կործանել Հայաստանը. Սեմյոն Բաղդասարով«Հրապարակ». Այսօր Տավուշի սահմանազատման վերջնաժամկետն է«Ժողովուրդ». Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն«Ուկրաինական զորքերը զանգվածաբար փախչում են Վոլչանսկից»ԱՄՆ-ին ֆինանսական կատաստրոֆա է սպասվում մինչև 2025թ.-ն. Համաշխարհային բանկի նախկին ղեկավարԱմուսնանում են ավելի քիչ, ամուսնալուծվում՝ ավելի շատ․ Վ. ՇահրամանյանՇՏԱՊ. 23 օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վճակը կտրուկ վատացել էԲոլոր ֆուտբոլիստներն ուզում են խաղալ բարձր մակարդակով։ Ռուսաստանում, ցավոք, դա հնարավոր չէ. Կարապետյանը` Սպերցյանի մասինԴեռ վաղ է խոսել. Տիկնիզյանի գործակալը` ֆուտբոլիստի Եվրոպա տեղափոխելու մասինԲագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 17։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ (տեսանյութ)Ռուսական բանակն ամբողջական վերականգնման լուրջ շանս ստացավԱյդպես էլ գաղտնի պահեցին, թե ինչ ասաց Պուտինը Նիկոլի ականջինԺողովու'րդ ջան, ո՞նց եք, այսօր անձրև չկա չէ՞. Բագրատ Սրբազանը Տերունական աղոթքով սկսեց իր խոսքըԳյուրջինյանն իր ապօրինի քայլերը քողարկելու համար անհիմն մեղադրում է ուսանողներինՓԱՆՋՈՒՆԻՓաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձըԲԱՄԲԱՍԱՆՔՌուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. ԲորտնիկովԷդվարդ Ասրյանը ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս․ ՊՆ-ն պարզաբանում է տարածվող լուրերըԶարմանքՀիմա Նիկոլն ի՞նչ անի, էս ճամպրուկը ո՞ւր դնիՀնդկաստանի ԶՈՒ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԲայդենն արգելել է մինչև 2040 թվականը Ռուսաստանից ուրան ներկրելՄեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Նիկոլ ՓաշինյանՊՆ-ում ծավալվել են կառավարման կետեր, ընթանում են մարտավարամասնագիտական պարապմունքներՎարդան Մինասյանն ու նրա օգնականը չեն վերցրել իրենց մեդալները՝ ՀՖՖ-ի հետ տարաձայնության պատճառովՎրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի (տեսանյութ)Կոբախիձեն հայտնել է՝ Վրաստանում երբ վերջնականապես կընդունվի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքըԱդրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքըԱդրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ռազմավարական գործընկերությունըUcom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Արփի Դավոյա’ն, գնա ղուշբացությամբ զբաղվի, դու դրանից ավելի լավ ես, քան քաղաքականությունից. ՊետրոսյանԻնչպես են Դանիայում հայերը դիմավորել Նիկոլ ՓաշինյանինԱդրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը«ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ ՀԱՂԹԵԼ ԵՄ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՕՐԸ»Խաղաղության պայմանագրի մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ կան սպեցիֆիկ կետեր. ԲայրամովԺնևում նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումըԼուսինե Թովմասյանը՝ իր մասնակցությամբ տեսանյութի մասինՀայ-ադրբեջանական կոնֆլիկտը մնացել է պատմության մեջ. ԱլիևՔոլեջի ուսանողները միացան Բագրատ սրբազանի շարժմանըՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունըՀայաստանին և Ադրբեջանին խրախուսել եմ պահպանել խաղաղ բանակցությունների թափը. ԵԱՀԿ գործող նախագահԲագրատ սրբազանը քնեցԱնվերջ ստի ու անվերջ վախի սրանց քստմնելի կայսրությունը. Լիլիթ Գալստյան«ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ». ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԵՆԻԿ ԽԼՂԱԹՅԱՆԻնչպես հայտնվեց «Հայրիկը սարդոստայնում». առաջնախաղ` ռուսական թատրոնի բեմում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода