Փաշինյանի հասարակական լեգիտիմությունն արդեն զրոյացած է. Երվանդ Բոզոյան ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները Պետք չէ սփյուռքահայի վրա գիծ քաշել եւ այնպես վարվել, որ հիասթափված հեռանա հայությունից. Այնթապլեան Չեմ պատրաստվում հանդուրժել… կռվել եմ եվ շարունակելու եմ կռվել. Վահագն (Vaag7777) Ներկայիս իշխանությունը պետք է հեռանա, չկա այլ տարբերակ. Արմեն Ալավերդյան Ես երկրի ղեկավար եմ տեսնում Բագրատ սրբազանին. Արթուր Ղազարյան Բագրատ Սրբազանը հայտնեց՝ նախանշած ծրագիրն այս շաբաթ կավարտեն Զորամասերում ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը Ռուսական բանակը մտավ արմատական փոփոխությունների փուլ Սրբազանի շարժումը կարո՞ղ է Ալիեւին մղել նոր պատերազմի

Կինոմշակույթը մեռավ Մալյանի, Դովլաթյանի հետ... սերիալները չեմ համարում «կինոմշակույթ». Լիդա Գեւորգյան

Մշակութային

Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ «Իրավունքը» զրուցել է նկարիչ ԼԻԴԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ, ով աշխատել եւ իր անմոռանալի ներդրումն է ունեցել «Հայֆիլմ» կինոստուդիայում ու հայկական կինոարտադրությունում՝ որպես բեմադրող նկարիչ: Նա արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ մրցանակի, տարբեր պետական պարգեւատրումների, սակայն առավել մեծ կոչումը համարում է հասարակության վերաբերմունքը մնայուն արժեքներին, որոնք կինոնկարիչը փոխանցել է մեզ: Ի դեպ, տիկին Լիդայի ընտանիքում բոլորն են մշակույթի եւ կինոինդուստրիայի ներկայացուցիչներ: Ամուսինը՝ Էռնեստ Մարտիրոսյանը, եղել է անվանի կինոռեժիսոր, դուստրը՝ Լուսինե Մարտիրոսյանը, ֆիլմերի, տեսահոլովակների, տարբեր պետական ծրագրերի բեմադրիչ ռեժիսոր, թոռնուհին՝ Էնջլ Մարտիրոսյանը, դերասան եւ կինոռեժիսոր, թոռը՝ Ալեն Մարտիրոսյանը, ջութակահար: Այժմ տիկին Լիդան բնակվում է Միացյալ Նահանգներում՝ թոռնուհու հետ: Այս մշակութային աստղաբույլով ընտանիքը մեծ ներդրում է ունեցել եւ շարունակում է ունենալ հայկական կինոարտադրությունում, սակայն տիկին Լիդայի հետ զրույցում մենք որոշեցինք նախ գնալ վաղ անցյալ, ապա գալ մեր օրեր:

— Ո՞ր տարիքից որոշեցիք, որ պետք է նկարեք եւ գնացիք Ձեր որոշման հետեւից:

— Նկարիչ չեն դառնում կամ որոշում դառնալ, նկարիչ ծնվում են: Բոլոր տարիքներում նկարել եմ: Նույնիսկ շատ վաղ տարիքից էի նկարում, ցեխից քանդակներ էի անում: Դպրոցում ծաղրածուներ էի նկարում ու նվիրում էի: Առհասարակ, այդպիսի նպատակ չի եղել՝ նկարիչ դառնալ, ճարտարապետ էի ցանկանում դառնալ: Գնացի թատերականի նախապատրաստականը, սակայն այնտեղ ընկերներս համոզեցին, ասացին մնա նկարիչ՝ դու նկարիչ ես: Կուրսում միակ աղջիկն էի՝ բոլորը տղաներ էին:

— Կթվե՞ք այն ֆիլմերը, որոնցում աշխատել եք:

— Առաջին ֆիլմս, որով սկսեցի, Դիմակ Եսայանի «Ավգոյի ավտոմոբիլն» էր, դրանով մուտք գործեցի «Հայֆիլմ»: Հետո Էռնեստ Մարտիրոսյանն ինձ հրավիրեց Օդեսա՝ միասին աշխատելու «Ուղղագիր» ֆիլմում: Այնուհետ Էռնեստը առաջարկ ստացավ նկարելու «Սարոյան եղբայրները», որն այդ ժամանակ կոչվում էր «Նույն հարկի տակ»: Այդ ընթացքում մենք հասցրել էինք ամուսնանալ եւ մեր առաջնեկը ունենալ՝ Սաշային ու, բնականաբար, ես չէի աշխատում: Այնուհետ Առնոլդ Աղաբաբովն ինձ հրավիրեց, որպես գլխավոր նկարիչ, աշխատել «Շեկ ինքնաթիռ» ֆիլմում, որտեղ գլխավոր դերակատարը Կարեն Ջանիբեկյանն էր: Այդպիսով՝ իմ ջանասիրության շնորհիվ հրավերները շատացան: Բայց ամենից կառանձնացնեմ «Նահապետ» ֆիլմը, որը համարում եմ իմ հաջողած ֆիլմերից մեկը: Արդեն երկրորդ երեխաս՝ Լուսինես, ծնվել էր, ով նկարվեց «Նահապետ»-ում՝ կրտսեր աղջկա կերպարում: Այնուհետ եղավ «Կտոր մը երկինքը»՝ Մալյանի հետ, «Ճերմակ անուրջները» ՝ Սերգեյ Սարյանի հետ, որոնք մեր դասական ֆիլմերն են: Ավելի ուշ արդեն Աղաբաբովի հետ «Որտեղ էիր մարդ Աստծո» ֆիլմի վրա աշխատեցի: Ամուսնուս՝ Էռնեստ Մարտիրոսյանի հետ նկարեցինք «Ատամնաբույժն արեւելյանը»: Դա կառանձնացնեմ նրանով, որ մյուզիքլ էր եւ մեծ հնարավորություն տվեց ինձ արտահայտվել գունային երանգներով, գեղեցիկ զգեստներով, որը տարբերվում էր մնացած ֆիլմերից: Կարճ ֆիլմեր էլ ենք նկարել՝ «Ախթամար» եւ այլն: Այնուհետ Վիգեն Չալդրանյանի հետ նկարեցինք «Լռության սիմֆոնիան», Խզմալյանի հետ՝ «Սեւ ու սպիտակը», «Արշակ Երկրորդ» ֆիլմ-օպերան, հետո Դովլաթյան Միկայի «Կոշմարը» , որտեղ նույնիսկ ես դեր եմ ունեցել, մի սեւազգեստ կնոջ դեր: Երբ «Հայֆիլմի» համար սկսվեց ծանր ժամանակաշրջան, Էռնեստ Մարտիրոսյանը, Քարամյանը եւ Ներսես Հովհաննիսյանը որոշեցին նկարել «Բումերանգը» աղջկաս հետ՝ ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանի: Նրա հետ տարբեր նկարահանումներ կատարեցինք՝ թե՛ պետական մշակութային, թե՛ տեսահոլովակային եւ այլն: Հետո դասավանդում էի Թատերական ինստիտուտում: Բայց քանի որ այդ տարիներին չկար համապատասխան գրականություն, ստիպված եղա ինքս հնարել ու դասավանդեցի ռեժիսորներին, նկարիչներին եւ այլոց:

— Ո՞ր ռեժիսորի հետ էր առավել բարդ աշխատելը:

— Ամենից բարդ եղել է Էռնեստ Մարտիրոսյանի հետ, ով անզիջող էր ու, անկախ այն հանգամանքից, որ ամուսինս էր, միեւնույնն է, պահանջկոտ էր ու սխալներ չէր հանդուրժում:

— Մայր, կին, կինոնկարիչ, դժվար չէ՞ր՝ այն էլ այդ տարիներին:

— Իսկապես մայրությունը մի երկու տարի խանգարեց ինձ, սակայն միաժամանակ աշխատում էի: Հետաքրքիրն այն է, որ աղջիկս մեծացավ կինոյում: Երկուսուկես տարեկան էր Լուսինեն, երբ ինքը նկարվեց Աղաբաբովի «Շեկ ինքնաթիռում»: Հետագայում արդեն ինձ հետ միասին ամենուր էր, օգնում էր ինձ, ու այդպես նա ընտրեց ռեժիսորի ուղին, որը դարձավ նրա կյանքի իմաստը, ինչպես նաեւ թոռնուհիս՝ Էնջլն է ռեժիսոր, դերասան:

— Մինչ օրս նկարում եք, ինչո՞ւ ցուցահանդեսով չեք ներկայանում հասարակությանը:

— Բազմիցս ներկայացել եմ ցուցահանդեսներով ՝ 60-90 ականներին, սակայն հիմա գուցե տարիքն է, կենցաղն է, չգիտեմ… Առհասարակ, ցուցահանդեսները պայմանական են, չեմ տեսնում այդպիսի սեր դեպի նկարչությունը: Ես ինքս հետեւում եմ ցուցահանդեսներին ու պետք է ցավով արձանագրեմ, որ այն հաճախականությունը չկա: Սակայն թոռնուհիս պլանավորում է ցուցահանդես կազմակերպել ե՛ւ Հայաստանում, ե՛ւ ԱՄՆ-ում:

— Ինչպե՞ս կգնահատեք այժմյան կինոն, մշակույթը:

— Ինչպես գնահատեմ, երբ ինքս կինոյի մեջ եմ, բայց նաեւ պիտի ասեմ, որ կինոմշակույթը մեռավ Մալյանի, Դովլաթյանի հետ... Հիմա «կինոմշակույթը» սերիալային է դարձել, այն ես չեմ համարում կինոմշակույթ: Շատ լավ դերասաններ կան, որոնք աշխատանք չունեն: Թատրոնում գոնե կա թատերական մշակույթ, որովհետեւ թատրոնը անկախ է, իսկ կինոն նաեւ պիտի կարողանաս վաճառել:

— Ի՞նչ եղավ մեր մշակույթի հետ:

— Եթե նկատի ունեք ընդհանրապես մեր մշակույթը, ապա պիտի ասեմ, որ մեր նկարչությունը շատ լավ վիճակում է՝ բավականին մրցունակ է ողջ աշխարհում: Էլ չասեմ, որ կան ճյուղեր հեռուստատեսությունում, որտեղ Հայաստանը շատ բարձր դիրքերում է: Խնդիրը հայ կինոյի մեջ է, որովհետեւ կինոն սինթետիկ է: Կինոյում սցենարը պիտի բարձր որակով լինի, էլ չասեմ գումար պիտի լինի լավ դերասանի համար:

— Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ նկարիչներին:

— Շատ աշխատեն: Հնարավորինս շատ նկարեն, կատարելագործվեն…

Ահա այսպիսին է արվեստով շնչող եւ տարածող Լիդա Գեւորգյանը, ում հետ ես դեռ երկար սիրով զրուցեցի ու սովորեցի՝ հուսալով, որ հաջորդ հանդիպումն արդեն Հայաստանում է լինելու:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ



Փաշինյանի հասարակական լեգիտիմությունն արդեն զրոյացած է. Երվանդ ԲոզոյանՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՊետք չէ սփյուռքահայի վրա գիծ քաշել եւ այնպես վարվել, որ հիասթափված հեռանա հայությունից. ԱյնթապլեանՉեմ պատրաստվում հանդուրժել… կռվել եմ եվ շարունակելու եմ կռվել. Վահագն (Vaag7777)Ներկայիս իշխանությունը պետք է հեռանա, չկա այլ տարբերակ. Արմեն ԱլավերդյանԵս երկրի ղեկավար եմ տեսնում Բագրատ սրբազանին. Արթուր ՂազարյանԲագրատ Սրբազանը հայտնեց՝ նախանշած ծրագիրն այս շաբաթ կավարտենԶորամասերում ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակըՌուսական բանակը մտավ արմատական փոփոխությունների փուլՍրբազանի շարժումը կարո՞ղ է Ալիեւին մղել նոր պատերազմիԻշխանությունն այսօր ոչ մի ուժ չունի՝ բացի ռեպրեսիվ մեխանիզմներից․Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որը կսովորեցնի խաղաղ ապրել. ՓաշինյանԱդրբեջանում դատարանը ևս 5 ամսով երկարացրել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետըՏիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասինԶարմանքԼինել, թե՞ չլինել. սա է Նիկոլի խնդիրըՄահափորձ վարչապետի դեմ․ կրակել են կրծքին, փորին․ Վիրավոր էՀորինվածք է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցըԱյսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ ՍրբազանԱյնտեղ գտնվողները մենք՝ բոլորս ենք, այդ անարգանքը բոլորիս վրա է․ Բագրատ ՍրբազանՌԴ ՆԳ նախարարը կոչ է արել ուժեղացնել պայքարը միգրանտներին կեղծ սերտիֆիկատ տրամադրելու դեմԱռինջում հայտնաբերվել են դանակահարված հնդիկ ամուսիններին. կասկածյալը ազգությամբ հնդիկ էՍլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է կատարվել (+ ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)Տեսեք՝ ինչ վախի մեջ են ապրում, մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է․ Բագրատ ՍրբազանՈստիկանական մեծ ուժեր են կուտակվել Օպերայի բակում՝ ուղիղՈստիկանությունը պատրաստվում է արցունքաբեր գա՞զ կիրառելՍպերցյանը վաղուց հասունացել է Եվրոպա տեղափոխելու համար. ԿամոցիՓլուզվող իշխանության պատկերը. Լիլիթ ԳալստյանԵրևան են բերվել ոստիկաններ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից (տեսանյութ)Շնորհակալ եմ ոստիկաններին, որ քաղաքացիների փոխարեն իրենք են ճանապարհ փակել. Բագրատ ՍրբազանՀայաստանի դեպքում՝ քար լռություն է, Վրաստանի դեպքում՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ամեն օր հարձակվnւմ են իշխանությունների վրա. ԶախարովաՀԻՄԱ. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հյուսիսային պողոտայից շարժվում է դեպի ՕպերաՕպերան փակվել է մետաղյա արգելապատնեշներով, դրվել են մետաղորսիչ սարքեր (տեսանյութ)Հայ Ազգային Ռամկավար կուսակցությունն իր լիակատար զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» համաժողովրդական շարժմանը. հայտարարությունԿոտայքի փոխմարզպետը ուզում է գործից հանել ընդդիմության հավաքների մասնակից ուսուցիչներին. Դանիել ԻոաննիսյանՈՒՂԻՂ․ Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան, որտեղ Փաշինյանն է գտնվումԵրանի կյանքում էլ դառը վիճակները հնարավոր լիներ այդպես հեշտ ջնջել, վրձնի մի քանի հարվածով իմաստափոխել, երանգափոխել.ՆԱՆԵՌԴ-ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից. Զախարովա (տեսանյութ)Սրբազան պայքարին միացած՝ Արյունաբանական կենտրոնի բժիշկ Գևորգ Թամամյանն ազատման դիմում է գրել ԱՄՆ-ը հաստատել է Լաս Վեգասում այլմոլորակայինների մասնակցությամբ տեսանյութի իսկությունըՌուսական զորքերը դուրս են եկել Լիպցի` Խարկովից 20 կմ հեռավորության վրաՇՏԱՊ. Գործող իշխանությունները տագնապի մեջ են. 15:30-ին լինել նշված վայրերում` խաղաղ երթով շարժվելով Ազատության հրապարակ. հայտարարությունՓաշինյանը ելույթ է ունենալու. ի՞նչ են պատրաստվում անելԴեռ որդի չունեմ, հերիք է չճշտված լուրեր տարածեք. ԱնդրեՀայ առաքելական կուսակցություն հիմնեք և պատրաստվեք հերթական ընտրություններին. Արսեն ԹորոսյանՄեզանից խլել են մեր անցյալը, հիմա էլ սպառնում են, թե փողոց դուրս գալու դեպքում հնարավոր է ինչ-ինչ աջակցություններց զրկեք.Վահան ԲադասյանԱրյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետԲագրատ Սրբազանի հայտարարած հավաքին ընդառաջ ոստիկանությունը հայտնում է, որ սահմանափակելու են մարդկանց տեղաշարժըՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը հայտարարագիր չի ներկայացրել․ «Ժողովուրդ»Անահիտ Ավանեսյանը պարտվել է դատարանում․ «Հրապարակ»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода